ՆՁԱԿ
   
   

Գործարար միջավայր

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման համար կարևորագույն նախապայմաններից է գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը և դրան հասնելու համար ՀՀ կառավարությունը նպատակ ունի Հայաստանում ստեղծել ձեռնարկատիրական գործունեության պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր, հավասար մրցակցային պայմաններ, գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ, ինչպես նաև իրականացնել հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականություն:
Այս ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվել է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 7 ծրագիր (ՀՀ կառավարության 2008թ. թիվ 775, 2010թ. թիվ 97-Ն, 2010թ. թիվ 1768, 2011թ. թիվ 1930-Ն, 2013թ. թիվ 240-Ա, 2014թ. թիվ 258-Ա, 2015թ. թիվ 265-Ն որոշումները):

ՀԱՅԱՍՏԱՆՆ  ԸՍՏ «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ» ԶԵԿՈՒՅՑԻ (2011-2015թթ. պատմություն)

                      

«ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ» ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԳՆԱՀԱՏՎՈՂ ՈԼՈՐՏՆԵՐԸ
«Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում (այսուհետ` Զեկույց) Հայաստանի դիրքը բարելավելու ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվել է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 7 ծրագիր (ՀՀ կառավարության 2008թ. թիվ 775, 2010թ. թիվ 97-Ն, 2010թ. թիվ 1768, 2011թ. թիվ 1930-Ն, 2013թ. թիվ 240-Ա, 2014թ. թիվ 258-Ա, 2015թ. թիվ 265-Ն որոշումները): Վերոնշյալ որոշումներով հաստատված միջոցառումների ծրագրերով բարեփոխումներ են իրականացվել հետևյալ հիմնական ուղղություններով.

                             

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱՁԵՌՆԱԾ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ  ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՀՀ ԴԻՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ

♦ Ներդրվել են հարկ վճարողների հարցումներով պաշտոնական և ընթացիկ պարզաբանումների տրամադրման հստակ ընթացակարգեր, մասնավորապես սահմանվել են պարզաբանումների տրամադրման կանոնները, ժամկետները և հրապարակումը:
♦ Ներդրվել է վճարումների պետական էլեկտրոնային համակարգը (e-payments.am), որը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի, տեղական տուրքի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարը կամ վարչական տուգանքները կատարել էլեկտրոնային եղանակով:

♦ Երևանի քաղաքապետարանում ներդրվել է գույքի և հողի հարկերի վճարման առցանց համակարգ. առցանց վճարումները կատարվում են Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am  կայքի միջոցով:
♦ Վերացել է ՀՀ տարածքում արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գրքերի, ինչպես նաև ՀՀ տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերի վարման պահանջը:
♦ Ընկերությունները նախկին 50-ի փոխարեն տարեկան միջին հաշվով կատարում են 10 հարկային վճարում:
♦ Էապես կրճատվել են հարկային մարմիններ ներկայացվող հաշվետվությունների քանակը և պարբերականությունը.

  • ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, անկախ ԱԱՀ վճարող համարվելու
    հանգամանքից, այսուհետև հարկային մարմին չեն ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ (Ձև 1 և Ձև 2)։ Իրավական ակտերում կատարված փոփոխություններով հանվել են նաև պետական վիճակագրական հաշվետվությունների 1 Ֆ և 2 Ֆ ձևերը,
  • ԱԱՀ ամսական հաշվետվության ներկայացման պահանջը վերացվել է այն տնտեսվարողների համար, որոնց տարեկան շրջանառությունը փոքր է 100 մլն դրամից` նախկին 60 մլն դրամի փոխարեն,
  • ոչ ռեզիդենտներին եկամուտ վճարելիս հարկային գործակալները վճարված եկամտի և պահված շահութահարկի վերաբերյալ ամփոփ հաշվարկը ներկայացնում են տարին մեկ անգամ` նախկին եռամսյակի փոխարեն,
  • անկախ վարձու աշխատողների քանակից` գործատուները հարկային մարմին պարտադիր սոցիալական ապահովության վճարի հաշվետվությունը ներկայացնում են եռամսյակը մեկ` նախկին ամսականի փոխարեն,
  • շահութահարկ վճարող իրավաբանական անձինք այլևս չեն ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռ, շահութահարկի և ֆինանսական արդյունքների հաշվետվություն` սահմանափակվելով միայն հարկային մարմնի հաստատած շահութահարկի հաշվետվության ներկայացմամբ։ 

Կառավարությունը տնտեսվարողներին հնարավորություն ընձեռեց հաշվետվությունը հարկային մարմին ներկայացնել էլեկտրոնային եղանակով (e-gov.am)։ Հարկային հաշվետվության ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով այսօր արդեն կարելի է ներկայացնել 39 տեսակի հաշվետվություն, ընդ որում համակարգն անընդհատ կատարելագործվում է՝ ընդգրկելով հաշվետվությունների նոր տեսակներ։ Էլեկտրոնային հաշվետվության համակարգից օգտվող հարկատուների թիվը հասել է 6100 ի։

