ՆՁԱԿ
   
 

ISTC ինովացիոն լուծուﬓերի և տեխնոլոգիաների կենտրոնը նորովի է նպաստելու հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացմանը

10.11.2016

Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքում տեղի ունեցավ ISTC ինովացիոն լուծուﬓերի և տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնի պաշտոնական բացումը կատարեցին ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Կենտրոնը ՀՀ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ-ի, IBM-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիﬓադրաﬕ համատեղ ծրագիրն է: ISTC ինովացիոն լուծուﬓերի և տեխնոլոգիաների կենտրոնի նպատակներն են զարգացնել և կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը:
Կենտրոնը գործունեություն է ծավալում դեռեւս 2014 թվականից, իսկ այժմ այն համալրվել է գերժամանակակից տեխնիկայով, IBM տեխնոլոգիական լուծուﬓերով: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Պատիվ ունեմ այստեղ գտնվելու դեսպանատան աշխատակիցների հետ ﬕասին նշելու կենտրոնի բացումը: Սա համագործակցության արդյունք է, և կարծում եմ` այս կենտրոնի բացումը խորհրդանշական է: Այն խորհրդանշում է հայ-աﬔրիկյան հարաբերությունների ամրությունը, ՏՏ սեկտորը Հայաստանի տնտեսության, մրցունակության զարգացման համատեքստում, ինչպես նաև հենց բուն հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացվածությունը»,- «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` ասաց դեսպանը: «Սինոփսիս Արﬔնիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ կենտրոնի բացումը շատ լուրջ քայլ է ﬕջազգային կորպորացիաների ուշադրությունը դեպի Հայաստանը հրավիրելու համար: «Մենք անընդհատ խոսում ենք, որ Հայաստանը լուրջ հավակնություններ ունի տարածաշրջանային կենտրոն դառնալու ՏՏ, հեռահաղորդակցման ծառայությունների ոլորտում և կարեւոր դերակատարում ունենալու: Նմանատիպ կենտրոնների բացումը ﬕ լրացուցիչ քայլ է, որպեսզի ﬔնք կարողանանք նաև ամբողջ աշխարհին ցույց տալ, որ ինժեներական լուծուﬓերի և որակյալ մասնագետների պատրաստման հարցում Հայաստանն իսկապես լուրջ հաջողություններ ունի»,- ընդգծեց ընկերության տնօրենը: Պաշտոնական բացմանը հայտարարվեց ISTC hամատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագրի մասին՝ ուղղված Հայաստանի կրթական եւ գիտահետազոտական համակարգերի զարգացմանը: Ծրագրի շրջանակում տրամադրվելու է IBM ամպային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, առեւտրայնացման ռազմավարության մշակման աջակցություն և ֆինանսական աջակցություն: Հայտարարվեց նաև ԱՄՆ համալսարանների հետ համագործակցությանը ﬕտված նոր ծրագրի մասին, ինչի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբեր հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում ﬕ քանի շաբաթյա փորձի փոխանակման այցելություններ կատարել: Ձեռնարկությունների ինկուբատոր հիﬓադրաﬕ ղեկավար Բագրատ Ենգիբարյանը ﬔզ հետ զրույցում կարևորեց կենտրոնի բացումը ՏՏ ոլորտի հնարավորությունները կրթական համակարգում ավելի ﬔծ ծավալով ներդնելու համատեքստում: «Նախ այս կենտրոնը հատկանշական է որպես տեխնոլոգիական կենտրոն, որը կստեղծի նոր կազմակերպություններ, նոր թիﬔր, և երկրորդ` այն կրում է կրթական կարևոր կոմպոնենտ, որով ﬔնք հնարավորություն ունենք ոչ ﬕայն մասնագետների պատրաստել, այլև ակտիվորեն աշխատել բուհերի հետ: Այսօր Հայաստանն արդեն դիրքավորվում է ոչ ﬕայն տարածաշրջանային, այլև համաշխարհային տեխնոլոգիական կենտրոն»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը` տեղեկացնելով, որ կենտրոնն ունի շուրջ 1500 ուսանող, 100 դասախոս և 50 թիմ: ISTC-ի պաշտոնական բացման շրջանակում ﬔկնարկեց «Smarter Armenia 16 հեքըթոնը» հեքըթոնը, որի նպատակն է գեներացնել նոր մտքեր և նպաստել նորարական լուծուﬓերի ստեղծմանը առողջապահության, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտներում, որոնք ուղղված կլինեն Հայաստանն ավելի խելացի դարձնելուն:
http://armenpress.am/arm/news/867449/istc-inovacion-lutsumneri-ev-tekhnologianeri-kentrony-norovi.html


«100 գաղափար Հայաստանի համար» ծրագիրը կամփոփվի շուտով

09.11.2016

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը լրագրողներին ներկայացրեց «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի ամփոփիչ գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը:
Ծրագրի պիլոտային փուլը մեկնարկել էր 2015 թ.-ին, որի հաջողությամբ պայմանավորված էլ 2016 թ.-ին մեկնարկեց ծրագրի վերջնական հաստատված տարբերակը՝ «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթ անվամբ: Ներկայացվել է 30 հայտադիմում (անհատներ, ստեղծագործական խմբեր, կազմակերպություններ և այլն):
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ձևավորվել է փորձագիտական հանձնաժողով, որում ներգրավված են ոլորտների առաջատար մասնագետներ: Մրցույթում ընդգրկվել են ոլորտային չորս անվանակարգեր՝ գյուղատնտեսական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բժշկական և դեղագործական, ինչպես նաև տեխնիկական գիտություններ:
Փոխնախարարը փաստեց նաև, որ մրցույթի հաղթողները 2018 թ.-ին մասնակցելու են ԱՊՀ երկրների համար իրականացվելիք համանման մրցույթին: Ըստ պարոն Քարամյանի՝ միջազգային այդ մրցույթում Հայաստանը պետք է ոչ միայն պատշաճ ներկայանա, այլև առաջնորդող դիրք ունենա, քանի որ մեր երկիրը միշտ էլ առաջանցիկ տեմպերով է առաջ շարժվել:
«Հետաքրքիր գաղափարներ կան, իսկ դրանք պետք է գնահատի հանրությունը: Այս մրցույթը երիտասարդների տաղանդը բացահայտելու անկյունաքարերից մեկն է: Ներկայացված 30 աշխատանքների շարքում, բնականաբար, կլինեն մի քանիսը, որոնք արդյունավետորեն կկիրառվեն նաև մեր պրակտիկայում: Մենք հետագայում նպատակ ունենք մրցույթը դարձնել համահայկական. չէ՞ որ Սփյուռքում  նույնպես մենք ունենք մեծ ներուժ»,- ասաց պարոն Քարամյանը:
Թեմայի արդիականություն և նախագծի գործնական նշանակություն, մրցութային նորարարական նախագծի իրականացման իրատեսականություն, գաղափարի նորույթ կամ ներկայացված խնդրի լուծման մոտեցումների նորարարականություն, նախագծի հետազոտության նպատակների և խնդիրների հստակություն, տրամաբանական հիմնավորվածություն, դրանց հասնելու ուղիների հստակություն, ինչպես նաև թեմայի վերաբերյալ հեղինակային հայեցակարգերի և գործնական հանձնարարականների յուրօրինակություն. սրանք այն չափորոշիչներն ու մոտեցումներն են, որոնցով գնահատվելու են ներկայացված 30 աշխատանքները:
«Սա երիտասարդների ներուժի բացահայտման ճանապարհներից մեկն է»,- ասում է պարոն Քարամյանն ու հավելում, որ ներկայացված 30 հայտը լավ ցուցանիշ է: Ըստ նրա՝ հաջորդ տարի ավելի շատ մասնակիցներ են հայտագրվելու և իրենց ուժերը փորձելու հանրապետական երիտասարդական այս մրցույթում, ինչի արդյունքում էլ, անկասկած, ծրագիրն իրականացնողներն ավելի լայն ընտրության հնարավորություն կունենան, և ավելի լավ գաղափարներ ի հայտ կգան:
Հ.Գ.: Մրցույթը կամփոփվի նոյեմբերի վերջին: Մրցույթի արդյունքներին կանդրադառնանք Eritasard.am-ի առաջիկա հրապարակումներում: Նախատեսված են նաև դրամական խրախուսումներ՝ 2 մլն դրամի չափով (4 անվանակարգ, յուրաքանչյուրին՝ 500.000- ական դրամ):

http://www.erit.am/news/hy/73570


Համաշխարհային տնտեսական ֆորումը Հայաստանը ներկայացրել է որպես նոր բիզնես սկսելու աﬔնահարմար երկրներից

08.11.2016

Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum) կազﬔլ է գործարարությամբ զբաղվելու համար աﬔնահարմար երկրների տասնյակը, որում ներառվել է Հայաստանը` զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, ֆորումը տասնյակը կազﬔլիս օգտվել է Համաշխարհային բանկի Doing Business 2017 («Գործարարություն 2017») զեկույցի տվյալներից:
Հայաստանը ﬕակ երկիրն է, որը ﬕջինից ցածր եկամուտ ունեցող երկիր լինելով ներառվել է ցուցակում: Տասնյակում Եվրաﬕության երկրներից տեղ է գտել ﬕայն Իռլանդիան` զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը: Վրաստանը 8-րդ հորիզոնականում է` 2 հորիզոնականով բարելավելով նախորդ տարվա ցուցանիշը:
7-րդ հորիզոնականը զբաղեցրած Ավստրալիայում նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ է առավելագույնը երեք օր: Սինգապուրը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, Ադրբեջանը` 5-րդ, Մակեդոնիան` 4-րդ (այստեղ կարելի է բիզնես սկսել 40 ԱՄՆ դոլարով): Առաջին երեք հորիզոնականներում են Նոր Զելանդիան, Կանադան, Հոնկոնգը:
http://armenpress.am/arm/news/866993/hamashkharhayin-tntesakan-forumy-hayastany-nerkayacrel.html


