ՆՁԱԿ
   
   

Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգման խորհրդի 25-րդ նիստը

2018թ. ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգման խորհրդի 25-րդ հոբելյանական նիստը (ԳՏՏՄՀԽ):

Հոբելյանական նիստին մասնակցել են ԳՏՏՄՀԽ-ի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը, ԱՊՀ տնտեսական զարգացման Գործարար կենտրոնի համակարգող խորհրդի նախագահի խորհրդականը, ԱՊՀ Գործադիր կոմիտեի գիտատեխնիկական համագործակցության և ինովացիոն դեպարտամենտի բաժնի պետը, ՌԴ-ի Գիտության և կրթության նախարարության Գիտության և տեխնոլոգիաների դեպարտամենտի պետը, ԳՏՏՄՀԽ անդամ ԱՊՀ մասնակից պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության,  ՀՀ  գիտության պետական կոմիտեի,  Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ու հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցան ԳՏՏՄՀԽ-ի նախագահ, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը և ԱՊՀ Գործադիր կոմիտեի գիտատեխնիկական համագործակցության և ինովացիոն դեպարտամենտի բաժնի պետ Թիմուր  Մանսուրովը:

ԳՏՏՄՀԽ-ի նախագահ վերընտրվեց Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը:

Նիստի ընթացքում  քննարկվեցին մի շարք հարցեր նորարարության և գիտատեխնիկական տեղեկատվության ոլորտների վերաբերյալ, որոնց թվում են`

  • ԳՏՏՄՀԽ անդամ ԱՊՀ մասնակից պետությունների գիտատեխնիկական տեղեկատվության բնագավառում տիրող իրավիճակը և մինչև 2020թ. ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության երրորդ փուլի իրագործմանն ուղղված միջոցառումների իրականացման Պլանը:
  • ԱՊՀ մասնակից պետություններինորարարական գործունեության տեղեկատվական ենթակառույցների ստեղծման  Համաձայնագրի իրագործման ընթացքի մասին, ինչպես նաև տեղեկատվական համակարգի և «Տեղեկատվություն ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական գործունեության համար» ԱՊՀ պորտսլի տեղաբաշխման մասին` սկսած 2011թ.  մայիսի 19-ից:
  • Հաշվետու ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպություն` ՌԴ գիտությունների ակադեմիայի Գիտական և տեխնիկական տեղեկատվության համառուսաստանյան ինստիտուտի գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակմանն գործունեության մասին:

Ամփոփվեց ԳՏՏՄՀԽ  2017թ. կատարած աշխատանքների արդյունքները և քննարկվեց  2018թ. աշխատանքային Պլանի նախագիծը: 

Վերջում որոշվեց Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգման խորհրդի  հերթական նիստի անցկացման վայրն ու ժամկետները հստակեցնել: