ՆՁԱԿ
   
 

Գյումրու մասնաճյուղ

Ընդհանուր տեղեկություն

ՀՀ Կառավարության որոշմամբ 2009 թվականին ապրիլի 23-ին ստեղծվել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ Գյումրիի մասնաճյուղը:
Նորամուծության և ձեռներեցության ազային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղը գիտատեխնիկական-խորհրդատվական բնույթի միակ կազմակերպությունն է Շիրակի մարզում, որը կարևոր նշանակություն ունի բնակչության տեղեկատվական պահանջմունքները բավարարելու գործում: Այն իրականացնում է տեղեկատվական սպասարկում, ձևավորում, պահպանում և օգտվողներին է տրամադրում տպագիր և էլեկտրոնային` գիտական և գործնական արժեք ունեցող առավել լիակատար հավաքածուներ, մասնակցում է գրադարանային գործի բնագավառի պետական քաղաքականության մշակմանը և իրականացմանը, ստեղծում և ձևավորում է արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող տվյալների բազա, կազմակերպում է գրականության թեմատիկ ցուցահանդեսներ, միջոցառումներ:
2005թ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ մասնաճյուղում բացվեց Հայաստանում երկրորդ «Ամերիկյան անկյունը», որը փոքր ամերիկյան ոճի գրադարան է: «Ամերիկյան անկյունները» նպաստում են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման մակարդակի բարձրացմանը:
ԱՄՆ-ին վերաբերող տեղեկատվությունը հանրությանը հասանելի դարձնելու նպատակով Ամերիկյան անկյունը կազմակերպում է դասախոսություններ, սեմինարներ, հանդիպումներ, ինչպես նաև ամերիկյան ֆիլմերի ցուցադրություն, անգլերենի դասընթացներ, կրթական խորհրդատվություն:
Ամերիկյան անկյունների մուտքն ազատ է: Օգտվել կարող են բոլոր ցանկացողները:

http://gyumri.americancorners.am/en/mission  

 

Գործունեություն

ՆՁԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղը Շիրակի մարզում կարևոր նշանակություն ունեցող հաստատություն է, որը բավարարում է բնակչության տեղեկատվական պահանջնմունքները:
ՆՁԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղը`

  • իրականացնում է տեղեկատվական սպասարկում,
  • մասնակցում է գրադարանային գործի բնագավառի պետական քաղաքականության մշակմանը և իրականացմանը,
  • ստեղծում և ձևավորում է արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող տվյալների բազա,
  • կազմակերպում է գրականության թեմատիկ ցուցահանդեսներ,
  • կազմակերպում է հանդիպումներ, միջոցառումներ:

Իր գործունեության ընթացքում իրականացրած ծրագրերի շրջանակներում մասնաճյուղը համալրվել է գրականությամբ և հագեցվել ժամանակակից տեխնիկայով, ինչն էլ լայն հնարավորություններ է ընձեռում բավարարել իր այցելուների տեղեկատվական պահանջները:


Ֆոնդեր

ՆՁԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի ֆոնդերը համալրվում են ինչպես գրքերով, պարբերականներով նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով (ԳՕՍՏ), արդյունաբերական կատալոգներով, այնպես էլ էլեկտրոնային տեղեկատվության ժամանակակից միջոցներով` լազերային սկավառակներով, տեսաժապավեններով, DVD-ով և այլն:

Գյումրիի մասնաճյուղի ֆոնդը կազմում է  75 000 օրինակ փաստաթուղթ:


Կառուցվածք

Մասնաճյուղի պետ – Գևորգ Հովհաննիսյան  / E-mail: infolib@mail.ru 
Գլխավոր գրադարանավար - Մարիանա Հովհաննիսյան / E-mail: mara36@rambler.ru 
Առաջատար գրադարանավար- Մարետա Մոլասյան / E-mail: marart2005@mail.ru  
Առաջին կարգի գրադարանավար – Լիլիթ Շահնազարյան / E-mail: shahnazaryanlilit1@gmail.com  
Առաջին կարգի գրադարանավար - Հռիփսիմե Թորոսյան / E-mail: sargis1950@mail.ru 
Առաջին կարգի գրադարանավար -  Անահիտ Կարապետյան / E-mail: anahitkarapetyan101295@gmail.com


Գործընկերներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարաություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
ՀՀ Ամերիկյան անկյուններ
ՌԴ Գլխավոր հյուպատոսարան (Գյումրի)
Իտալիայի հյուպատոսարան (Գյումրի)
Գյումրու քաղաքապետարան
Շիրակի մարզպետարան
Շիրակի մարզի համայնքներ
Շիրակի մարզային գրադարան
Գյումրու քաղաքային գրադարան
ՌԴ պետական հանրային գիտատեխնիկական գրադարան (ՌԴ ՊՀԳՏԳ)
Գիտական և տեխնիկական լրատվության համառուսաստանյան ինստիտուտ (ԳՏԼՀԻ)
Շիրակի Պետական համալսարան
ՀՀ Ազգային Պոլիտեխնիկական համալսարան
Եվրոպական համալսարանի Գյումրու մ/ճ
ՀՀ պետական Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մ/ճ
Գյումրու պետական տեխնիկական քոլեջ
Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի քոլեջ

Պետական ճարտարագիտական քոլեջ
Պետական գյուղատնտեսական քոլեջ
Գյումրու արհեստագործական ուսումնարաններ
Գյումրու վարժարաններ
Հասարակական կազմակերպություններ

Ծառայություններ

   Խորհրդատվական ծառայություն
  Գրադարանային ծառայություն

  • տնտեսական և իրավաբանական տեղեկատվության տրամադրում
    - փաստաթղթերի ընտրություն և ձևակերպում
    - մատենագիտական որոնում ընթերցողների պահանջով
    - ֆոնդում առկա կոնկրետ փաստաթղթի մասին տեղեկատվության տրամադրում
    - փաստաթղթերի էլեկտրոնային առաքում
    - տարաբնույթ տեղեկությունների հեռախոսային տեղեկատվության տրամադրում
    - պատճենահանում
    - թարգմանություններ

Նայել նաև`

http://innovcentre.am/gyumri/index.htm