ՆՁԱԿ
   
   

Վանաձորի մասնաճյուղ

Ընդհանուր տեղեկություններ
2009թ-ի օգոստոսին Լոռու մարզում ստեղծվեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ Վանաձորի մասնաճյուղը:
ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղը իրականացնում է նորարարությունների և նորամուծական գաղափարների զարգացման գործընթաց, մատուցում է գիտատեխնիկական, տեղեկատվական, գրադարանային բազմաբնույթ և բազմակողմանի ծառայություններ:


Կառուցվածք

Մասնաճյուղի պետ – Նաիրա Ռոբերտի Կիրակոսյան
Մասնաճյուղի առաջատար մասնագետ - Արփինե Հենրիկի Ղամբարյան
Մասնաճյուղի առաջատար մասնագետ - Գայանե Սևադայի Աբովյան

Ֆոնդեր

ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղի ֆոնդերը բազմազան են և բազմալեզու:
Գրադարանի ֆոնդը կազմում է մոտ 14.027 օրինակ գրականություն, այդ թվում` գրքեր, պարբերականներ, արտոնագրեր, կատալոգներ, թերթեր, բառարաններ, հանրագիտարաններ, տեղեկագրեր, սեղմագրեր:
Վանաձորի մասնաճյուղը տարեկան ունենում է շուրջ 1101 հաճախում՝ տրամադրելով 3355 օրինակ փաստաթուղթ:


Ծառայություններ

1. Նորամուծական գաղափարների, նախագծերի և ծրագրերի իրագործման աջակցություն
2. Գրադարանային ծառայությունների տրամադրում (նաև էլեկտրոնային)

  • մատենագիտական որոնում ընթերցողների պահանջով
  • ֆոնդում առկա փաստաթղթերի մասին տեղեկատվության տրամադրում
  • թեմատիկ որոնում
  • էլեկտրոնային ռեսուրսներին վերաբերող տեղեկատվության տրամադրում
  • փաստաթղթերի էլեկտրոնային առաքում
  • փաստաթղթերի պատճենահանում
  • բազմաբնույթ տեղեկությունների հեռախոսային տեղեկատվության տրամադրում
  • Վանաձորի մասնաճյուղը իրականացնում է գիտատեխնիկական տեղեկատվության որոնում համացանցում` օգտվելով արտասահմանյան խոշորագույն տվյալների բազաներից (EBSCO publishing, Oxford Reference Online), ինչպես նաև Ռուսաստանի գրադարանային-տեղեկատվական համակարգերից (ГПНТБ): Տվյալների այս խոշորագույն բազաներում հնարավոր է նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի (ГОСТ, ОСТ. ТУ), արտոնագրային փաստաթղթերի, արդյունաբերական կատալոգների թեմատիկ որոնում: Իրականացվում է հայրենական և ռուսական գիտատեխնիկական ամսագրերից հոդվածների պատճենների էլեկտրոնային առաքում on-line ռեժիմով:
    ՆՁԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղին հասանելի են ինֆորմացիոն-որոնողական համակարգերը, ռուսական և արտասահմանյան գրադարանների էլեկտրոնային կատալոգները, հանրագիտարանները, գիտական արխիվները, գրքերի ինտերնետ-խանութները
  • «Գրադարանների ավտոմատացման ИРБИС-64 համակարգի» միջոցով գրականության և տարաբնույթ փաստաթղթերի մուտքագրում և տրամադրում


Հետադարձ կապ

Հասցե՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 20
Հեռախոս՝ (0322) 41961, 42321
էլ. փոստ՝ vanadzor.ndzak@mail.ru, vanadzor@innovcentre.am