Հայաստանը՝ ինովացիոն ու տեխնոլոգիական երկիր

07.11.2016

2016 թվականի հոկտեմբերը տեխնոլոգիական ոլորտում նշանավորվեց կարևոր իրադարձությամբ. Հայաստանի 3-րդ քաղաքում՝ Վանաձորում, պաշտոնապես բացվեց գերժամանակակից և ինժեներական սարքավորումներով հագեցած տեխնոլոգիական կենտրոն: Նախատեսվում է, որ 2-3 տարիների ընթացքում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կվերապատրաստվի առնվազն 4000 մասնագետ, կստեղծվի 900 աշխատատեղ, կիրականացվեն մաքուր տեխնոլոգիաների ոլորտի նախագծեր, կձևավորվի ճարտարագիտական կլաստեր: Այս մասին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ասաց «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին:
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հաջողված օրինակով մշակվել և իրականացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ծրագիրը, Կապանում հիմնվել է մոբայլ լաբորատորիա, Արցախում՝ ՏՏ կենտրոն: Բանախոսի խոսքով՝ նմանատիպ կենտրոնները դառնում են մարզի և քաղաքի կարևոր տնտեսական բաղադրիչ՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ապահովելով հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների մուտքը տվյալ քաղաքներ, պատրաստելով և վերապատրաստելով բազմաթիվ մասնագետներ, աջակցելով տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչելու նորարար բիզնես գաղափարներ: Առհասարակ, տեխնոկենտրոնները ոչ միայն զբաղվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ, ներդրումների խթանմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, այլ նաև նպաստում են ներգաղթին, կերտում են որոշակի մշակույթ, մտածելակերպ, աշխարհայացք, կատարում են ուղղորդիչ դեր և, ամենակարևորը, իրենց շուրջ ձևավորում են երիտասարդության համար գրավիչ և ուրույն միջավայր:
Ներկայումս Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործում են 25 ընկերություններ, որոնցից  2-ը՝ ամերիկյան, 1-ը՝ ֆրանսիական, 1-ը՝ թայվանական և 18-ը՝ Երևանից: Կենտրոնի շնորհիվ վերապատրաստվել է ավելի քան 5900 երիտասարդ, ստեղծվել է 500 նոր աշխատատեղ, ավելի քան 50 ընկերություն ստացել է աջակցություն, որոնցից 12-ը`  հետագա ֆինանսավորում:
«Կարող ենք փաստել, որ տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի այն եզակի ոլորտներից է, որը զարգանում է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում. ՏՏ լուրջ ներուժ կա ողջ երկրում: Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում հասել է մի հանգրվանի, երբ կան հաջող նախաձեռնություններ շղթայի բոլոր օղակներում. տեխնոլոգիական կենտրոններ ու լաբորատորիաներ՝ մարզերում, կրթական, ինովացիոն կենտրոններ, ինկուբատորներ, վենչուրային հիմնադրամ՝ Երևանում և այլն: Իսկ շղթայի սկիզբը դրվեց 2002 թվականին՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ստեղծմամբ: Կազմակերպությունը հիմնադրվել է Համաշխարհային Բանկի «Ձեռնարկությունների Ինկուբատոր ծրագրի շրջանակում և հանդիսանում է եզակի ու հաջողված նախաձեռնություն ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Վերջին տարիներին Հայաստանում ՏՏ, իսկ այժմ նաև ինժեներական ոլորտի պետական կարևորության խոշոր ծրագրերը իրականացվում են հենց ՁԻՀ-ի կողմից»,-ասաց Ենգիբարյանը:
Կարևորելով շուկայի պահանջներին համապատասխան մրցունակ կադրերի վերապատրաստման գործառույթը, երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացումը և սկսնակ թիմերին ու ընկերություններին աջակցությունը՝ 2002 թվականից ի վեր Երևանում ՁԻՀ նախաձեռնությամբ ստեղծվել են մի շարք ուսումնական, ինովացիոն կենտրոններ: Այդ կոնտեքստում պետք է նշել արդեն իսկ կայացած, ԵՊՀ-ում գործող հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնը, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և ANEL-ը (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ), որը լիարժեք ընդգրկված է համալսարանի կրթական գործընթացում որպես պրակտիկ փորձարկումների ու հետազոտական աշխատանքների ժամանակակից հարթակ: Նոյեմբերի 10-ին կրկին ԵՊՀ տարածքում պաշտոնապես կբացվի նաև ISTC նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը: Վերազգային կազմակերպությունների հետ համատեղ ստեղծվող համանման կենտրոնները, հատկապես տեղակայված լինելով բուհական միջավայրերում, նորարարական մշակույթ են ներմուծում Հայաստան: Ձեռնարկությունների ինկուբաատոր հիմնադրամի աջակցության շնորհիվ տարեկան պատրաստվում և վերապատրաստվում են ավելի քանի 3000 մասնագետներ, 50-ից ավելի կազմակերպություններ ստանում են աջակցություն, ներգրավում են ներդրումներ, այդ թվում՝ վենչուրային:
Այս մեծ շղթան եզրափակում են Ջրվեժում կառուցվող ինժեներական քաղաքի ու կիբերանվտանգության գերազանցության կենտրոնի ծրագրերը. հայաստանյան տեխնո ապագայի ծրագրեր, որոնց շնորհիվ աշխարհի տեխնոլոգիական քարտեզում Հայաստանը ավելի կամրապնդի իր դիրքը որպես ինովացիոն երկիր:
Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի հետազոտության արդյունքներով` 2015թ. ոլորտում արձանագրվել է 15-20% աճ: 2014թ. համեմատ ավելացել է նաև ՏՏ ոլորտի ընկերությունների և զբաղվածների թիվը, ինչպես նաև աճել է ոլորտի շրջանառությունը: 2015թ. ոլորտի ընկերությունների թվաքանակը կազմել է 450` 2014թ. 396-ի փոխարեն, ոլորտում ներգրավված է 13000 (սպասարկող անձնակազմի հետ միասին՝ ավելի քան 15000) մասնագետ` 2014թ. 11560-ի դիմաց, ոլորտի շրջանառությունը կազմել է 550 մլն ԱՄՆ դոլլար` 2014թ. 474.9 մլն դոլլարի փոխարեն:

http://ittrend.am/2016/11/07/armenia-it/


Գործարարության համար համարժեք պայմանների ապահովումը գերակայություն է. Սուրեն Կարայան

07.11.2016

Հայաստանի կառավարությունը 2017թ. նոր վերաբերմունք է ցուցաբերելու ձեռներեցության նկատմամբ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի զարգացման նախարար Սուրեն Կարայանը: «Այս ուղղությամբ կառավարությունը իր բոլոր քայլերում հետապնդելու է բացառապես աջակցելու, խրախուսելու, խորհրդակցելու, ուղղորդելու և համարժեք ենթակառուցվածքներ ապահովելու նպատակներ: Գործարարության համար համարժեք պայմանների ապահովումը ներդրումային գրավչության տեսանկյունից առաջին և պարտադիր քայլն է»,- «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարայանը:
Դրան հավելելով ներդրուﬓերի պաշտպանության, աջակցող ենթակառուցվածքի, ֆինանսական համակարգում արդյունավետ լուծուﬓերը, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության աննախադեպ դրսևորուﬓերը՝ կարճաժամկետ հատվածում կառավարությունն ակնկալում է ներդրումային հոսքերի ներգրավման կայուն գործընթացի աշխուժացում:
http://armenpress.am/arm/news/866824/gortsararutyan-hamar-hamarzheq-paymanneri-apahovumy-gerakayutyun.html


Մի շարք ոլորտներում նորարական լուծուﬓերի ստեղծման նպատակով Հայաստանում կանցկացվի հեքեթոն

03.11.2016

ISTC Նորարարական լուծուﬓերի և տեխնոլոգիաների կենտրոնը, IBM-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիﬓադրաﬕ և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է «Smarter Armenia 16» հեքեթոնը: Ինչպես «Արﬔնպրես»-ը տեղեկացավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիﬓադրաﬕց, ﬕջոցառումը կկայանա նոյեմբերի 10-ից 11-ը՝ Նորարարական լուծուﬓերի և տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողության շրջանակում: Հեքեթոնի նպատակն է գեներացնել նոր մտքեր և նպաստել նորարական լուծուﬓերի ստեղծմանը առողջապահության, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտներում, որոնք ուղղված կլինեն Հայաստանն ավելի խելացի դարձնելուն: Լուծուﬓերի ստեղծման համար մասնակիցները չունեն որևէ տեխնոլոգիական սահմանափակում։ Կլինեն հատուկ մրցանակներ այն թիﬔրի համար, ովքեր կօգտվեն IBM Bluemix ամպային լուծուﬓերից և IBM Watson-ից։ «Smarter Armenia 16» հեքեթոնի անվանակարգերն ու մրցանակներն են՝ 1. Լավագույն լուծում հեռահաղորդակցության ոլորտում՝ 1000 ԱՄԴ մրցանակ Ռոստելեկոﬕ կողﬕց: 2. Լավագույն լուծում ֆինանսական ոլորտում՝ 1000 ԱՄԴ մրցանակ Արդշինբանկի կողﬕց: 3. Լավագույն լուծում առողջապահության ոլորտում՝ 1000 ԱՄԴ մրցանակ Ինգո Արﬔնիա ապահովագրականի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիﬓադրաﬕ կողﬕց: 4. Հատուկ մրցանակ IBM BlueMix-ի կիրառմամբ աﬔնանորարար լուծման համար՝ 500 ԱՄԴ մրցանակ ISTC -ի կողﬕց: 5. Հատուկ մրցանակ IBM Watson-ի և BlueMix-ի լավագույն կիրառման համար՝ IBM-ի կողﬕց: Նորարարական լուծուﬓերի և տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիﬓադրաﬕ համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում IBM-ի կողﬕց մշակված նորագույն տեխնոլոգիական լուծուﬓերի ներդրմանը: Լինելով բազմաթիվ ուսանողների, դասախոսների և սկսնակ ըկերությունների ուշադրության շրջանակում՝ կենտրոնը սերտորեն աշխատում է մասնավոր և պետական սեկտորների հետ՝ նորարարական ﬕջավայր ստեղծելու և նոր գաղափարներ կյանքի կոչելու համար: ISTC-ի գերնպատակներն են՝ զարգացնել և կայունացնել  ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ՏՀՏ ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը՝ ստեղծելով նպաստավոր ﬕջավայր կայուն բիզնեսի ձևավորման համար՝ համապատասխան ռեսուրսների, տեխնոլոգիաների և գիտելիքի տրամադրման ﬕջոցով: Կենտրոնի հիﬓական նախագծերն են ISTC A cademy-ն, ISTC Research-ը և ISTC Accelerator-ը:
http://armenpress.am/arm/news/866500/mi-sharq-olortnerum-norarakan-lutsumneri-stextsman-npatakov.html


Հայաստանում նախատեսվում է 7 չափագիտական էտալոնների կենտրոն ստեղծել

29.10.2016

Հայաստանում նախատեսվում է 7 չափագիտական էտալոնների կենտրոն ստեղծել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը՝ մեկնաբանելով Համաշխարհային բանկի «Առևտրի առաջընթացն ու որակի ենթակառուցվածքները» (Trade Promotion and Quality Infrastructure) ծրագրի իրականացումը:
Ծրագրի նպատակը տեղական արտադրության որակի բարձրացումն է: Դրա համար Հայաստանը կունենա ճշգրիտ առաջնային էտալոններ մի շարք պարամետրերով՝ զանգված, ճնշում, խոնավություն, երկարություն, ջերմություն և այլն:
Համեմատության համար նշենք, որ Վրաստանն ունի ընդամենը երկու ճշգրիտ առաջնային էտալոն, Հայաստանը կունենա 7:
«Այդ սարքերը կօգնեն զարգացնել մեր արտադրանքի որակը, այդ թվում՝ ճշգրիտ ինժեներության ոլորտում: Մեզ համար ռազմավարական դա նշանակություն կունենա թե՛ արդյունաբերության, թե՛ ինժեներական կրթության համար»,- ասել է Տարասյանը:
Ծրագրի ընդհանուր ծավալը 59.5 մլն դոլար է, որից 50 մլն-ը կներդնի  ՀԲ-ն: Ծրագիրը գործելու է 2014-2020 թվականներին:

http://news.am/arm/news/354420.html


Սկոլկովոյում» քննարկվում են ԵԱՏՄ անդամ երկրներում տեխնոլոգիական արտադրության ձեռքբերումները

 27.10.2016

Մոսկվայում՝ «Սկոլկովո» տեխնոպարկում, հոկտեմբերի 26-28-ն անցկացվում է «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովը, որին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեկ միասնական տաղավարով մասնակցում են հայկական 6 ընկերություններ: «Եվրասիական շաբաթը» կազմակերպել են ԵԱՏՄ անդամ երկրները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Մասնակից երկրները ներկայացնում են նոր տեխնոլոգիական արտադրության ձեռքբերումները:
Միջոցառումներին մասնակցում են՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը, ինչպես նաև նախարարության և հիմնադրամի պատասխանատու ներկայացուցիչներ։
Հոկտեմբերի 26-ին միջոցառման վայր են այցելել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ ներքին շուկաների, ՏՀՏ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին և ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան:
Գործնական ծրագրի շրջանակում ընթանում են կլոր սեղաններ, թեմատիկ քննարկումներ, ինտերակտիվ շնորհանդեսներ, որոնց մասնակիցները նոր արդյունավետ ուղիներ են փնտրում ԵԱՏՄ միասնական շուկաների հետագա ձևավորման և ԵԱՏՄ արդյունաբերական ընկերությունների միջև արտադրական կոոպերացիայի զարգացման հնարավորությունների համար: Հայաստանից միջոցառմանը մասնակցում են «Ար և Ար դիզայն քնսթրաքշն», «ԼայմՏեխ», «Ունիկում Ինժիներինգ», «ԵԻԱ Ինժինիրինգ», «Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ընկերությունները, ինչպես նաև Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։Նույն օրը փոխնախարար Էմիլ Տարասյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել մոսկովյան «Բաց ինովացիաներ» խորագիրը կրող ինովացիոն զարգացման միջազգային համաժողովի շրջանակում կայացած «Եվրասիական տնտեսական միությունում  արդյունաբերական քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմներ» թեմայով «կլոր սեղանին»։
http://www.mineconomy.am/arm/1059/1/news.more.html#prettyPhoto


