ՆՁԱԿ
   
 

Workshop for local startup companies

Աշխատաժողով

Հոկտեմբերի 27-ին Գյումրու ամերիկյան անկյունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ և «ՆՁԱԿ» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի հետ համատեղ կազմակերպել էր «Workshop for local startup companies»  խորագրով երկօրյա աշխատաժողով Շիրակի մարզում գործարար միջավայրի բարելավման, նորաստեղծ ընկերություներին  աջակցության և հանրապետությունում առկա առաջավոր փորձի ներկայցման նպատակով:

Աշխատաժողովի ընթացքում ձեռնարկությունների ստեղծման և կառավարման ոլորտում մեծ փորձ ու հաջողությունների հասած մասնագետներ, խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, գործարարներ ներկայացրին իրենց փորձը, հաղորդեցին տեսական և գործնական գիտելիքներ  նորաստեղծ ընկերությանը և անհատին` նոր գործունեություն սկսելու համար:

Մասնակիցներին ներկայացվեցին  նաև Գյումրու ամերիկյան անկյան և ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տեղեկատվական և ուսումնական հարուստ ռեսուրսները, որոնք  կօգնեն նորաստեղծ ձեռնարկություններին և անհատներին արդյունավետ գործունեություն սկսելու գործում:

Աշխատաժողովին մասնակցեցին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և բուհերի շրջանավարտներ, ավարտական կուրսի ուսանողներ,  ՓՄՁ-երի և ՀԿ-ների,  գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ, գործարարներ:

Աշխատաժողովի օրակարգի հիմնական թեմաներն էին.

  1. Ձեռնարկատիրական գործունեության հիմնական տեսակները (ԱՁ, ՍՊԸ, ՓԲԸ, ՀՁ և այլն) դրանց ստեղծման, գործունեության իրականացման միջոցներն ու հնարավորությունները:
  2. ՀՀ Հարկային և մաքսային օրենսդրության կարևոր և խիստ անհրաժեշտ դրույթներ սկսնակ ձեռնարկությունների համար:
  3. Գյումրու ամերիկյան անկյան և ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տեղեկատվական և ուսումնական ռեսուրսները, դրանց օգտագործման հնարավորություններն ու համագործակցության հնարավոր ուղղությունները:
  4. ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի կողմից խրախուսվող նորարարական ձեռնարկատիրական գործունեության ոլորտ, բիզնես հմտությունների զարգացում, աջակցություն նորարարական բիզնես գաղափարների առևտրայնացմանը, ինովացիոն նախագծերի կառավարում, մասնագիտացած կադրերի բազաներ։
  5. Գյումրիում գործող մի շարք հաջողակ և փորձառու ձեռնարկությունների («Հայ-ամերիկյան տնաշինական կոմբինատ», «Լենտեքս», «Իգիթ» և այլն) գործունեության փորձի և կառավարման հմտությունների ներկայացում և քննարկում:
  6. Նորաստեղծ ձեռնակությունների ստեղծման և նախնական փուլում գործունեության իրականացման առանձնահատկություններն ու աջակցության հնարավորությունները:
  7. Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառումը միջազգային աշխատաշուկայի ուսումնասիրման, նոր աշխատատեղերի, համատեղ ձեռնարկությունների, ստեղծման գործում (E-Works, Distance works…):
  8. Բիզնես պլան։
  9. Հանդիպումներ, խորհրդակցություններ, փորձի փոխանակում, այցելություններ։

 Նայել նաև`

https://www.facebook.com/ACGYumri/photos/?tab=album&album_id=10153843431761993