♦ 2013թ. հունվարի 1-ից կիրառության մեջ է դրվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը:
♦ Կրճատվել է մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես՝ ՀՀ մաքսատներում որպես արտաքին գործունեության մասնակից գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (կազմակերպության կանոնադրությունը (պատճենը), պետական գրանցման վկայականը (պատճենը), հարկ վճարողի հաշվառման համարը (պատճենը), տեղեկանք կազմակերպության հաշվարկային հաշվի մասին` տրված սպասարկող բանկի կողմից), ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց կողմից մաքսային մարմին ներկայացվող գործունեության տվյալ տեսակով զբաղվելու լիցենզիայի պատճենը:

♦ Վերացել է ՀՀ-ում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ցանկը (ՀՀ-ում համապատասխանության գնահատումն իրականացվելու է միայն տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում):
ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքի (customs.am) «Տեղեկատվություն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար» բաժնում ստեղծվել է բողոքարկման ընթացակարգեր ենթաբաժինը:
♦ Մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության հարցաշարերի հետ մեկտեղ տեղադրվում են նաև վերջիններիս պատասխանները:
♦ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային հայտարարագրերի ներկայացման ավտոմատացված համակարգում ներդրվել է ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման առողջապահության նախարարության կողմից էլեկտրոնային հավաստագրի տրամադրման համակարգը՝ «Մեկ պատուհան» սկզբունքով:
♦ Փաստաթղթերի պատրաստման և մաքսային ձևակերպման համար պահանջվող ժամանակահատվածի կրճատման նպատակով իրականացվել է ԱՏԳ ԱԱ-ի հայերենով թարգմանություն, որն էլ հրապարակվել է մաքսային մարմնի պաշտոնական կայքի օգտակար հղումներ» բաժնում:
♦ Ներդրվել և գործում է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար դիմումի ներկայացման առցանց համակարգ: Համակարգից կարելի է օգտվել հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ» ենթաբաժնում տեղադրված 85-րդ դիմումի միջոցով:
♦ Թղթային եղանակով շրջանառվող փաստաթղթերի թվի և դրանց պատրաստման ժամանակի կրճատման նպատակով ներդրվել է հաշվարկային փաստաթղթեր ենթահամակարգը:   

  

ԲԻԶՆԵՍԻ ՀԻՄՆՈՒՄ
♦ 2011 թվականի ապրիլից իրավաբանական անձանց գրանցման բնագավառում ներդրվել է «Մեկ պատուհանի» սկզբունքը, ինչի արդյունքում իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հիմնադրելու ցանկություն ունեցող անձը պետք է այցելի միայն մեկ կառույց` ՀՀ արդարադատության նախարարության կազմում գործող իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալություն, որը փաստաթղթերն ընդունելուց հետո ինքն է իրականացնում բոլոր ընթացակարգերը` համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ։

Այսպիսով, եթե նախկինում ընկերությունը գրանցելու համար անհրաժեշտ էր այցելել 6 մարմին, ապա այսօր բավական է այցելել միայն մեկ կառույց, որն ապահովում է`


Այսպիսով, պարզեցվել է ընկերության հիմնադրման ընթացակարգը, կրճատվել է դրա համար պահանջվող ժամանակը՝ նախկին 20-ի փոխարեն հասնելով մինչև առավելագույնը 2 օրվա։ Վերացվել է նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման պահանջը. դրա փոխարեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձը հաշվառվում է գրանցող մարմնի կողմից։
♦ 2011 թվականի ապրիլից գործում է նաև ինտերնետային www.e_register.am կայքը, որի միջոցով իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության կողմից մատուցվող ծառայությունը հասանելի է դարձել էլեկտրոնային եղանակով։ Համակարգը հնարավորություն է տալիս գրանցել իրավաբանական անձ /անհատ ձեռներեցի դեպքում՝ հաշվառել ֆիզիկական անձ/ հաշված րոպեների ընթացքում՝ գործընթացի ժամանակատարությունը հասցնելով նվազագույնի։

♦ Կազմակերպությունների պետական գրանցումն սկսել է իրականացվել անվճար` այլևս չի գանձվում գրանցման համար անհրաժեշտ 17000 դրամ պետական տուրքը:
♦ Վերացել է փաստաթուղթը պարտադիր կնքված լինելու պահանջը։
♦ 2011 թվականի հունվարի 1 ից էապես կրճատվել են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները։ Նախկինում գործող 157 բարդ և 12 պարզ (ընդամենը 169) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաների փոխարեն սահմանվել են 84 բարդ և 12 պարզ (ընդամենը 96) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաներ, կամ լիցենզավորման ենթակա գործունեության 73 տեսակ կրճատվել կամ համախմբվել է։