Հայաստանը բարելավել է դիրքը Doing Business 2017-ում

 26.10.2016

Համաշխարհային բանկի «Doing Business 2017. Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը 5 հորիզոնականով՝ զբաղեցնելով 38-րդ տեղը աշխարհի 190 երկրների շարքում:
Հայաստանը դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը զեկույցում ընդգրկված երկու ոլորտում՝ վարկի ստացում և պայմանագրերի կիրարկում:
Մասնավորապես, երկիրն ուժեղացրել է վարկերի հասանելիությունը՝ ընդունելով գործարքների ապահովության մասին նոր օրենք, որով հիմնվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ժամանակակից և կենտրոնացված գրանցամատյան, և բարելավել է իր՝ վարկերի մասով տեղեկատվական համակարգը՝ անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքի ընդունմամբ:
Հայաստանը դյուրինացրել է նաև պայմանագրերի կիրարկումը՝ կամավոր հաշտարարությունը կանոնակարգող համապարփակ գլուխ ներդնելու եւ հաշտարարությունից օգտվելու նպատակով կողմերի համար ֆինանսական խթաններ հիմնելու արդյունքում:
Հայաստանը 1,47 կետով բարելավել է նաև իր՝ հեռավորություն սահմանագծից ցուցանիշը՝ անցյալ տարվա 72,16%-ից հասնելով 73,63%-ի:
Վերջինս ցույց է տալիս յուրաքանչյուր տնտեսության հեռավորությունը «սահմանագծից», որը զեկույցի ընտրանքում 2005-ից ի վեր ընդգրկված յուրաքանչյուր ցուցիչի մասով բոլոր տնտեսությունների համար լավագույն դրսեւորումն է:
Այս տարվա Doing Business զեկույցը գլխավորում են Նոր Զելանդիան, Սինգապուրն ու Հոնկոնգը:
Տարածաշրջանի չորս տնտեսություններ՝ Ղազախստանը (35-րդ տեղում), Բելառուսը (37-րդ), Սերբիան (47-րդ) և Վրաստանը (16-րդ), ըստ ձեռնարկված բարեփոխումների, բարելավողների լավագույն տասնյակում են:
Ռուսաստանը զեկույցում զբաղեցրել է 40-րդ, իսկ Ադրբեջանը՝ 65-րդ տեղը:
«Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանը շարունակաբար եղել է մեկ տնտեսության հաշվով բարեփոխումների միջին թվով ամենաբարձր տեղ զբաղեցնողը, որն ընթանում է բարձր եկամտով տնտեսությունների լավ գործելակերպի ներդրման ուղղությամբ»,- նշել է Doing Business ծրագրի ղեկավար Ռիտա Ռամալհոն:
Այս տարվա զեկույցն առաջին անգամ ներառում է գենդերային չափում երեք ցուցանիշներում՝ բիզնես սկսելը, գույքի գրանցումը եւ պայմանագրերի կիրարկումը: Եվրոպա եւ Կետրոնական Ասիա տարածաշրջանը միակն է, որտեղ զեկույցով գնահատվող ոլորտներում կանանց համար արգելքներ չկան. տարածաշրջանի յուրաքանչյուր տնտեսությունում կանայք կարող են գործ սկսել այնպես, ինչպես տղամարդիկ:

http://www.banks.am/am/news/newsfeed/12797/


Հայաստանում մեկնարկել է «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով մեկշաբաթյա միջոցառումների շարքը

 24.10.2016

Հոկտեմբերի 24-ին՝ Երևանում, Արևելյան գործընկերության անդամ երկրների բիզնեսի զարգացմանը նվիրված 8-րդ համաժողովի պաշտոնական բացման ժամանակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հայտարարել են Հայաստանում EU4Business՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով մեկշաբաթյա միջոցառումների մեկնարկը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին իր ողջույնի խոսքում ասել է. ««ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով մեկշաբաթյա միջոցառումների շարքը, որը մեկնարկում է այսօր, Հայաստանը դարձնում է տարբեր միջոցառումների ու նախաձեռնությունների առանցքը: Վերջիններս ներկայացնում են Եվրոպական միության դերը և աջակցությունը՝ ուղղված տնտեսական զարգացմանը, նորարարությանը և բիզնեսներին Արևելյան գործընկերության բոլոր երկրներում: Խորհրդանշական է միջոցառումների շաբաթը մեկնարկել բիզնեսի զարգացմանը նվիրված ժողովով: ՓՄՁ-ներն ապահովում են աշխատատեղերի մեծամասնությունը, ուստի ՓՄՁ-ներով պայմանավորված տնտեսական հնարավորությունները ևս պետք է կարևորվեն: Այս նախաձեռնությունը հզոր ազդանշան է ԵՄ-ի համար՝ աջակցելու բիզնեսներին, տնտեսության գործնական շահերի, ինչպես նաև երկրի և տարածաշրջանի մրցունակությունը խթանելու նպատակով»:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն իր խոսքում նշել է․ «Հայաստանի կառավարության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու անձամբ իմ անունից ողջունում եմ «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագիրը կրող միջոցառումների մեկնարկը Երևանում և շնորհակալություն հայտնում եվրոպացի գործընկերներին այս հրաշալի նախաձեռնության համար։ Հայաստանը մեծապես կարևորում է Արևելյան Գործընկերության շրջանակներում ԵՄ կողմից գործընկեր երկրներին տնտեսական բարեփոխումների իրականացմանը ցուցաբերվող օժանդակությունը՝ առանձնակի շեշտադրելով համագործակցության շարունակականության ապահովումը և հետագա գործակցության խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Մրցունակ և արդյունավետ փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությունը մեր երկրի տնտեսական զարգացման կարևորագույն նախապայմաններից է։ Եվ այսօրվա համաժողովը արժևորվում է նաև «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության իրագործման տեսանկյունից, հաշվի առնելով, որ դրան կհաջորդեն տնտեսական, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների, զարգացմանը և ուժեղացմանը միտված մի շարք միջոցառումներ, որոնք կներառեն գործընկեր երկրներում մասնավոր հատվածի և ՓՄՁ զարգացմանն ուղղված երկկողմ և տարածաշրջանային ծրագրեր: Այս միջոցառումները լավագույն արտացոլումն են մեր փոխադարձ շահագրգռվածության և միասնական նպատակի՝ բարեհաջող ընթացք տալ համատեղ ծրագրրի իրականացմանը և գնալ առաջ՝ ընդլայնելով ու խորացնելով համագործակցությունը»։
Հոկտեմբերի 24-ից 28-ը անցկացվելիք EU4Business՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով միջոցառումները կներկայացնեն ԵՄ աջակցությունը՝ ուղղված փոքր և միջին ձեռնարկատիրություններին (ՓՄՁ-ներին): Տեղի կունենան նաև մի շարք այլ միջոցառումներ` ուղղված մասնավոր-հանրային հատվածների միջև երկխոսության խթանմանը՝ ի շահ Արևելյան գործընկերության երկրներում և Հայաստանում գործող բիզնեսների:
Այսօր մեկնարկած Բիզնեսի զարգացմանը նվիրված 8-րդ համաժողովի հիմքում նորարարությունն է՝ որպես տարածաշրջանային և ազգային մակարդակով մրցունակությունը խթանող կարևոր գործիք: Համաժողովի շրջանակում պաշտոնապես կգործարկվի նաև «EU4Business՝ ԵՄ-ն բիզնեսի համար» վեբկայքի պիլոտային տարբերակը, որը կոչված է բիզնեսներին ուղղված ԵՄ աջակցությունն ավելի հասանելի ու տեսանելի դարձնելու: Կարճ ժամանակահատվածում կգործարկվեն նաև EU4Business կայքէջեր՝ մշակված անդամ երկրների համար իրենց լեզուներով:
Համաժողովի պաշտոնական բացման արարողությունից անմիջապես հետո տեղի է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկու և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսները ամփոփել են Հայաստան-ԵՄ տնտեսական համագործակցության արդյունքները, ներկայացրել առաջիկա ծրագրերը և նախանշել փոխգործակցության հեռանկարները, այդ համատեքստում ընդգծելով Երևանում մեկնարկած «ԵՄ-ն բիզնեսի համար» մեկշաբաթյա միջոցառումների կարևորությունը։
Հոկտեմբերի 26-ին անցկացվելիք ՓՄՁ ֆինանսավորման վերաբերյալ սեմինարի շրջանակում կներկայացվեն փոքր բիզնեսների համար արժեքի ստեղծման գործիքներ: Կքննարկվեն թեմաներ առնչվող  նաև դրամական միջոցների հոսքերի վերլուծությանը, մասնավոր ներդրումներին, պարտքի և վարկային ռիսկի վերլուծությանը՝ որպես ֆինանսական ռիսկերը մեղմելու, ներդրումներ գրավելու և ՓՄՁ զարգացման ոլորտում ավելի մեծ հաջողությունների հասնելու կարևոր գործիքներ:
Հոկտեմբերի 27-ին անցկացվելիք East Invest՝ «Արևելյան ներդրումներ» գործընկերների 2-րդ ամենամյա համաժողովը կներկայացի հանրային-մասնավոր հատվածների միջև համագործակցությունը՝ որպես բիզնես ոլորտում բարեփոխումներ իրականացնելու խթան: EU4Business  շաբաթը կամփոփվի հոկտեմբերի 28-ին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի պաշտոնական մեկնարկով:
Բոլոր միջոցառումներին ներկա կլինեն Հայաստանում զարգացման կառույցների գործընկերներ, միջազգային կազմակերպությունների և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ներկայացուցիչներ:
Հոկտեմբերի 26-ից 27-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Աջակցություն կայուն զարգացմանը Արևելյան գործընկերության անդամ երկրներում» բարձր մակարդակի միջազգային համաժողով:
Կենտրոնական, տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման կառույցների ներկայացուցիչները կհանդիպեն Երևանում՝ քննարկելու Արևելյան գործընկերության անդամ երկրներում կայուն քաղաքային զարգացմանն ուղղված նոր ԵՄ նախաձեռնություններ և գործիքներ, ինչպես նաև քաղաքային ենթակառուցվածքների արդիականացման ոլորտում լավագույն փորձը:
Համաժողովի ընթացքում Քաղաքապետերի դաշնագրին միացած Արևելյան գործընկերության անդամ երկրների 25 քաղաքների քաղաքապետեր՝ ներառյալ 4 քաղաքապետ Հայաստանից, կմիանան Քաղաքապետերի նոր դաշնագրին, որն ուղղված է կլիմայի փոփոխությունների կանխարգելմանը և էներգախնայողության զարգացմանը:
http://www.mineconomy.am/arm/1048/1/news.more.html


ԵԱՏՀ խորհուրդը տեխնիկական կարգավորման ոլորտում ընդունել է կարևոր նորմատիվային ակտեր

