ՆՁԱԿ
   
   

Գործարար հանդիպում Բելգիայի թագավորության Ֆլամանդական տարածաշրջանի տնտեսության և առևտրի գծով ատաշե` Ֆրանկ Վան Էյնդեի հետ

Սույն թվի դեկտեմբերի 5-ին կայացավ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանի և Բելգիայի թագավորության Ֆլամանդական տարածաշրջանի տնտեսության և առևտրի գծով ատաշե` Ֆրանկ Վան Էյնդեի (Frank Van Eynde) հետ:

Հանդիպման նպատակն էր երկկողմանի ծանոթություն կողմերի գործունեության հիմնական ուղղություններին, նորարարության և ձեռներեցության ոլորտում համագործակցության զարգացման հնարավոր հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Բելգիայի նորարարության և ձեռներեցության ենթակառուցվածքների շահագրագիռ սուբյեկտների միջև գործարար կապերի հաստատման վերաբերյալ:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին համագործակցել նորարարության և ձեռներեցության ոլորտում, ինչպես նաև իրականացնել տեղեկատվության փոխանակում բիզնեսի, գիտատեխնիկական և  տեխնոլոգիական ոլորտներում: