ՆՁԱԿ
   
   

«Նոր շուկաները և տեխնոլոգիաները` որպես միջպետական ինովացիոն համագործակցության զարգացման հնարավորություններ»

2018թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնը համատեղ կազմակերպել են միջպետական ինովացիոն համագործակցության գործարար հանդիպում «Նոր շուկաները և տեխնոլոգիաները` որպես միջպետական ինովացիոն համագործակցության զարգացման հնարավորություններ» թեմայով, որն անցկացվել է «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համագործակցության միջպետական ծրագրի» միջոցառումների իրականացման շրջանակներում:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Հայաստանում ռուսական համալսարանների ուսանողների ասոցիացիայի, Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողներ, «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» ՀԿ-ի, Wave – IT,  ARSAR գիտահետազոտական կենտրոնի, ՀԱՀ  ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի, HI-Tech Gateway Vanadzor Branch, Technosnab LTD, AMBS Holding Consulting Company LTD, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի, Հայ-Ռուսական hամալսարանի, Միջազգային նեյրոբիոլոգիական ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտների, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանների, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ներկայացուցիչներ ու հետաքրքրված անձինք:

Հանդիպումը կայացել է կլոր սեղանի ձևաչափով, որի նպատակն էր  մասնագիտական խմբերի` նորարարների, գիտնականնների, ուսումնական հաստատությունների և պետական մարմինների կողմից նորարարության ոլորտի համակարգողների, ինչպես նաև նորարարության ոլորտում լայն փորձ և մտահորիզոն ունեցող այլ անձանց գործունեության ձևավորման և ապահովման խնդիրների քննարկումը:

Բացման խոսքով հանդես է եկել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել և կարևորել է քննարկումը Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին:

Հանդիպմանը որպես զեկուցող մոդերատոր հանդես են եկել «ԼԻԿ Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն, տնտ. գիտ. թեկնածու Սերգեյ Իսաևը, «Տեղեկատվական և ինտելեկտուալ տեխնոլոգիաների ներդրում» ընկերության զարգացման տնօրեն, երիտասարդական քաղաքականության փորձագետ Դմիտրի Սապեգինը:  Միջոցառմանը մասնակցել են նաև «ԼԻԿ Գրուպ» ընկերության միջազգային ծրագրերի փորձագետ Անտոն Կամենսկին և Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի ԱՊՀ համագործակցության տիրույթի ինտեգրման փոխկապվածության վարչության պետ Դենիս Պիրոգովը: 

Կլոր սեղանի շուրջ քննարկումները ընթացել են հետևյալ ուղղություններով` ԱՊՀ երկրների նոր գլոբալ և ներքին շուկաների ձևավորման ընդհանուր սկզբունքներ, նոր տեխնոլոգիաների և տեխնոլոգիական հարթակների ձևավորման հիմնական մոտեցումներ, բեկումնային տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում, «Ենթակառուցվածքային ծրագրեր. սարքավորումների համատեղ կիրառում», «ԱՊՀ մասնակից պետությունների` ինովացիոն ոլորտում  մինչև 2021-2030 թվականն ընկած ժամանակահատվածի Միջպետական ծրագրի հայեցակարգի շուրջ առաջարկություններ»:

Մասնակիցները իրենց հարցերը ուղղել են զեկուցողներին, ինչպես նաև մի շարք գիտական և հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից եղել են  առաջարկություններ ԱՊՀ մասնակից պետությունների` ինովացիոն ոլորտում համագործակցության միջպետական ծրագրի ընդլայնման  և արդյունավետության բարձրացման   ուղղությամբ:

Հանդիպումն ավարտվել է մտքերի, տեսակետների փոխանակմամբ և կլոր սեղանի արդյունքների ամփոփմամբ:

Նայել նաև`

  • ԱՊՀ-Ն երկարացրել Է ինովացիոն համագործակցության ծրագրի տևողությունը

Հանրային հեռուստաընկերություն, 07.11.2018 ,Լուրեր ,13:00

https://www.youtube.com/watch?v=8_v2fCF845U 

  • ԱՊՀ երկրները ծրագրում են ակտիվորեն համագործակցել նորարարությունների ոլորտում․ փորձագետ

NEWS.am լրատվական-վերլուծական գործակալություն, 07.11.2018

https://news.am/arm/news/479896.html 

  • Страны СНГ планируют активнее сотрудничать в сфере инноваций – эксперт

NEWS.am информационно-аналитическое агентство, 07.11.2018

https://news.am/rus/news/479896.html

  • Перспективы реализации межгосударственной программы инновационного сотрудничества обсудили в Ереване

Россотрудничество, 07.11.2018

http://arm.rs.gov.ru/ru/news/37290 

  • Սերգեյ Իսաևը կարծում է, որ Հայաստանին մրցունակ է դարձնում մաթեմատիկայի լավ դպրոցը:

Sputnik-Արմենիա միջազգային մամուլի կենտրոն, 07.11.2018

https://armeniasputnik.am/armenia/20181107/15538992/---------.html 

  • Эксперт назвал сильные стороны Армении с точки зрения межгосударственного инновационного сотрудничества

«Արմինֆո»  տեղեկատվական գործակալոււթյուն, 07.11.2018

http://finport.am/full_news.php?id=36404&lang=2 

  • Ռուս փորձագետն ասել է` որքան ներուժ ունի Հայաստանը ՏՏ ոլորտում

Sputnik-Արմենիա միջազգային մամուլի կենտրոն, 07.11.2018

https://armeniasputnik.am/armenia/20181107/15538992/---------.html

https://ru.armeniasputnik.am/society/20181107/15541910/isaev-rasskazal-o-trekh-tekhnologiyah-kotorye-izmenyat-mir.html 

  • Միջպետական ինովացիոն համագործակցություն Ռուսաստանի և Հայաստանի միջև

itTREND ամսագիր, 07.11.2018

https://ittrend.am/2018/11/07/%D5%B4%D5%AB%D5%BB%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6%D5%B8%D5%BE%D5%A1%D6%81%D5%AB%D5%B8%D5%B6%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9/