ՆՁԱԿ
   
 

«ՀայաստանԻնժեներական շաբաթ»

2019թ. հունիսի 28-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) կազմակերպվում է Հայաստանում երրորդ Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը: Այս տարի միջոցառումը կիրականացվի «Հայաստան — Ինժեներական շաբաթ» միջոցառման շրջանակում:

Միջոցառման նպատակն է ցուցադրել Հայաստանում ինժեներական ոլորտի վերջին ձեռքբերումները և քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խթանել կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների միջև փորձի և գաղափարների փոխանակումը հետևյալ հիմնական ուղղություններում` էլեկտրոնիկա, կապի տեխնոլոգիաներ և 5G, մաթեմատիկական մոդելավորում, ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներ, բիո-ճարտարագիտություն և քիմիա, մեծ տվյալների մշակում և այլն:

Ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև տարածաշրջանային համաչափ զարգացմանը միտված այս համաժողով-ցուցահանդեսը կներգրավի շուրջ 300 մասնակիցներ՝ պետական, գիտահետազոտական, կրթական, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի հայաստանյան և արտերկրյա ներկայացուցիչներից: Ավելի քան 30 տեղական և միջազգային կազմակերպություններ իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայութունները կներկայացնեն ցուցահանդեսային հատվածում:

Ինժեներական երրորդ համաժողով-ցուցահանդեսի գործընկերներն ու հովանավորներն են՝ ՀՀ կառավարությունը, Ինժեներական ասոցիացիան (ԻԱ), PMI Science/Ֆիլիպ Մորիս Հայաստանը,  Ինժեներական քաղաքը (ԻՔ), Նորարար լուծումների տարածաշրջանային կենտրոնը (ՆԼՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ), Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաները, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային կենտրոնը։