ՆՁԱԿ
   
   

Հրազդանի մասնաճյուղ


Ընդհանուր տեղեկություններ
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Հրազդանի մասնաճյուղը իրականացնում է գիտատեխնիկական գրադարաններին բնորոշ տեղեկատվական սպասարկում, փաստաթղթերի պահպանում, տեղեկատվական նյութերի պատրաստում, տրամադրում և գիտական արժեք ունեցող աշխատանքների ավանդադրում: Կազմակերպում է գրականության թեմատիկ ցուցահանդեսներ, միջոցառումներ և այլն:
Գրադարանի ընթերցող կարող է լինել և ծառայություններից օգտվել ցանկացած քաղաքացի: Հրազդանի մասնաճյուղում գործում է գրադարանի ընթերցասրահը, գրապահոցը, համակարգչային սենյակը: Մշակված գրականությունը մուտքագրվում է “ԻՐԲԻՍ-64“ համակարգով: Եթե պահանջված գրականությունը չի գտնվում մասնաճյուղում, այն МБА-ի /Միջգրադարանային աբոնեմենտով սպասարկման/ միջոցով պատվիրվում է Կենտրոնում:
Մասնաճյուղի ընթերցասրահում գործում է մշտապես բաց դարակային ցուցահանդես: Ընթերցասրահում կազմակերպվում են կլոր սեղաններ, քննարկումներ:


Ֆոնդեր
ՆՁԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի ֆոնդերը կազմում են մոտ 20085 օրինակ: Ֆոնդերում առկա են գիտության, տեխնիկային, գրադարանային գործին, տնտեսագիտության, մեքենաշինության, գյուղատնտեսության, ֆիզիկայի, քիմիայի, քաղաքագիտության, հոգեբանության, տրանսպորտին, ճարտարապետության, մաթեմատիկային վերաբերվող գրականություն, հանրագիտարաններ, հայերեն, ռուսերեն և այլ օտարալեզու բառարաններ: Հրազդանի մասնաճյուղը տարեկան ունենում է շուրջ 1091 հաճախում՝ տրամադրելով 1884 օրինակ փաստաթուղթ:
Բաժանմունքը օգտվում է միջազգային տվյալների բազաներից.

  • EBSCO publishing
  • QARE Online access to research in environment
  • Oxford Reference On-line


Ծառայություններ

1. Գրադարանային ծառայություններ

  • Ընթերցողների սպասարկում
  • Խորհրդատվություն
  • Ընթերցողների պահանջով մատենագիտական որոնում
  • Մասնաճյուղի ֆոնդերում առկա պահանջվող փաստաթղթի մասին տեղեկատվության տրամադրում
  • Տարբեր բնույթի տեղեկություններ, հեռախոսային տեղեկատվության տրամադրում
  • էլեկտրոնային առաքում

ՆՁԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի մասնագետները մասնակցում են տարածաշրջանային միջոցառումներին, գիտական սեմինարներին, կլոր սեղաններին, գիտաժողովներին, կենտրոնի կողմից կազմակերպվող կադրերի որակավորման բարձրացման դասընթացներին:


Գործընկերներ

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Հրազդանի մասնաճյուղը համագործակցում է Հրազդան քաղաքի մի շարք կազմակերպությունների հետ.
Կոտայքի մարզային գրադարան
Հրազդանի քաղաքային գրադարան
Հրազդանի հումանիտար ինստիտուտ
Հրազդանի պետական քոլեջ
Հրազդանում գործող եվրոպական քոլեջ
Կոտայքի մարզպետարան
Հրազդանի քաղաքապետարան


Հետադարձ կապ

Հասցե՝ Կոտայքի մարզ, ք.Հրազդան, օգոստոսի 23 փ. շենք 46-ի կից կառույց
Հեռախոս՝ 0223 21490
Էլ. Փոստ՝ hrazdan@innovcentre.am