ՆՁԱԿ
   
   

Ինժեներական համաժողով-ցուցահանդես

Հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) առաջին անգամ անցկացվեց Ինժեներական համաժողով-ցուցահանդես:

Համաժողով-ցուցահանդեսի նպատակն է՝  համախմբել ինժեներական ոլորտի կազմակերպություններին և ներկայացուցիչներին, քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի առաջընթացի մարտահրավերները, իրականացնել փորձի և գաղափարների փոխանակում այնպիսի տեխնոլոգիական ուղղություններով, ինչպիսիք են՝

  • Ավտոմատ կառավարվող մեքենաները
  • 5G
  • Կիսահաղորդիչների փորձարկման լուծումները
  • Ռադիոհաճախականային և միկրոալիքային հավելվածները (RF and microwave)
  • Արդյունաբերական իրերի ինտերնետը (IIOT):

Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձրտեխնոլոգիական ընկերությունների խթանմանը միտված համաժողով-ցուցահանդեսին ներգրավված էր  շուրջ 150 մասնակիցներ՝ ներկայացուցիչներ կառավարութունից, համալսարաններից, գիտահետազոտական ինստիտուտներից, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից:

Ցուցահանդեսի ընթացքում իրենց  արտադրանքը, տեխնոլոգիական լուծումները և ծառայութունները ներկայացրեցին շուրջ 20 տեղական և միջազգային կազմակերպություն, որոնց թվում էր Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը: