ՆՁԱԿ
   
 

«Գիտության, տեխնոլոգիաների և ինովացիաների գնահատման Արևելյան գործընկերության տարածաշրջանային  հարթակ»-ի ստեղծման փոխըմբռնման հուշագիր

2016 թվականի հունիսի 27-28-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը Թբիլիսիում մասնակցել է «Գիտության, տեխնոլոգիաների և ինովացիաների գնահատման Արևելյան գործընկերության տարածաշրջանային  հարթակ»-ի (EaP STI Evaluation Platform) ստեղծման շուրջ  փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը և "EaP STI Evaluation Platform”-ի աշխատաժողովին:
Սույն հուշագրի նպատակն է արտահայտել յուրաքանչյուր ստորագրող կողմի հանձնառությունը մասնակցելու համատեղ գործընթացներին, որոնք միտված են գիտության, տեխնոլոգիաների և ինովացիաների գնահատման Արևելյան գործընկերության տարածաշրջանային  հարթակի ստեղծմանը` ներառյալ գիտական հետազոտական ծրագրերի գնահատման ընթացակարգերի կատարելագործումը: Ստորագրող կողմերն են` Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:

Հարթակի հիմնական նպատակն է նպաստել STI  (գիտություն, տեխնոլոգիաներ և ինովացիաներ) տիրույթում գնահատման  ներուժն ուսումնասիրող կազմակերպությունների միջև  փորձի փոխանակմանը  և սահմանել  հստակ գործողություններ` միտված ներկա փորձառության ուսուցմանը և STI  գնահատման ներուժի կատարելագործված կիրառմանը: Վերջինս վերաբերվում է գնահատման բոլոր մակարդակներին, և առանձնահատուկ կարևորվում են համատեղ  գնահատման/վերանայման գործընթացները, որոնք նպաստում են դրամաշնորհների հատկացման և ազգային ֆինանսավորման ընթացակարգերին, ինչպես նաև համատեղ ֆինանսավորման գործունեությանը:

Առանցքային նպատակն է ապահովել  Արևելյան գործընկերության երկրներում փորձի փոխանակումը և խթանել ԵՄ անդամ երկրների և/կամ այլ հարակից տարածաշրջանների առկա փորձի ուսումնասիրումը:

http://www.inco-eap.net/en/530.php

Նայել նաև`

http://www.mineconomy.am/arm/948/1/news.more.html#prettyPhoto