21.10.2016

Մոսկվայում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՌԴ կառավարության առաջին փոխնախագահ Իգոր Շուվալովը, ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և ուրիշներ:
Խորհուրդը քննարկել է ինտեգրմանն ու մակրոտնտեսությանը, առևտրին, էկոնոմիկային և ֆինանսական քաղաքականությանը, արդյունաբերությանն ու ագրոարդյունաբերական համալիրին, տեխնիկական կարգավորմանը, էներգետիկային և ենթակառուցվածքին, ինչպես նաև մաքսային համագործակցությանն առնչվող հարցեր:
Խորհրդի անդամները մի շարք կարևոր նորմատիվային ակտեր են ընդունել տեխնիկական կարգավորման ոլորտում, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության երեք նոր տեխնիկական կանոնակարգ` «Ձկների և ձկնամթերքի անվտանգության մասին», «Ատրակցիոնների անվտանգության մասին», «Էլեկտրոնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրանքում վտանգավոր նյութերի կիրառման սահմանափակման մասին»: Փաստաթղթերը, նախ և առաջ, նպատակաուղղված են ԵԱՏՄ երկրների բնակչության կյանքի և առողջության պաշտպանությանը:
Խորհուրդը սահմանել է դրանց ուժի մեջ մտնելու ժամկետները: Ձկնամթերքին վերաբերող տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ կմտնի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին, ատրակցիոնների տեխնիկական կանոնակարգը` 2018 թվականի ապրիլի 18-ին, իսկ վտանգավոր նյութերի սահմանափակմանը վերաբերող տեխնիկական կանոնակարգը` 2018 թվականի մարտի 1-ին:
ԵԱՏՀ խորհրդի անդամները նաև հաստատել են Եվրասիական տեխնոլոգիական 11 գերակա փաստաթղթերը 8 ուղղություններով` տիեզերք, բժշկություն, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ, ֆոտոնիկա, բնական պաշարների արդյունահանում, բնապահպանություն, գյուղատնտեսություն և արդյունաբերական տեխնոլոգիաներ: Այդ հարթակները (փաստաթղթերը) կոչված են համակարգված աշխատանքներ ապահովել գիտատեխնիկական առաջընթացի ազգային և համաշխարհային ձեռքբերումների յուրացման և ԵԱՏՄ երկրների գիտական ներուժի համախմբման ուղղությամբ:
Դրանից զատ, ԵԱՏՀ խորհուրդը Հանձնաժողովին և անդամ պետություններին հանձնարարել է ակտիվացնել եվրասիական տեխհարթակների ձևավորումը տեխնոլոգիական 6 այլ ուղղություններով, ներառյալ էլեկտրոնիկան և մեքենաշինության տեխնոլոգիաները, մետաղագործությունն ու նոր նյութերը, քիմիան և նավթաքիմիան, էներգետիկան, տրանսպորտը, միջուկային և ռադիացիոն տեխնոլոգիաները: Եվրասիական տեխհարթակների հիմնական նպատակը նորարարական արդյունաբերության ստեղծումն է`գիտական աշխատանքերի և հետազոտությունների արդյունքների առևտրայնացման արդյունավետ գործիքների և դրանց համար անհրաժեշտ ենթակառուցվածքի ձևավորման ճանապարհով:
Խորհուրդը նաև հաստատել է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության միջոցների թույլատրելի մակարդակի հաշվարկման մեթոդաբանությունը, որը մշակված է մեթոդաբանության միջազգային փորձի հիման վրա` ԵԱՏՄ երկրների գյուղմթերք արտադրողների շրջանում ընդհանուր ագրարային շուկայում բարեխիղճ և արդար մրցակցություն ապահովելու նպատակադրմամբ:
Մեթոդաբանության ընդունումը ԵԱՏՄ երկրներին ապահովում է գյուղոլորտում պետական աջակցության միջոցների մակարդակի միասնական հաշվարկով:
http://armef.com/hy/news/heru-motik/eath-xorhurdy-texnikakan-kargavorman-volortum-yndunel-e-karevor-normativayin-akter/


ՀՀ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ


18.10.2016

ՀՀ մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի ու հայության ողջ ներուժը։ Անհրաժեշտ է հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, ապագայի նկատմամբ լավատեսությունը։
Գլոբալ և տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում զարգացման ստանդարտ մոտեցումները չեն կարող ձևավորել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին: Հաշվի առնելով նաև արտոնյալ ֆինանսական ռեսուրսների ներգրավման և ներքին շուկայի հաշվին արտադրողականության հետագա աճի սահմանափակ հնարավորությունները՝ անհրաժեշտ է վերլուծել և վերաիմաստավորել զարգացման մասին մեր պատկերացումներն ու մոտեցումները, հատկապես՝ պետական կառավարման, տնտեսական զարգացման ուղղությունների, տնտեսական աճի ներուժի, մրցակցության և մրցունակության վերաբերյալ։
Այդ մոտեցումները մշակելիս հաշվի են առնվում աշխարհաքաղաքական և անվտանգային առկա սպառնալիքները, որոնցով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է տեսանելի ժամանակահատվածում պահպանի մարտունակ, մշտապես կատարելագործվող և արդիականացող, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ: Այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ զինված ուժերի թվակազմի, պահպանման և զարգացման պաշարների անհամաչափությունը երկրի բնակչության նկատմամբ թելադրում է հատուկ լուծումների ներդրում, ինչի արդյունքում Զինված ուժերը բյուջեի և տնտեսության համար բեռ լինելուց պետք է փոխակերպվեն` դառնալով առաջընթացի խթանիչ:
Կառավարությունը գործելու է՝ նպատակադրված իրականացնելով հետևյալ ռազմավարական խնդիրները.

  • Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովում,
  • 2015թ. փոփոխություններով՝ ՀՀ Սահմանադրության կենսագործում,
  • ՀՀ պետական կառավարման համակարգի արդիականացում,
  • ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը,
  • ընտրական համակարգի նկատմամբ վստահության ավելացում,
  • կոռուպցիայի և ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացում,
  • աղքատության դեմ պայքար և միջին խավի ընդլայնում,
  • գործազրկության կրճատում,
  • սոցիալական արդարության հաստատում,
  • հավասար, արդար և գործարարությունը խթանող պայմանների ապահովում բոլոր նրանց համար, ովքեր ստեղծում են ավելացված արժեք,
  • արտահանմանն ուղղված արտադրության խթանում,
  • պետության կողմից աջակցություն տնտեսական արագ աճ ապահովող՝ նոր ձևավորվող նախագծերին,
  • Հայաստանի ճանաչելիության և երկրի նկատմամբ վստահության, ներդրումային գրավչության բարձրացում,
  • Հայաստանի Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացում,
  • պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանում,
  • էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի շարունակական դիվերսիֆիկացիա,
  • էներգաարդյունավետ տեխնոլոգիաների զարգացում և մասսայականացում,
  • շրջակա միջավայրի պահպանության բարելավում,
  • առողջապահության և կրթության ոլորտներում որակական աճի ապահովում,
  • ԼՂՀ հետ շարունակական համագործակցություն՝ Արցախի տնտեսական զարգացման խթանման համար,
  • սոցիալական աջակցության հասցեականության բարձրացում։ 

Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ունենալ արդյունավետ կառավարում, մշտապես կատարելագործվող կառավարիչներ, պետություն-քաղաքացի հստակ և արդար հարաբերություններ, համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող սրընթաց զարգացումներին պատրաստ ու համարժեք արձագանքող տնտեսական քաղաքականություն և ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն:
Պաշտպանության ոլորտում կառավարության գործունեության հիմքում կդրվի ազգ-բանակ գաղափարը և «հասանելի ռեսուրսներով` առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը: Հայոց բանակը «հասարակության հայելին» լինելու փոխարեն պետք է դառնա «հասարակության դպրոցն ու դարբնոցը»` նպաստելով բանիմաց և հայրենասեր քաղաքացու դաստիարակությանը: 
ՀՀ քաղաքացու կյանքի որակի, արդարության ընկալման, պաշտպանվածության աստիճանի բարձրացման, սոցիալական վիճակի բարելավման և նրա գործարար գաղափարները կյանքի կոչելու հնարավորության ստեղծման նպատակով կառավարությունը մշակված բարեփոխումների ճանապարհին հայտարարում է հետևյալ գերակա ուղղությունները.

  • արտաքին և ներքին անվտանգության ամրապնդում,
  • տնտեսության երկարատև ու կայուն բարձր աճի ապահովում,
  • պետական և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացում,
  • սոցիալական ենթակառուցվածքների զարգացում և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում։

Տնտեսական վիճակի վերլուծությունը վկայում է, որ ստանդարտ գործիքակազմով ու մեթոդներով զարգացում ապահովելը խիստ բարդ է: Այդ նպատակով կառավարությունն իր առջև խնդիր է դնում՝ սեղմ ժամկետում իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում, իրականացնել լրացուցիչ կարճաժամկետ միջոցառումներ, ինչպես նաև առաջարկել երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների ծրագրեր՝ Հայաստանի տնտեսության զարգացման պայմանների նախանշմամբ։ Ի լրումն առկա գործիքակազմի՝ երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման նպատակով ծրագրվում է ձևավորել ՀՀ կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ նշված խնդրի լուծմամբ կզբաղվեն Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները։

 http://armef.com/hy/news/ishkhanutyun/hh-nor-karavarutyan-cragiry/       


Նյու Յորքում «Հայաստան» ներդրումային համաժողովին մասնակցում են շուրջ 100 ﬕջազգային ներդրողներ

11.10.2016

ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում ﬔկնարկել է Հայաստանի ներդրումային համաժողովը, որի հիﬓական նպատակն է օտարերկրյա ներդրողներին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները և որը Հայաստանի զարգացման հիﬓադրամը կազմակերպել է ներդրուﬓերի խթանման նպատակով: Երկօրյա համաժողովին մասնակցում են տարբեր ոլորտների առաջատար ընկերությունների, ինչպես նաև ﬕջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ և շուրջ 100 ﬕջազգային ներդրողներ:
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի ներկա տնտեսական և քաղաքական առաջնահերթություններին, քառորդդարյա անկախությունից հետո Հայաստանի ձեռքբերուﬓերին, երկրի մրցակցային առավելություններին ու ներդրումային հնարավորություններին, իրականացվող բարեփոխուﬓերին, բարենպաստ գործարար ﬕջավայրին, տարածաշրջանային շուկաներ Հայաստանի ﬕջոցով մուտքի դյուրինությանը և մակրոտնտեսական կայուն ﬕջավայրին։ Նախագահը ներդրողներին առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս՝ դեպի տարածաշրջանի հիﬓական շուկաներ։
Ելույթներով հանդես են եկել ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգը, Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրանկ Հիմսկերկը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալլոնը։
Համաժողովի մասնակիցներին ներկայացվել է գլոբալ զարգացուﬓերի համատեքստում ձևավորված՝ Հայաստանի կամրջող դերը Եվրոպայի և Ասիայի, Արևելքի և Արևմուտքի ﬕջև, ինչը արտաքին ներդրողներին շահավետ այլընտրանք է առաջարկում՝ հատկապես հաշվի առնելով ﬕջազգային տարբեր կառույցներին Հայաստանի անդամակցության և ազատ առևտրի համաձայնագրերի առկայության փաստը։ Շեշտվել է, որ Հայաստանը 180 մլն. շուկա ունեցող ԵԱՏՄ անդամ պետություն է, ազատ առևտրի համաձայնագիր ունի ԱՊՀ բոլոր երկրների հետ, որն ընդհանուր առմամբ ունի 230 ﬕլիոն սպառող։ Հայաստանը, ﬕաժամանակ, օգտվում է Եվրոպական Միության արտոնությունների համալրված ընդհանուր համակարգի (ԱԸՀ) ռեժիﬕց, որն արտոնություն է տրամադրում շուրջ 6400 ապրանքների նկատմամբ: Երկիրն ԱԸՀ ռեժիմ ունի նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի և Նորվեգիայի հետ, իսկ Իրանի հետ ավանդական դարձած առևտրային ու տնտեսական կապերն այսօր օղակ են հանդիսանում այլ տնտեսությունների համար դեպի իրանական շուկա:
Համաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև երկրի ընձեռած մրցակցային առավելությունները՝ ռազմավարական շուկաների մուտքի դյուրինությունը, կրթված և ոչ թանկ աշխատուժը, նպաստավոր և անընդհատ բարեփոխվող բիզնես ﬕջավայրը, որոնք Հայաստանը հրապուրիչ վայր են դարձնում ներդրուﬓերի համար ու արտոնություն ընձեռում օգտվելու տարածաշրջանի այլ շուկաներից։
Համաժողովի շրջանակում կազմակերպված 10 լիագումար նիստերի ընթացքում հավանական ներդրողներին առաջին ձեռքից՝ անﬕջականորեն Հայաստանի կառավարության ներկայացուցիչներից, տեղեկություններ կտրամադրվեն ՏՏ, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, հեռահաղորդակցության, տրանսպորտի, դեղագործության, զբոսաշրջության, ֆինանսական ոլորտներում Հայաստանի առաջարկած նորարարական հնարավորությունների մասին: Ընդարձակ զեկույց է նախատեսված նաև ֆինանսական ինստիտուտների կողﬕց մասնավոր ներդրուﬓերի աջակցման գործիքների վերաբերյալ: Մի շարք օտարերկրյա ներդրողներ՝ «Արﬔնիա Մարիոթ Երևան», «Կոնտուր Գլոբալ», «Ազադ ֆարմա ԷյՋի», «Նեշընըլ Ինսթրուﬔնթս», «Սինոփսիս», ««Զվարթնոց» ﬕջազգային օդանավակայաններ», «Կոկա Կոլա Հելլենիք Արﬔնիա» և այլ ընկերություններ համաժողովի մասնակից գործարարներին կներկայացնեն Հայաստանում ներդրուﬓերի իրենց հաջողված փորձը: Համաժողովի ընթացքում նախատեսված են ﬕ շարք հանդիպուﬓեր, ՏՏ ոլորտում հուշագրի ստորագրում:
Առավել մանրամասն տեղեկատվություն զետեղված է «Հայաստան» ներդրումային համաժողովի պաշտոնական կայքում՝ http://invest-armenia.com: Մամուլի հաղորդագրությանը կցված է նաև համաժողովի առաջին օրվա աշխատանքների, օրակարգի, նիստի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվական փաթեթ։

http://armenpress.am/arm/news/863336/nyu-yorqum-hayastan-nerdrumayin-hamazhoxovin-masnakcum.html


