ՆՁԱԿ
   
 
Ձեռներեցության մոտիվացիոն հարթակ «Հայ գործարարների գրքեր՝ Նոր Հայաստանին» խորագրով
2019թ.  նոյեմբերի 28-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը կազմակերպել է ձեռներեցության մոտիվացիոն հարթակ «Հայ գործարարների գրքեր` Նոր Հայաստանին» խորագրով, որը միտված էր աջակցելու Նոր Հայաստանում ձեռնարկատիրական ներուժի և մշակույթի զարգացմանը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ագրարային էկոնոմիկայի ամբիոնի, Եվրասիա միջազգային համալսարանի և վարժարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Երևանի պետական համալսարանի  շրջանավարտների և կարիերայի կենտրոնի դասախոսներ, ուսանողներ և այլ հետաքրրված  անձինք:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը: Միջոցառումը վարել է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը, ով է խոսել միջոցառման կարևորության մասին և ներկայացրել հեղինակներին:

Ներկաները լսել են «Չոր մարքեթինգ» գրքի և կուրսի հեղինակ, գործարար, «Մանթաշով» գործարարների միության համահիմնադիր Վահրամ Միրաքյանի, ինչպես նաև «Կհանդիպենք բարձունքում» մոտիվացնող գրքի հեղինակ, գործարար, Սամվել Աղաջանյանի ելույթները, ովքեր ներկայացրել են իրենց գրքերի ստեղծման նախապատմությունը, արդյունավետ բիզնես սկսելու նախապայմանները, հայկական շուկայում զարգացման մարքեթինգային գործիքները, կիսվել սեփական բիզնես հիմնելու, հաջողություններ գրանցելու իրենց փորձով, հմտություններով ու գիտելիքներով:«Էդիթ
Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը ներկայացրել է հրատարակչության նախաձեռնությամբ հայերեն թարգմանված և հրատարակված, սերունդների համար ուսանելի, աշխարհահռչակ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող Ջոնաթան Քոնլինի «Պարոն հինգ տոկոս» (հայերեն և ռուսերեն), ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Չ. Ռեմփելնի «Խաղացողը», ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գրքերը, ինչպես նաև նշել է հաջորդ տարի «Մանթաշով» գործարարների միության հետ համատեղ հայ հեղինակի կողմից պատրաստվող հայտնի գործարար Մանթաշովին նվիրված գիրքը հրատարակելու մասին:
Միջոցառման շրջանակներում հեղինակները ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանին նվիրել են ներկայացված գրքերը և Կենտրոնի տնօրինությունը նրանց հանձնել  է շհորհակալագրեր:
Ելույթների ընթացքում մասնակիցները իրենց հետաքրքրող հարցերը ուղղել են հեղինակներին: Բացի այդ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  և ԵՊՀ-ի ներկայացուցիչները առաջարկել են համագործակցել Կենտրոնի հետ:
Վերջում մասնակիցները ծանոթացել են գրադարանի ձեռնարկատիրությանը առնչվող գիտատեխնիկական գրականության ցուցահանդեսին:

Միջոցառումը լուսաբանել է «Արմենիա» հեռուստաընկերությունը, ինչպես նաև ներկայացվել սոցիալական ցանցերում և համացանցի այլ աղբյուրներում:
Տե'ս
«Արմենիա» հեռուստաընկերություն
Հայ գործարարները ապագա ձեռներեցներին ներկայացրել են իրենց փորձը
https://armeniatv.am/hy/77667-77667
ԵՄՀ ուսանողները մասնակցեցին «Հայ գործարարների գրքեր` Նոր Հայաստանին» խորագրով մոտիվացիոն հարթակին
https://eiu.am/yemh-usanoghnereh-masnakcecin-hay-gortcararneri-grkher-nor-hayastanin-xoragrovmotivacionharthakin/?fbclid=IwAR3UhYUvCIoQ7OmWu5Ii_1O90ApwBGCoQqBLzlHxvdcPzYyAqdOSp4eHqU0