ՆՁԱԿ
   
 

 

ESPACENET

  • Ամբողջ աշխարհի մասշտաբով 1836թ.-ից առ այսօր գյուտերի և տեխնիկական զարգացումների վերաբերյալ ավելի քան 90 մլն արտոնագրային փաստաթղթերի (հիմնական մասը արտոնագրի հայտեր են, այլ ոչ թե տրված արտոնագրեր) ազատ հասանելիության հնարավորություն
  • Տեղեկատվության ապահովում «Արտոնագրի ընտանիքի» մասին. արդյո՞ք նման արտոնագրեր տրվել են այլ երկրներում:
  • Հնարավորություն պարզելու իրավական կարգավիճակը. արդյո՞ք արտոնագիրն ուժի մեջ է և ո՞ր երկրներում:
  • Հղումներ տարաբնույթ տեխնիկական գրականությանը (ոչ արտոնագրային գրականության):
  • Հասանելի է դարձնում փաստաթղթերը, որոնք մեջբերվել են մեր կողմից ուսումնասիրվող փաստաթղթում կամ մեջբերում են տվյալ փաստաթուղթը:
  • Հղումներ Եվրոպական և Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի (Euro PCT) փաստաթղթերի, Եվրոպական և ազգային արտոնագրային ռեգիստրին:
  • Հղումներ չինական, ճապոնական և կորեական արտոնագրերի հայտերի համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթներին:
  • Մուտքի հնարավորություն Եվրոպական արտոնագրային կազմակերպության (EPO), Եվրոպական հանձնաժողովի կամ որևէ ազգային արտոնագրային գրասենյակի միջոցով:
  • «Խելացի որոնում» - միաբառ և մի քանի բառից կազմված, ավելի բարդ որոնման հրամանների մուտքագրում. որոնում ըստ արտոնագրային փաստաթղթի համարի, ամսաթվի կամ տարեթվի, հեղինակի կամ կազմակերպության անվանման`օգտվելով տրամաբանական (AND, OR, NOT), «մոտիկության» (proximity operators), համեմատության, տողային որոնման և փոխարինման (wildcard characters) օպերատորներից:
  • Ընդլայնված որոնում – օգտագործվում է որոնման տարբեր պայմաններ միավորելու ժամանակ. օրինակ, որոնել որոշակի տարվա և երկրի արտոնագրային փաստաթղթեր, որոնք պարունակում են հատուկ բառեր իրենց վերնագրում կամ համառոտագրում:
  • «Դասակարգման որոնում» - կարելի է գտնել որոշակի տեխնիկակական ոլորտի բոլոր արտոնագրային հրապարակումները: