ՄԱԿ-ի անկյուն
Կարևորելով Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի համագործակցությունը՝ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը հանդես եկավ Կենտրոնի գրադարանում ՄԱԿ-ի անկյուն բացելու նախաձեռնությամբ, որն իրականացվեց ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվական վարչության Երևանի գրասենյակի հետ համատեղ: 2013 թ. հուլիսի 2-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի անկյան հանդիսավոր բացումը:
Նախաձեռնության նպատակն էր Կենտրոնի այցելուներին և գիտատեխնիկական գրադարանից օգտվողներին ապահովել տեղեկատվությամբ` ՄԱԿ-ի հրատարակությունների միջոցով բարձրացնելով նրանց իրազեկվածությունը ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և Հայաստանում իրականացվող գործունեության վերաբերյալ:
Հատուկ կահավորված սրահում գրադարանի այցելուներին և ընթերցողներին ներկայացված են ՄԱԿ-ի ավելի քան 500 հրատարակություններ ու մուլտիմեդիա նյութեր՝ գլոբալ գործընկերության ծավալման, շրջակա միջավայրի պահպանման, քաղաքացիական հասարակության զարգացման, կրթական համակարգի և այլ ոլորտների վերաբերյալ: Գրապահոցը պարբերաբար թարմացվում և համալրվում է նոր հրատարակություններով:
ՄԱԿ-ի անկյուն այցելում են գրադարանի տարբեր ընթերցողական կատեգորիաների ներկայացուցիչներ՝ ուսանողներ, գիտաշխատողներ, հասարակության լայն շերտերի ներկայացուցիչներ, միջոցառումների մասնակիցներ, հյուրեր, ովքեր բաց-դարակային սպասարկմամբ օգտվում են անկյան հրատարակություններից ու նյութերից:
Կոնտակտային տվյալներ
Լաուրա Ավետիսովա
Հեռ.՝ (374 10) 23 67 74
Էլ. հասցե՝ info@innovcentre.am
http://www.un-ilibrary.org/unp/imprints/b;jsessionid=de4nj1bgw8cl.x-oecd-live-02
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մասին տեղեկությունների համար այցելեք` www.un.am
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի վիրտուալ գրադարան՝ www.un.am/hy/virtual-library