ՆՁԱԿ
   
 

«Ստանդարտներ: Վստահություն: Նորարարություն»

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) Ստանդարտացման համաշխարհային օրվան նվիրված կազմակերպում է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա տեղեկատվական նյութերի «Ստանդարտներ: Վստահություն: Նորարարություն» թեմատիկ ցուցահանդես` առցանց (on-line) և գրադարանում: 

 


Հոկտեմբերի 14-ը Ստանդարտացման համաշխարհային օրն է

World Standards Day

http://www.iso.org/iso/world-standards-day2016

World Standards Cooperation

http://www.worldstandardscooperation.org/

World Standards Day competition

https://www.facebook.com/wsdcontest 

1970թ.-ին Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) նախագահ Ֆարուկ Սունտերը առաջարկել է հոկտեմբերի 14-ը նշել որպես Ստանդարտացման միջազգային օր` ևս մեկ անգամ ընդգծելով ստանդարտացման կարևորությունը համաշխարհային տնտեսության համար, ակտիվացնելու դրա դերը որպես հիմնական աջակից ոչ միայն արդյունաբերության, առևտրի, այլև ամբողջ աշխարհի կառավարությունների և սպառողների համար, այդ օրը դարձնելով միջազգային իրադարձություն` ի հարգանք ողջ աշխարհում ստանդարտացումը զարգացնող հազարավոր կամավորների գործունեության:

 Ստանդարտների ազգային ինստիտուտը 1997թ-ից ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ԻՍՕ (ISO) միջազգային ստանդարտացման կազմակերպությունում լիիրավ անդամի և 2008 թվականի հունվարի 1-ից ՍԵՆ (CEN) Ստանդարտացման Եվրոպական կոմիտեում` միացող (affiliate) անդամի կարգավիճակով: Միաժամանակ ակտիվորեն մասնակցում է ԻՍՕ-ի և ՍԵՆ-ի տեխնիկական հանձնաժողովների և ենթահանձնաժողովների աշխատանքներին։

«Ստանդարտացում» թեմայով ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա 2016թ. ամսագրերի հոդվածների մատենագիտական ցանկ

 ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ստացված ստանդարտացմանը վերաբերող 2015-2016թթ. ամսագրեր

 Օգտակար հղումներ 

Ներկայացված ամսագրերի հոդվածների լիատեքստ տարբերակները կարող եք պատվիրել փաստաթղթերի էլեկտրոնային առաքման  ծառայության էլեկտրոնային փոստով`edd@innovcentre.am, հեռախոս`011-235620  կամ այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում գործող թեմատիկ ցուցահանդես, հասցե` Երևան, Կոմիտասի պող., 49/3, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռախոս`011- 236754:

Հրավիրում ենք այցելել ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան կամ կատարել թեմատիկ որոնում գրադարանի էլեկտրոնային գրացուցակում, ինչպես նաև ծանոթանալ գրադարանի բաժանորդագրության ցանկին, լիատեքստ տվյալների բազաներին և օգտվել գրադարանի գրականությունից:

 «ՆՁԱԿ» ՊՈԱԿ

http://www.innovcentre.am/hy/, https://www.facebook.com/InnovCentre

          Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին

           Հեռ.` (011) 238747,  Էլ. փոստ` adasarg@innovcentre.am