Հայաստանը ﬕջազգային ցուցահանդեսներին ներկայանում է դիվերսիֆիկացված զբոսաշրջությամբ

10.10.2016

Հայաստանը կմասնակցի Լոնդոնում նոյեմբերի 7-9-ը կայանալիք «World Travel Market» ﬕջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այս ցուցահանդեսին մասնակցելու են համաշխարհային զբոսաշրջության ոլորտի ավելի քան 50 հազար ներկայացուցիչներ աշխարհի 182 երկրներից: Ինչպես «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, վերջին շրջանում զբոսաշրջային ցուցահանդեսներին Հայաստանը ներկայանում է դիվերսիֆիկացված զբոսաշրջությամբ: «Զբոսաշրջային ﬕջազգային ցուցահանդեսներին ﬔնք ներկայացնում ենք ﬔր ամբողջ ներուժը: Ներկայացնելու շատ բան ունենք` ձﬔռային, էկո, գյուղական, ագրո, վերջին շրջանում արդեն արկածային զբոսաշրջություն: Առանձին տեղ է հատկացվում խոհանոցին, ﬔնք ունենք հրաշալի խոհանոց, ﬔր հյուրերը պարզապես հիացած են, դժվարանում են խոսքեր գտնել ﬔր բազմազան խոհանոցի մասին: Որպես առանձին արտադրանք աչքի է ընկնում ﬕջոցառումային զբոսաշրջությունը: Գինու փառատոնին մասնակցող դրսի հյուրերը բավական տպավորված են լինում: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը, տնօրենը հատուկ անդրադառնում են ﬕջոցառումային զբոսաշրջությանը` համարելով այն հետաքրքրիր զբոսաշրջային արդյունք», - ասաց Մեխակ Ապրեսյանը: Մեխակ Ապրեսյանի խոսքով, զբոսաշրջիկները շատ տպավորված են Հայաստանի պատմությամբ, մշակույթով, եկեղեցիներով, կրոնական զբոսաշրջության հնարավորություններով: Նա նշեց, որ վերջերս Հայաստան ժամանած հյուրերը, երբ այցելեցին վանական համալիրներ, պարզապես չէին ցանկանում այնտեղից դուրս գալ: «Դրանից բացի, կրոնական տուրիզﬕ զարգացման էական ներուժ ունենք` շեշտը դնելով ուխտագնացության վրա: Այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում: Հռոﬕ պապը, երբ եկավ Հայաստան, նա ասաց, որ սա ոչ թե պաշտոնական այց է, այլ ուխտագնացություն աշխարհում առաջին քրիստոնյա երկիր: Սա խոսում է նրա մասին, որ ﬔնք իրականում ունենք այդ ներուժը: Այս տարվա պետական ծրագրով նախատեսված է հանդիպում շահագրգիռ կողﬔրի հետ` քննարկելու այն նախադրյալները, որոնք զբոսաշրջության ոլորտի զարգացման հետագա քայլերը արդյունավետ հիմքերի վրա կդնեն»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Աշխատանք է տարվում տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների ձևավորման ուղղությամբ: Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ այդ հարցով Իրանի հետ արդեն կա պայմանավորվածություն: Այս տարի նախատեսված է կազմակերպել Իրանից Հայաստան լրագրողների ճանաչողական այց: Դրանից բացի, Իրանի հետ քննարկվում է կազմակերպել Իրան-Հայաստան ճանաչողական այց օտարեկրյա լրագրողների համար, որպեսզի ﬕասնական փաթեթով ներկայանան: Արդեն տուրիստական ընկերությունները սկսել են աշխատել այդ ուղղությամբ:


http://armenpress.am/arm/news/863166/hayastany-mijazgayin--cucahandesnerin-nerkayanum-e-diversifikacvats.html


ՀՀ-Ն ՄՆՈՒՄ Է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈՒԼՈՒՄ


08.10.2016

Համաշխարհային տնտեսական ֆորումը  2016-17թթ. համաշխարհային մրցունակության զեկույցի արդյունքների վերլուծության հիման վրա հիմնական 3 եզրակացության է հանգել: Առանձնացվում են երեք հիմնական գործոններ, որոնք պայմանավորելու են երկրների մրցունակությունն ու գլոբալ տնտեսության զարգացումը:
Առաջին` տնտեսության բացության աստիճանի կրճատումը վտանգում է հետագա աճը և բարեկեցությունը: Երկրորդ բացահայտումն այն է, որ դրամավարկային քաղաքականության գործիքների` հիմնականում քանակական փոփոխությունները բավարար չեն տնտեսական աճ ապահովելու համար և պետք է զուգորդվեն նաև համակարգային փոփոխություններով ու մրցունակության բարեփոխումներով, այսինքն` տնտեսական աճի խնդիրներն ավելի ֆունդամենտալ են, քան դրամավարկային քաղաքականության դաշտում է: Երրորդը` արդյունաբերական չորրորդ (տեխնոլոգիական) հեղափոխության շարժընթացն է, որն արագացված տեմպերով է տեղի ունենում և ամբողջությամբ փոխում տնտեսությունների զարգացման տրամաբանությունը, մի կողմից ստեղծվում են տնտեսության նոր ոլորտներ, մյուս կողմից` էականորեն փոխվում են ավանդական ճյուղերը:
Աշխարհի ամենամրցունակ 15 երկրների ցանկը էական փոփոխություններ չի կրում արդեն մի քանի տարի: Առաջին հնգյակն ընդհանրապես չի փոփոխվում. ինչպես միշտ` առաջին տեղում Շվեյցարիան է, որին հաջորդում են Սինգապուրը, ԱՄՆ-ը, Նիդերլանդները և Գերմանիան:
Հայաստանը այս տարի 79-րդն է` 138 երկրների շարքում: Մեր երկիրը դիրքը բարելավել է 3 նիշով: Հայաստանի վարկանիշային հարևաններն են Տաջիկստանը, Իրանը, Գվատեմալան, Ալբանիան, Բրազիլիան, Մոնտենեգրոն, Կիպրոսը: ՀՀ-ն մեկ շնչին ընկնող 3500 դոլլար համախառն ներքին արդյունքում շարունակում է մնալ  արդյունավետության վրա հիմնված փուլում:
Հայաստանը 12 հենասյուների (ինստիտուտներ, ենթակառուցվածքներ, մակրոտնտեսական միջավայր, առողջապահություն և տարրական կրթություն, բարձրագույն կրթություն և վերապատրաստում, ապրանքային շուկայի արդյունավետություն, աշխատուժի շուկայի արդյունավետություն, ֆինանսական շուկայի զարգացածություն, տեխնոլոգիական պատրաստվածություն, շուկայի չափը, գործարարության կատարելագործվածություն, նորարարություն) առումով համամատել են եվրասիական տարածաշրջանի երկրների հետ: Տարածաշրջանի սահմանումը փոքր-ինչ փոփոխել են, բայց երկրները նույնն են մնացել` ԱՊՀ նախկին և ներկա երկրները. Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղըզստան: Հայաստանի ցուցանիշները համընկնում են տարածաշրջանի միջին ցուցանիշների հետ, և միակ գործոնը, որտեղ մեր հանրապետությունը էականորեն ետ է մնում այդ երկրներից, շուկայի չափն է:
Ըստ զեկույցի` 2005-11թթ. տեղի է ունեցել ՀՀ մրցունակության դիրքի անընդմեջ վատթարացում, այնուհետ բարելավում` մինչև 2013թ., և 2014թ. մի փոքր անկումից հետո նորից ունենք դիրքի բարելավման միտում: Դրանում կարելի է առանձնացնել մի քանի փուլ, առաջինը` մինչև 2010թ., մինչև ճգնաժամը: Այստեղ մենք նկատում ենք, որ Հայաստանի տնտեսական աճը համընկել է և բավական բարձր է եղել: Դիրքի վատթարացումը մինչև 2009թ. համընկել է տնտեսական ամենամեծ անկման` 14.1%, հետ: Ստացվում է, որ Հայաստանի դիրքի վատթարացման և տնտեսական աճի ներուժի որոշակի կորելյացիա կա: Այստեղից կարող ենք եզրահանգել, որ մրցունակության ներկա մակարդակը կարող է ապահովվել իներցիոն աճի 3-4% սահմաններում:
Նախորդ տարիների մրցունակության զեկույցները համեմատությամբ պարզվում է, որ Հայաստանի և տարածաշրջանի երկրներում որոշակի փոփոխություններ են եղել` և՛ բարելավումների, և՛ վատթարացումների առումով: Ամենամեծ վատթարացումը եղել է Ղազախստանում: Այս երկրի դիրքը 16 հորիզոնականով անկում է արձանագրել: Մոլդովան և Ուկրաինան նույնպես վատթարացրել են իրենց դիրքերը: Բարելավումներն էլ եղել են չափավոր: Ամենաբարձր` 7 տեղով, բարելավումն արձանագրել է Վրաստանը և այսօր 59-րդ հորիզոնականում է:
Հայաստանի դիրքի փոփոխությունները` ըստ հենասյուների, ունեն հետևյալ պատկերը: Այսպես, ամենամեծ անկումն արձանագրել ենք մակրոտնտեսական միջավայրի գծով, և ավելի մանրամասն դիտարկելիս տեսնում ենք, որ պատճառը եղել է հիմնականում բարձր գնաճը 2015թ. և պետբյուջեի դեֆիցիտի համեմատաբար բարձր մակարդակը: 16 և 20 տեղով բարելավում ենք ունեցել նորարարության ցուցանիշներում:

http://armef.com/hy/news/meknabanutyun/hh-n-mnum-e-ardyunavetutyan-vra-himnvac-pulum/


Մեկնարկեց ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպٳթյան աֆիլացված անդաﬓերի 38-րդ նստաշրջանը

