ՆՁԱԿ
   
 

Հանդիպում

Ս.թ. հոկտեմբերի 2-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում կայացել է տնօրեն Գևորգ Վարդանյանի հանդիպումը ամերիկյան INTERTECH Corporation-ի մոսկովյան ներկայացուցչության տնօրեն Ալեքսանդր Շաֆորոստովի հետ:
Այս ընկերությունը մասնագիտացված է Theгmo Fisheг Scientific ընկերության արտադրության լաբորատոր և վերլուծական սարքավորումների մատակարարմամբ, սարքավորումներով հագեցած լաբորատորիաների  կառուցմամբ, լաբորատորիաների տեղեկատվության կառավարման (ЛИМС) համակարգի ներդրման շնորհիվ լաբորատորիաների ավտոմատացմամբ, հոսքային վերլուծության համակարգերի ներդրմամբ, ինչպես նաև ինժեներական ծառայությունների մատուցմամբ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածքում:

Քննարկվել է մի շարք հարցեր փոխհամագործակցության հաստատման վերաբերյալ: