ՆՁԱԿ
   
 

 Արտոնագրային որոնման բազաներ

 

ESPACENET

Ամբողջ աշխարհի մասշտաբով 1836թ.-ից առ այսօր գյուտերի և տեխնիկական զարգացումների վերաբերյալ ավելի քան 90 մլն արտոնագրային փաստաթղթերի (հիմնական մասը արտոնագրի հայտեր են, այլ ոչ թե տրված արտոնագրեր) ազատ հասանելիության հնարավորություն

Կարդալ ավելին...>> 


 

PATENTSCOPE տվյալների բազա

Մտավոր սեփականության միջազգային կազմակերպության արտոնագրերի որոնման անվճար համակարգ. կարելի է որոնել 51 մլն արտոնագրային փաստաթուղթ` ներառյալ 2.8 մլն հրապարակված միջազգային արտոնագրի հայտ` Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի ներքո, ինչպես նաև անդամ երկրների տարածաշրջանային և ազգային արտոնագրման գրասենյակների արտոնագրային փաստաթղթեր:

Կարդալ ավելին...>>


 

Եվրասիական արտոնագրային գերատեսչության եվրասիական արտոնագրերի տվյալների բազա

Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության արտոնագրային փաստաթղթերի որոնում եվրասիական արտոնագրերի ռեեստրի միջոցով (գոյություն ունի հայտերի ընդունման միասնական համակարգ)

Կարդալ ավելին...>>


 

Եվրասիական արտոնագրային տեղեկատվության համակարգ (ЕАПАТИС)

Նախատեսված է Եվրասիական արտոնագրային գերատեսչության կողմից արտոնագրային որոնումների իրականացման և գյուտերի հայտերի փորձաքննության արտոնագրա-տեղեկատվական ապահովման արդյունավետության և որակի բարձրացման համար: Պահպանվում է ավելի քան 20 մշտապես համալրվող տեղական տվյալների բազա. ըստ 2015թ. վերջի տվյալների` պահվում է ավելի քան 60 մլն արտոնագրային փաստաթղթի նկարագրություն:

Կարդալ ավելին...>>


 

Արդյունաբերական սեփականության դաշնային ինստիտուտի տվյալների բազա

Գյուտերի, արտոնագրային փաստաթղթերի համառոտագրի, օգտական մոդելների, ապրանքային նշանների, հանրահայտ ապրանքային նշանների, ապրանքների, արդյունաբերական նմուշների ծագման վայրի, դասակարգիչների, վերջին ամսվա տեղեկագրերի փաստաթղթերի որոնման համակարգ:

Կարդալ ավելին...>>


 

ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակի (USPTO) ազգային բազաներ

 Ազատ առցանց մուտք 1790թ.-ից ի վեր հրապարակված ԱՄՆ-ի արտոնագրերին

 Կարդալ ավելին...>> 


 

Արտոնագրերի վերաբերյալ տեղեկատվության ճապոնական հարթակ  (J-PlatPat) 

Ճապոնիայի արտոնագրերի գրասենյակի և Արդյունաբերական սեփականության տեղեկատվության և ուսուցման ազգային կենտրոնի կողմից ստեղծված նոր ծառայություն. տրամադրում է արտոնագրերի մասին տեղեկատվություն` ներառյալ օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշները, ապրանքային նշանները:

Կարդալ ավելին...>>


 

GOOGLE PATENTS-ում ստեղծված տվյալների բազա 

Google Patents-ը Google-ի որոնման համակարգ է. ինդեքսավորում է ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակի (USPTO), Եվրոպական արտոնագրային գրասենյակի (EPO), Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), Գերմանական արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակի (DPMA), Կանադական մտավոր սեփականության գրասենյակի (CIPO), Չինաստանի պետական մտավոր սեփականության գրասենյակի (SIPO) արտոնագրերը և արտոնագրերի հայտերը: ԱՄՆ-ի արտոնագրային փաստաթղթերը հրապարակվել են 1790թ.-ից սկսած, իսկ Եվրոպական արտոնագրային գրասենյակի (EPO) և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) փաստաթղթերը` 1978թ.-ից սկսած:

Կարդալ ավելին...>>