03.10.2016

ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված (փոխկապակցված) անդաﬓերի 38-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին՝ իր գլխավորած պատվիրակությամբ: Նստաշրջանի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոﬕկայի նորանշանակ նախարար Սուրեն Կարայանը: «Հայաստանը կարեւորում է նմանատիպ ձեւաչափերը եւ ﬕջոցառուﬓերը, քանի որ նստաշրջանը հնարավորություն է տալիս բազմաթիվ երկրներից եկած ﬔր հյուրերին կարճ ժամանակում ծանոթանալու ﬔր երկրի պատմամշակութային արժեքներին եւ զբոսաշրջության ոլորտում իրականացվող ﬔր քայլերին, ինչն էլ հնարավորություն կտա, որ ﬔր գործընկերները օգնեն եւ օժանդակեն այս ոլորտի՝ էլ ավելի արագ տեմպերով զարգացմանը»,-«Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը: ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի խոսքով՝ Հայաստանը պետք է դառնա զբոսաշրջային կարեւոր նպատակակետ աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների համար: «Հանդիպուﬓերի հիﬓական նպատակը տեսանելիության բարձրացուﬓ է տարածաշրջանٳմ: Սա շատ կարեւոր տարածաշրջան է, որն ունի շատ արժեքներ եւ շատ կարեւոր վայրեր: Իսկ Հայաստանն այն նպատակակետն է, որը պետք է հայտնի լինի ամբողջ աշխարհին»,-նշեց ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը: Նստաշրջանի ընթացքٳմ կքննարկվեն զբոսաշրջٳթյան զարգացման ﬕտٳﬓերը, մշակութային ժառանգության պահպանությանը, զբոսաշրջության եւ ոչ նյութական մշակութային կապին, պետություն-մասնավոր հատվածի համագործակցության ամրապնդմանն ու խթանմանն առնչվող հարցեր: Միջոցառման շրջանակում պատվիրակությունն այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածին, Էջﬕածնու Գառնու տաճար, Խոր Վիրապ եւ Գեղարդ վանական համալիրներ, Արենի-1 քարանձավ եւ այլն: Թալեբ Ռիֆաին հանդիպում է ունենալու նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

http://armenpress.am/arm/news/inovation/


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին

28.09.2016

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 27-ի ՆՀ-1055–Ա հրամանագրով Սուրեն Կարայանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար:
Սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը էկոնոմիկայի նախարարությունում աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին:
Շնորհակալություն հայտնելով Արծվիկ Մինասյանին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կատարած աշխատանքի և շնորհավորելով նոր պաշտոնում  աշխատանքի անցնելու կապակցությամբ` վարչապետը  նախարարության աշխատակազմին է  ներկայացրել Սուրեն Կարայանին և շնորհավորել պատասխանատու այս ոլորտում նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
-Չափազանց կարևորում եմ ձեր նախարարության աշխատանքը: Մենք պետք է հանրությանը, ներդրողին, գործարարին հայտարարենք և ամեն ինչով ապացուցենք, որ իր կողքին կանգնած ենք: Պետք է վերանայենք օրենսդրական դաշտը, որը ձևավորում է բիզնես միջավայրը․ եթե ունենք խոչընդոտներ` պետք է դրանք վերացնենք: Նախարարությունը պետք է կառավարման որակով օրինակ ծառայի բիզնեսին, - իր խոսքում, մասնավորապես, նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Իր հերթին, Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար և  հաջողություն մաղթել նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին համաձարկ և նախաձեռնող ծրագրերի իրականացման գործում` նշելով համագործակցության պատրաստակամությունը, նաև որպես ՀՅԴ ներկայացուցիչ, ով պատասխանատվություն է կրում ողջ կառավարության  ծրագրի իրագործման համար:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, եզափակելով խոսքը, կրկին նշել է էկոնոմիկայի նախարարության առջև ծառացած խնդիրների լուծման և արդյունավետ աշխատանքին միտված նախաձեռնողականության կարևորությունը:

http://www.mineconomy.am/arm/1007/1/news.more.html


Մեկնարկել է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը

19.09.2016

Սեպտեմբերի 19-ին՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում մեկնարկել է «Արտադրված է Հայաստանում-2016» (“Made in Armenia-2016”) ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 22-ը։
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը։
ՀՀ էկոնոﬕկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն իր ողջույնի խոսքում նշել է. «Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ սա էլ տնտեսության զորահանդեսն է: Այս ցուցահանդեսով ﬔնք կարողանում ենք ﬕ քանի հստակ ուղերձնոր հղել: Առաջինը, անկախ նրանից, թե ինչպիսի արտաքին և ներիքն մարտահրավերներ են ձևավորվում, ﬔր արտադրողներն ի վիճակի են, ունակ են ստեղծել, արարել բարիքներ: Ի վիճակի են տալ ոչ թե պարզապես արտադրանք, այլ ﬕջազգային մրցունակությանը համապատասխանող արտադրանք: Երկրորդ ուղերձը ﬔզ բոլորիս է, աշխարհասփյուռ հայությանը` որակյալ հայկական արտադրանքի ձեռք բերուﬓ ու օգտագործումը հնարավորություն է տալիս հզորացնել ﬔր երկրի տնտեսությունը: Երրորդ ուղերձն ուղղված է թե′ օտարերկրյա, թե′ ներքին ներդրողներին, ովքեր ներդրում անելով Հայաստանի տնտեսության մեջ, հնարավորություն կունենան բազմապատկել շահույթը»:
Հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսին Հայաստանից և Արցախից մասնակցում են սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները ներկայացնող շուրջ 320 ընկերություններ։ Ցուցահանդեսին մասնակցում են նաև գործարար պատվիրակություններ Հայաստանի տնտեսության համար հեռանկարային շուկաներ ներկայացնող երկրներից։
Հանրապետության Նախագահը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ, շրջել է տաղավարներով և հետաքրքրվել ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների արտադրանքով ու ծառայություններով, ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցել նրանց խնդիրների և զարգացման ծրագրերի մասին:
Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը ճեպազրույց են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
«Որպես նախարար ինձ համար հպարտության զգացում է բոլոր տաղավարներում հայկական արտադրանքներ տեսնելը, զգալը, որ արտադրանքները որակ ունեն, միջազգային մակարդակով անհրաժեշտ մրցակցության պայմաններ կան: Սա մեր տնտեսության զորահանդեսն է, և պատահական չէ, որ սկսած տեխնոլոգիական ապրանքներից, ավարտած սննդի մասով և ծառայություններով, մենք կարող ենք հպարտորեն ասել, որ ունենք այդ ներուժը և տնտեսության մեջ որոշակի դրական փոփոխություններ իրականացնելով` կկարողանանք ոտքի կանգնեցնել մեր տնտեսական ուղղվածության ներուժը»,-նշել է Արծվիկ Մինասյանը:
Նախարարի պաշտոնակատարը նաև ավելացրել է, որ ցանկացած երկրի տնտեսության հիմքը երեք հիմնական ուղղություններն են՝ ներդրումները, տեխնոլոգիաները և մասնագիտական կարողությունները:
«Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը Հայաստանում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություն է, որը յուրօրինակ հաշվետվություն է հայրենական արտադրության արդյունքների ու ներուժի մասին: Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները, ինչպես նաև նպաստել նոր շուկաների բացահայտմանը։
Ցուցահանդեսն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ։ Այն կազմակերպվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։

 http://www.mineconomy.am/arm/1001/1/news.more.html


Հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում կկայանա «Հայաստան Էքսպո 2016» ցուցահանդեսը

16.09.2016

Հայաստան-Իրան առևտրատնտեսական կապերի ակտիվացման նպատակով, հոկտեմբերի 5-8-ը, Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ Թեհրանի ցուցահանդեսների միջազգային համալիրում, կանցկացվի «Հայաստան Էքսպո 2016» (“Armenia Expo 2016”) հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսը։
Այս մասին հայտարարվել է սեպտեմբերի 16-ին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։
«Հայաստանի կառավարությունը հայկական ապրանքների համար նոր շուկաների բացահայտման, ներդրումների խրախուսման, գործարարների միջև արդյունավետ երկխոսության, առևտրատնտեսական կապերի զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև արտահանման ծավալների մեծացման նպատակով որդեգրել և իրականացնում է ակտիվ և բազմավեկտոր քաղաքականություն։ Այդ քաղաքականության շրջանակում է դիտարկվում նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում կազմակերպվող «Հայաստան Էքսպո 2016» հայկական ապրանքների ու ծառայությունների ցուցահանդեսը։ ՀՀ կառավարությունը կարևորում և առաջնային է համարում Իրանի Իսլամական Հանրապետության հետ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների խորացումը և արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունը», - իր ներածական խոսքում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը։
«Կարծում եմ՝ այսօր առկա են բոլոր նախապայմանները, որոնք կարող են մեծացնել Իրանի և իրանական շուկայի նկատմամբ հայկական բիզնեսի հետաքրքրությունը: Դրանց շարքին են դասվում Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, որպես դրա արդյունք՝ եվրոպական, ռուսական և այլ երկրների կողմից Իրանի հանդեպ օրեցօր մեծացող հետաքրքրությունը, ԵԱՏՄ-Իրան համագործակցության ընդլայնումը և առևտրի հնարավոր ազատականացումը, և, անշուշտ, մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ, բարեկամական հարաբերությունները: Ժամանակի հրամայական է Հայաստանը դարձնել գործարար հարթակ՝ Իրանի հետ հարաբերություններ զարգացնելու ցանկություն ունեցող երկրների և ընկերությունների համար», - ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը:
«Այս միջոցառման կազմակերպմամբ նպատակ ունենք իրանական շուկային ներկայացնել Հայաստանի տնտեսության ներուժն ու զարգացման հնարավորությունները, որոնք ավելի են ընդլայնվել ԵԱՏՄ մեր անդամակցությամբ: Միաժամանակ, նպատակ ունենք իրանցի գործարարների ավելի լայն շրջանակի համար բացահայտել մեր երկրի միջոցով նոր շուկաներ դուրս գալու առավելությունները: Հուսով եմ նաև, որ ցուցահանդեսի ընթացքում հայ և իրանցի ձեռներեցների միջև նոր գործարար կապեր կհաստատվեն, կքննարկվեն ներդրումային ծրագրեր, որոնք ներկայացվելու են ցուցահանդեսի շրջանակում», - նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:
«Հայաստան Էքսպո 2016»-ին կներկայացվեն հայկական սննդի, դեղագործության, շինանյութերի արտադրության, թեթև արդյունաբերության, ոսկեգործության, ճշգրիտ ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային, ապահովագրության, բեռնափոխադրումների և այլ ոլորտների շուրջ 70 ընկերությունների ապրանքեր ու ծառայություններ։
Նմանատիպ ցուցահանդես նախատեսվում է անցկացնել նաև Երևանում, որտեղ կներկայացվեն իրանական ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները:
Հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում նախատեսվող «Հայաստան Էքսպո 2016» հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքն իրականացվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

 http://www.mineconomy.am/arm/1000/1/news.more.html


Կայացել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

10.08.2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը: Օրակարգային առաջին հարցով հավանություն է տրվել «ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ոչ պարենային ապրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին, որով, մասնավորապես, հաստատվում են ստուգաթերթեր հետևյալ բնագավառների համար. ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) շահագործման նվազագույն պահանջների ստուգման, խաղալիքների անվտանգության ստուգման, ավտոմոբիլային և ավիացիոն բենզինի, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքի, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի և մազութի ստուգման, քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների ստուգման և չափումների միասնականության ապահովման ստուգման:
Նիստում հավանության է արժանացել «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով հաստատվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը: Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ ոչ պարենային ապրանքների արտադրության և շրջանառության փուլում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ռիսկը գնահատվում է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարով, որի առավելագույն միավորը 150 է (ընդհանուր ռիսկ):
Օրակարգային հաջորդ հարցով խորհուրդը հավանություն է տվել «ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի N 1063-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Նախագծով մասնավորապես սահմանվում է, որ այսուհետ խորհրդին իրավասություն կվերապահվի հավանություն տալ նաև տեսչական մարմնի հաստիքացուցակին, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին և տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը: Սահմանվում է նաև, որ տեսչական մարմնի ղեկավարը վարչապետի նշանակմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած տեղակալների թեկնածությունը, օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության:
Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: Կարևորելով տեսչական բարեփոխումների իրականացումը՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել գործընթացը:

