ՆՁԱԿ
   
 

Արտոնագրերի վերաբերյալ տեղեկատվության ճապոնական հարթակ (J-PlatPat)

 

  • Ճապոնիայի արտոնագրերի գրասենյակի և Արդյունաբերական սեփականության տեղեկատվության և ուսուցման ազգային կենտրոնի կողմից ստեղծված նոր ծառայություն. տրամադրում է արտոնագրերի մասին տեղեկատվություն` ներառյալ օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշները, ապրանքային նշանների մասին:
  • Առկա են Ճապոնիայի արտոնագրերի գրասենյակի կողմից տրված գրեթե բոլոր պաշտոնական տեղեկագրերը:
  • Հասանելի է արտոնագրերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների և ապրանքային նշանների շուրջ 98 մլն փաստաթուղթ և դրանց մասին տեղեկատվություն` սկսած 19-րդ դարի վերջից:
  • Որոնում անգլերեն լեզվով, բանալի բառերով 1976թ.-ից հետո հրապարակված արտոնագրերի հայտերի համառոտագրերի բազայում (PAJ search):
  • 1885թ.-ից հետո հրապարակված պաշտոնական տեղեկագրերի որոնում փաստաթղթի համարի և/կամ ճապոնական որոնման դասակարգման (FI-F-term search) միջոցով:
  • Օգտատերերի համար հասանելի են արտոնագրերի և օգտակար մոդելների` 1993թ.-ից ի վեր, իսկ արդյունաբերական նմուշների` 2000թ.-ից հետո լույս տեսած պաշտոնական տեղեկագրերի անգլերեն տարբերակները:
  • Դատավարության և բողոքարկման որոշումների հրապարակման տվյալների բազա. որոշումների և պաշտոնական տեղեկագրերի մեքենայացված թարգմանություն:
  • Հարմար և պարզ ինտերֆեյս տարբեր տարիքի մարդկանց խմբերի համար