http://www.gov.am/am/news/item/12568/


Ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի. ՀՀ վարչապետ

02.08.2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված տնտեսական արդյունքներն ու նախանշվել հետագա անելիքները:
Բացման խոսքում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.«2016 թվականի սկզբին Հայաստանի Հանրապետության առջև ծառացած էին բազում ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ: Հիմնական գործընկեր երկրներում 2015 թվականին սկիզբ առած բացասական տնտեսական ճնշումները, արտաքին լոգիստիկ խնդիրները, ինչպես նաև միջազգային տնտեսական աճի և միջազգային առևտրի դանդաղումը վտանգել էին երկրի առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարները: Սակայն, հիմնվելով 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալների վրա, կարելի է փաստել, որ առկա են որոշակի հաջողություններ՝ անգամ շարունակվող գնանկման համատեքստում 2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվեց 4.4 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հունիս ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճեց 4.8 տոկոսով: 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության և առաջ եկող խոչընդոտներին ժամանակին և արդյունավետ արձագանքման շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական: Ըստ փորձագիտական գնահատականների, 2015 թվականին տեղ գտած արտաքին ցնցումներն առանց կառավարության կողմից իրագործված քաղաքականության կարող էին բնակչության եկամուտները նվազեցնել 20-30 տոկոսով»:
Վարչապետն ընդգծել է, որ արդեն իսկ տեսանելի են Հայաստանի Հանրապետության կառավարության՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները: Նրա խոսքով՝ կառավարության նպատակն է եղել խթանել տնտեսական աճն արտահանման աճի շնորհիվ՝ զուգակցելով այն արտաքին առևտրի հաշվեկշռի պակասուրդի կրճատմամբ: Հովիկ Աբրահամյանն ավելացրել է, որ արտաքին առևտրաշրջանառության աշխուժացման արդյունք է հանդիսացել արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը, որը 2016 թվականի առաջին 6 ամիսների արդյունքներով կազմել է 8.9 տոկոս, ընդ որում՝ մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 105.1 տոկոսով, իսկ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ճյուղի արտադրանքի արտադրության ծավալները՝ 118.8 տոկոսով: «Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի, 2016 թվականի արտաքին առևտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը: Այսպես, 2016 թվականի առաջին 6 ամիսների տվյալների համաձայն, ապրանքային արտահանումը գրանցել է 16.7 տոկոս աճ այն ժամանակ, երբ ներմուծումը սկսել է վերականգնվել՝ գրանցելով միայն 3.7 տոկոս նվազում: Փաստացի արտահանումը աճել է շուրջ 116.6 մլն ԱՄՆ դոլարով այն ժամանակ, երբ ներմուծումը գրանցել է մոտ 56 մլն ԱՄՆ դոլարի չափով նվազում: 2016 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում կտրուկ արտահանման աճ են գրանցել թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, պատրաստի սննդի արտադրանք, մանածագործական իրեր, բուսական ծագման արտադրանք ապրանքային խմբերը: Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ` այն է ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»,- նշել է վարչապետն՝ ավելացնելով, որ այսպիսի փոփոխությունները կարող են հանդիսանալ տնտեսության նոր երկարաժամկետ ձևափոխության սկզբի նախանշաններ: «Անհրաժեշտ է, որ ջանքերն ուղղված լինեն նրան, որ այդպիսի փոփոխության հնարավորությունը վերածվի փաստի: Միաժամանակ, հարկ եմ համարում նշել, որ դրական փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ անելիքներ չունենք: Առկա են բազմաթիվ հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Առկա հաջողությունները պետք է միայն որպես հիմք ծառայեն հետագա բարեփոխումների և համապարփակ զարգացմանն ուղղված քաղաքականության իրագործման համար: Այսօր ծայրահեղ կարևորություն ունեն ներքին գործարար միջավայրի բարելավումը, կոռուպցիոն ռիսկերի հնարավորինս նվազեցումը, նոր մրցակցային առավելությունների բացահայտումը և զարգացումը, ինչպես նաև հայկական ապրանքների՝ նոր շուկաների մուտք գործելուն նպաստելը և առկա շուկաներում դիրքերի ամրապնդելը: Եզրակացնելով, կարող եմ փաստել, որ ներկայումս, չնայած մի շարք ռիսկերի առկայությանը, տնտեսական զարգացումները կրում են դրական բնույթ, և մեր հիմնական միջնաժամկետ նպատակներից պետք է հանդիսանա առկա հաջողությունների ամրապնդումը, ռիսկերի անընդհատ մոնիթորինգը և չեզոքացումը, ինչպես նաև առավել ներառական տնտեսական աճի ապահովումը», - ընդգծել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը կարևորել է համատեղ ուժերով առկա խնդիրների լուծումը և նշել, որ կառավարությունը շարունակելու է ականջալուր լինել քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության հրապարակային առաջարկություններին և մոտեցումներին:
Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում տնտեսական ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը, առևտրաշրջանառության, այդ թվում՝ արտահանման ծավալների ավելացմանը, ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի հետագա բարելավմանն ուղղված առաջարկություններ և դիտարկումներ, անդրադարձ կատարել առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին:
http://www.gov.am/am/news/item/12560/


ԵՄ ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական և հասարակական կառույցները կկարողանան ﬕնչև 1.5 մլն եվրոյի գրանտ ներգրավել

26.07.2016

Հայաստանյան պետական կառավարման մարﬕնների և տարբեր ոլորտներում գործող շահույթ չհետապնդող կազմակերպությունների ներկայացուցիչները Երևանում մասնակցեցին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող անդրսահմանային համագործակցության ծրագրի ﬔկնարկն ազդարարող աշխատաժողովին:
«Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020 ծրագիրը, որը 54 ﬕլիոն եվրո արժողություն ունի, նախատեսված է ԵՄ անդամ և հարևանության ութ երկրների, այդ թվում` Հայաստանի համար:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոﬕկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց ծրագրի մասնրամասները` նշելով, որ այն լավ հնարավորություն է երկրների ﬕջև ﬕջսահմանային համագործակցությունը խթանելու համար: Նա նկատեց, որ այս շրջափուլը երկու նպատակ է հետապնդում` համատեղ ծրագրերի ﬕջոցով նպաստել տուրիզﬕ ու մշակութային ոլորտներում բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև բարձրացնել ﬕջսահմանային առևտրի հնարավորությունները: Փոխնախարարի տեղեկացմամբ` պետական և ոչ պետական կառույցները կարող են ծրագրեր ներկայանցել կրթական, մշակութային, տեղական կառավարման, գենդերային հավասարության աջակցության, երիտասարդների զբաղվածության բարձրացման, առևտրի ու տուրիզﬕ և այլ ուղղություններում:
Մելքոնյանն աշխատաժողովի մասնակիցներին կոչ արեց մանրամասն ուսուﬓասիրել ծրագրի ընթացակարգերը, որպեսզի ներկայացվեն որքան հնարավոր է շատ և մրցակցային ծրագրային փաթեթներ, ինչն էլ կնպաստի Հայաստանի մասնակցությամբ ﬔծ թվով ծրագրերի իրականացումը:
Մելքոնյանի խոսքով` նշյալ ծրագրի առաջին շրջափուլի` 2007-2013 թթ.-ին իրականացված արդյունքներով Հայաստանից մասնակցել էին 20-ից ավելի կառույցներ, իսկ 3 ծրագրային առաջարկներում Հայաստանը դարձել էր հիﬓական գործընկեր:
Հայաստանում Եվրաﬕության պատվիրակության նշյալ ծրագրի ղեկավար Ջոն Բարքերն էլ նշեց, որ այս ծրագիրը օգնում է ժողովուրդներին իրար լավ հասկանալ և գտնել հետագա համագործակցության եզրեր: Նրա խոսքով` առաջին շրջափուլում Հայաստանի իրականացրած ծրագրերը խիստ հաջողված էին թե երկրի, թե տարածաշրջանի տեսանկյունից:

https://armenpress.am/arm/news/855276/em-tsragri-shrjanaknerum-hayastani-petakan-ev-hasarakakan.html


Fitch-ը Հայաստանի հարցում լավատես է 

25.07.2016

Գործակալությունը նշում է, որ Հայաստանին շնորհված B+ վարկանիշը հիմնված է երկրում բարենպաստ գործարար միջավայրով, մեկ շնչին ընկնող եկամուտի համեմատաբար բարձր մակարդակով:
Fitch Ratings միջազգային վարկանշավորող գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով և ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները B+ մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ: Գործակալությունը հաստատել է նաև մեր երկրի արտարժույթով առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշը B+ մակարդակում, առաստաղային վարկանիշը՝ BB- մակարդակում, իսկ արտարժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը՝ B մակարդակում: Միաժամանակ, Fitch-ը Հայաստանին շնորհել է տեղական արժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ B նոր վարկանիշ:
Fitch-ը նշում է, որ Հայաստանին շնորհված B+ վարկանիշը հիմնված է երկրում բարենպաստ գործարար միջավայրով, մեկ շնչին ընկնող եկամուտի համեմատաբար բարձր մակարդակով, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից իրականացվող ծրագրով: Վարկանիշի վրա բացասաբար են ազդում արտաքին շոկերի նկատմամբ խոցելիությունը, արտաքին պարտքի բարձր մակարդակը, որի հիմնական մասն արտարժույթով է, դոլլարացված բանկային հատվածն ու որոշ հարևան երկրների հետ ունեցած լարվածությունը։
Fitch-ի բնորոշմամբ` ՀՀ տնտեսությունում ընթացիկ տարին հաջող է մեկնարկել: Առաջին եռամսյակում գրանցվել է 4.4% աճ, ինչին էապես նպաստել են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունն ու որոշ ծառայություններ:
Զեկույցում նշվում է, որ արտաքին շոկերի նկատմամբ խոցելիության պատճառով Հայաստանի տնտեսության վրա բացասաբար է ազդել մետաղների գնանկումը և Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումը։ Այդ երկու գործոնները 2014 թվականի վերջին լուրջ ֆինանսական ճնշում են գործադրել ՀՀ տնտեսության վրա և 2015 թվականին հանգեցրել ներքին պահանջարկի կրճատմանը։
Fitch-ի փորձագետները հիշեցնում են, որ 2014 թվականին ՀՀ ուղարկվող դրամական փոխանցումների 80%-ը (որը ՀՆԱ-ի 14%-ն է), արտահանման 20%-ը և օտարերկրյա ուղղակի ներդրումների 44%-ը բաժին են ընկել Ռուսաստանին։ Իսկ 2015 թվականին մասնավոր փոխանցումները նվազել են 33%-ով (առաջին 9 ամիսների տվյալներով), իսկ պղնձի գինը էժանացել է 28%-ով (2015-ի դեկտեմբերի տվյալներով)։ Սակայն, ըստ գործակալության, Հայաստանի տնտեսությունն ապացուցել է, որ այդ արտաքին շոկերին դիմակայելու զգալի ունակություններ ունի, ինչն արտահայտվել է արտաքին առևտրի ոլորտում գրանցված հաջողություններով, մուտքով՝ դեպի միջազգային ֆինանսավորման աղբյուրներ և արդյունավետ քաղաքականությամբ (Արժույթի միջազգային հիմնադրամի հովանու ներքո)։
Այդուհանդերձ, Fitch-ը դեռ չի շտապում ասել, որ ցնցումներն ավարտվել են՝ հաշվի առնելով, որ նավթի գինը, ռուսական ռուբլու փոխարժեքն ու պղնձի գները գտնվում են 2015-ի միջինից ցածր մակարդակում։
2015 թվականի հուլիսին Fitch-ը Հայաստանում նույն տարվա համար կանխատեսում էր 1.5% տնտեսական աճ, սակայն հետո վերանայեց կանխատեսումը աճի ուղղությամբ՝ դարձնելով 2.7%։ 2016 թվականի համար գործակալությունը կանխատեսում է 2% տնտեսական աճ, իսկ 2017-ին՝ 2.7%: Տնտեսության վերահավասարակշռումը և արտաքին աղբյուրներից ֆինանսավորման հնարավորությունը, ըստ Fitch-ի, թուլացրել են ճնշումը ՀՀ արտաքին ֆինանսական հատվածի վրա։
Ընթացիկ հաշվի պակասուրդը, որը 2014 թվականին ՀՆԱ-ի 7.3%-ն էր, նվազել է և 2015 թվականին արդեն կազմել է 2.7%-ը՝ չնայած մասնավոր դրամական փոխանցումների նվազմանը։ 2016-2018թթ. համար ընթացիկ հաշվի պակասուրդի միջին ցուցանիշը կանխատեսվում է 3.8% մակարդակում:
Fitch-ը նկատում է, որ արտաքին պահուստներն աճել են և 2015-ի դեկտեմբերին հասել 1.771 մլրդ դոլլարի։ Դա տեղի է ունեցել հիմնականում 500 մլն դոլլար եվրոբոնդերի տեղաբաշխման, EFSD-ի (Eurasian Fund for Stabilisation and Development) կողմից 100 մլն դոլլարի չափով ֆինանսավորման, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսական ներարկումների շնորհիվ։
Չնայած սրան, զուտ արտաքին պարտքը մեծ է և գնահատվում է ՀՆԱ-ի 46.5%-ի չափով՝ B կատեգորիայի միջին 21.5%-ի համեմատ։
Դրամի փոխարժեքը դոլլարի նկատմամբ կայուն է եղել։ 2015-ի նոյեմբերին գնաճը նվազել է մինչև 1.2%, իսկ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է մինչև 8.75% (2015-ի հոկտեմբերին 10.25% էր)։
Բանկային համակարգի կապիտալի համարժեքության գործակիցը 2015 թվականի հոկտեմբերին 15.9% էր և, ըստ Fitch-ի, 2016 թվականի ընթացքում կաճի` հաշվի առնելով, որ 2017թ. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից հասցվել է 30 մլրդ դրամի: Չաշխատող վարկերի տեսակարար կշիռը 1.3 տոկոսային կետով աճել է և 2015թ. հոկտեմբերին կազմել 8% (թեպետ երկրի կենտրոնական բանկը գտնում է, որ դա համարժեք է միջազգային ստանդարտներով 3.8% մակարդակին)։
Fitch-ը նշում է, որ վարկերի և ավանդների դոլլարացման մակարդակը բարձր է՝ մոտ 65%, ինչն ավելացնում է արժեզրկման ռիսկը բանկային համակարգի համար։
Չնայած ներքին պահանջարկի թուլացմանը (որն ամենից շատ է  հարկեր ապահովում)՝ հարկային եկամուտների հավաքագրումը նորմալ է ընթացել։ 2016 թվականի բյուջեն սահմանում է բյուջեի ավելի փոքր պակասուրդ՝ ՀՆԱ-ի 3.5%-ի չափով՝ նկատի ունենալով մայիս ամսին ակցիզային հարկի մուտքերի ավելացումը։ Պետական պարտքը աճել է մինչև ՀՆԱ-ի 46.8%: Նշվում է, որ պետական պարտքի ավելի քան 65%-ը արտարժույթով է, ինչը մեծացնում է արժեզրկման ռիսկը Հայաստանի համար։ Սակայն մյուս կողմից պարտավորությունների միջին ժամկետայնությունը 9.7 տարի է, դրանց մեծ մասը տրամադրված են արտոնյալ պայմաններով և ցածր տոկոսադրույքներով։
ԱՄՀ-ն միջնաժամկետ պոտենցիալ աճի գնահատականը 4.5-5%-ից նվազեցրել է մինչև 3.5%, որը մասնակիորեն արտացոլում է ռուսաստանյան տնտեսության հեռանկարը և հումքային ապրանքների գների սպասվող դինամիկան։
Ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը 2015 թվականին նվազել է մինչև 19% (2005-2009թթ. միջինը եղել է 36%)։ Fitch-ը ուշադրության է արժանացրել նաև այն հանգամանքը, որ չնայած աշխարհագրական մեկուսացմանն ու թույլ մրցակցությանը՝ Հայաստանը 3 հորիզոնականով առաջադիմել է Համաշխարհային բանկի՝ գործարարությամբ զբաղվելու դյուրինության Doing Business վարկանիշում և զբաղեցրել 35-րդ տեղը։ Նշվում է, որ կառավարությունը նախատեսում է բարեփոխումներ՝ հարկային օրենսգրքի և գործարար միջավայրին վերաբերող կարգավորումների ուղղությամբ։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սրացմանը, Fitch-ը ընդգծել է, որ վերջինս շարունակում է բացասաբար անդրադառնալ ՀՀ վարկանիշի վրա: Գործակալությունը հավատացած է, որ Մինսկի խմբի միջնորդությամբ հնարավոր կլինի մեղմել լարվածությունը, այնուամենայնիվ, «երկրների միջև առաջիկայում հարաբերությունների կարգավորում չի ակնկալվում»:
 Fitch-ի զեկույցում անդրադարձ կա նաև ՀՀ-ԵԱՏՄ հարաբերությունների մասին։ Նշվում է, որ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության արդյունքում Հայաստան-Ռուսաստան տնտեսական կապերն ավելի են խորացել։ Սակայն Հայաստանը պահպանում է սերտ առևտրային հարաբերությունները ԵՄ երկրների հետ։
Ըստ Fitch-ի` ՀՀ վարկանիշի վրա դրական և բացասական ռիսկերը ներկա պահին հավասարակշռված են։

 Հիմնական գործոնները, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ ՀՀ վարկանիշի վրա, հետևյալն են. 

  • Արտաքին տնտեսական պայմանների բարելավումը (օրինակ՝ Ռուսաստանի տնտեսության առողջացումը) կամ Հայաստանի դիմադրողականության ավելացումը այդ գործոնների նկատմամբ,
  • Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազումը։

 Հիմնական գործոնները, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ՀՀ վարկանիշի վրա, հետևյալն են. 

  • Բացասական ազդակները՝ ՌԴ տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով, կամ հանքահումքային ապրանքների գների անկումը,
  • Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության ավելացումը։ 

Fitch-ի փորձագետների ենթադրությամբ` Հայաստանում կշարունակվի սոցիալական և քաղաքական կայունությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով լարվածության էական աճ չի լինի։
 http://armef.com/hy/news/meknabanutyun/fitch-y-hayastani-harcum-lavates-e/


Տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի ասուլիսը

15.07.2016

Հուլիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի մամուլի ասուլիսը:
Շուրջ երկու ժամ տևած ասուլիսի ընթացքում նախարար Արծվիկ Մինասյանը խոսել է Հայաստանի տնտեսության այն 30 ոլորտների մասին, որոնցում նախարարությունն ունի կարգավորման գործառույթներ, ներկայացրել նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի որոշ տնտեսական ցուցանիշներ, այնուհետև պատասխանել է տարբեր թեմաների վերաբերյալ ԶԼՄ-ների ներկայացուցիչների բազմաթիվ հարցերի:
Ստորև ներկայացնում ենք ասուլիսի վերաբերյալ  որոշ  նյութեր.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկոնոմիկայի նախարարը՝ ոլորտի առաջընթացի ու խնդիրների մասին /yerevan.today/
http://yerevan.today/all/tntesutyun/8802/ekonomikayi-nakharary-olorti-arajyntaci-u-khndirneri-masin

ՏԵՍԱՆՅՈՒԹ. LIVE. Էկոնոմիկայի նախարարի ասուլիսը /civilnet.am/

https://www.youtube.com/watch?v=jW5WoG02Y2A

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Արծվիկ Մինասյանի մամուլի ասուլիսը /armlur.аm/

https://www.youtube.com/watch?v=yy4CbUl2oVA

Արդյունաբերության ոլորտում արձանագրվել է երկնիշ աճ /yerkir.am/

http://www.yerkir.am/news/view/110417.html

Էկոնոմիկայի նախարարության կարևոր անելիքը տնտեսական քաղաքականության դոկտրինի մշակումն է լինելու /yerkir.am/

http://www.yerkir.am/news/view/110419.html

http://www.mineconomy.am/arm/964/1/news.more.html


Տեղի է ունեցել ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը

14.07.2016

Հուլիսի 14-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի 2016 թվականի մարտի 23-ի N 199-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը:
Նիստի օրակարգում էին ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի նախագահի տեղակալի ընտրության, խորհրդի քարտուղարի նշանակման և քարտուղարության գործունեության կազմակերպման, խորհրդի ենթահանձնաժողովների ձևավորման, ինչպես նաև` երկակի նշանակության հետազոտություններ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի վերաբերյալ հարցերը:
Նիստի ընթացքում որոշվեց մինչև օգոստոսի 20-ը մշակել երկակի նշանակության հետազոտություններ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հրավերի նախագիծ:

http://www.scs.am/am/1a5788e32856edf725358323


Հայկական ընկերությունը ստեղծել է նոր սերնդի հակակարկտային համակարգ

20.06.2016

«Լոկատոր» ընկերությունը, ուսումնասիրելով աշխարհում տարածված հակակարկտային բոլոր համակարգերի առավելություններն ու թերությունները, ստեղծել է նոր սերնդի հակակարկտային համակարգ, որը, ընկերության հավաստիացմամբ, թույլ կտա այլևս չմտահոգվել համակարգի անսարքության, չկրակելու և անարդյունավետ աշխատելու մասին:
Համակարգը բաղկացած է ՀԱԳ-120 հակակարկտային կայաններից և կառավարվող ծրագրային ապահովումից: Համակարգի նորարարությունն այն է, որ հնարավոր է իրականացնել կայանների համալիր կառավարում: Նմանատիպ կառավարման շնորհիվ կարելի է իրականացնել ցանկացած քանակով, ուժգնությամբ ու պարբերականությամբ կրակոցներ: Ծրագրային ապահովումը թույլ է տալիս քարտեզի վրա նշել կայանների խումբ, կրակոցների քանակ, ուժգնություն, միջկրակային ժամանակ և ակնթարթորեն իրագործել դրանք: Հենց այս հատկությունն էլ էապես բարձրացնում է ամբողջ համակարգի արդյունավետությունը, քանի որ բոլոր կայաններն աշխատում են միասին, և դրանց ազդեցությունն իրականացվում է ամպամածության ողջ տարածքով:
Բացի կիրառական ֆունկցիաներից, ծրագրային ապահովումն ունի համառոտ մոնիթորինգային և անվտանգության համակարգեր, որոնց միջոցով կարելի է առցանց ռեժիմում տեսնել տարաբնույթ օգտակար տեղեկատվություն` գազի պաշարները, բալոններում ճնշումը, էլեկտրական մարտկոցների լիցքավորվածության չափը, արևային մարտկոցի վիճակը և այլն:  
«Ծրագրային համակարգը լիովին մշակել է «Լոկատոր» ընկերությունը և իր բնույթով չունի անալոգներ: Վերջին տարիներին կարկտի դեմ պայքարի աշխատանքները ցույց են տվել, որ թեև առկա կայանների գործունեությունը որոշ չափով նվազեցնում է կարկտահարությունից հնարավոր վնասները, սակայն բավարար արդյունք չի ապահովում, ինչի պատճառով գյուղացիները կրում են զգալի վնասներ:
Ներկայում հանրապետության տարածքում տեղադրված հակակարկտային կայանները կառավարվում են մեկ տեսակի կապի միջոցով, չունեն առցանց մոնիթորինգի և կառավարման համակարգ, ինչի արդյունքում կարկտի դեմ պայքարն անարդյունավետ է: Կայանը կառավարում է GSM/GPRS ինտերնետային կապուղու և որպես պահուստային կապուղի SMS կարճ հաղորդագրոթյունների միջոցով՝ միաժամանակ 2 տարբեր օպերատորների SIM քարտերով:
Նոր հակակարկտային կայանները` ՀԱԳ-ը, աշխատում են լիովին ավտոնոմ ռեժիմում և ցանկացած անսարքություն առաջանալու դեպքում ահազանգ են ուղարկում կենտրոնական կառավարման կենտրոն: Պաշտպանվող տարածքը 1 կայանի հաշվարկով կազմում է 120 հա: Կայանը 5 վայրկյանը մեկ կարող է անընդմեջ կրակել ավելի քան 500 անգամ, հարվածային ալիքի արագությունը առնվազն 500 մ/վ է: Կայանի կառավարման և սնուցման մասը առանձնացված է կրակող մասից, ինչը բացառում է ցնցումների բացասական ազդեցությունը դրանց վրա:

https://armenpress.am/arm/news/851498/haykakan-ynkerutyuny-stextsel-e-nor-serndi-hakakarktayin.html


Նորություններ-2017