♦ Վերացել է մինչև 1500 քառ. մետր մակերես ունեցող շինությունների համար բնապահպանական փորձաքննություն անցկացնելու պահանջը։
♦ ՀՀ-ում ցանկացած, այդ թվում քաղաքաշինությանն առնչվող ստուգումները իրականացվում են ռիսկերի վրա հիմնվելով և սահմանվել են ստուգման հստակ ժամկետները:
♦ Միջին ռիսկայնության օբյեկտների համար ճարտարապետական նախագծերի փորձաքննությունը կարող է փոխարինվել հեղինակի կողմից տրվող երաշխավորագրով` նախագիծը նորմատիվատեխնիկական պահանջներին համապատասխան լինելու վերաբերյալ:
♦ Հաստատվել և կիրառման է ընդունվել փոքր և միջին ձեռնարկությունների ենթակառուցվածքի օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգը:
♦ Ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշում, որով միավորվում են քաղաքաշինության ոլորտի իրավական ակտերով սահմանված դրույթները` օպտիմալացնելով կառուցապատման ընթացակարգը, վերացնելով հնարավոր կրկնությունները, սահմանելով անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման պայմաններն ու կարգը:
♦ Ներդրման գործընթացում է գտնվում շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը:
♦ Կառուցապատման ընթացակարգ սահմանող իրավական ակտերում կատարված փոփոխությունների արդյունքում` կառուցապատման ընթացակարգը տարբերակվում է ըստ քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանի։ Ընթացակարգի փոփոխությունն առաջին հերթին ենթադրում է վարչական գործընթացների համար պահանջվող ժամկետի և քայլերի տարբերակում, ինչը պայմանավորված է քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանով։ Ընդ որում, ցածր ռիսկայնության օբյեկտի կառուցման համար շինարարական թույլտվություն ստանալու պահանջ ընդհանրապես չի սահմանվել։
Ընթացակարգային պարզեցումը ենթադրում է նաև մի շարք քայլերի համախմբում և կրճատում՝ անհրաժեշտության դեպքում որոշ գործառույթների իրականացումը վերապահելով պետական մարմիններին, այլ ոչ թե կառուցապատողներին։ Այսպես` 
♦ Եթե նախկինում կառուցապատողը նախագծի համաձայնեցումն ու հաստատումն ապահովելու համար պետք է առանձին դիմումներ ներկայացներ ջրամատակարարման մարմին, հեռահաղորդակցության օպերատորին, էլեկտրականության մատակարարին, ապա այսօր այդ ամբողջ գործընթացն իրականացվում է նախագծման թույլտվություն տրամադրող մարմնի միջոցով։ Մատակարարող ծառայությունները նախագծման թույլտվության տեխնիկական պայմանները տրամադրում են նախագծման թույլտվություն տրամադրող մարմնին` կառուցապատողին ազատելով ավելորդ քաշքշուկից և ծախսից։
♦ Ճարտարապետահատակագծային առաջադրանքը և դրա անբաժանելի մաս հանդիսացող տեխնիկական պայմանները կառուցապատողին տրամադրվում են անվճար։
♦ Այսուհետև II կատեգորիայի դասակարգում ունեցող օբյեկտների համար նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը պարտադիր չէ։
♦ Այսուհետև չի պահանջվում լրացուցիչ իրազեկում II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար, եթե առկա է նախագծվող տարածքի համար հասարակության իրազեկման ընթացակարգերը սահմանված կարգով անցած և հաստատված գոտևորման նախագիծ։

♦ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում ներդրվել է պարտապանի գույքի հարկադիր իրացման աճուրդների իրականացման էլեկտրոնային համակարգ: Առցանց աճուրդի համակարգը բացառում է ինչպես պետական մարմինների, այնպես էլ այլ անձանց օրենքով չնախատեսված միջամտությունն աճուրդի ընթացքին: Աճուրդի մասնակիցները հնարավորություն ունեն ԱրՔա համակարգի միջոցով, բացառելով հարկադիր կատարողի հետ որևէ շփումը, ինքնուրույն գրանցվել և մասնակցել աճուրդներին:
♦ Ստեղծվել է «Դատալեքս» հանրային տեղեկատվական համակարգը, որը նախատեսված է դատական բնագավառի մի շարք ծառայությունների առցանց տրամադրման համար:
♦ Կրճատվել են գույքի հանրային աճուրդի միջոցով իրացման ժամկետները: 

Առցանց վարկեր ստանալու հնարավորություն (www.e-credit.am):
Վարկային պատմությանը ծանոթանալու հնարավորություն:
Կոմունալ-կենցաղային ծառայություններ մատուցող ընկերություններից ԱՔՌԱ վարկային բյուրոյին տեղեկատվության տրամադրման ապահովում:
ՀՀ բոլոր առևտրային բանկերի կողմից ընդհանուր նկարագրով գրավների տրամադրում:
Ընդունվել է «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է որպես գործարքի ապահովման առարկա օգտագործվող շարժական գույքի շրջանակի ընդլայնում:
Ներդրման փուլում է գտնվում հանրային ռեգիստրների միասնական պորտալի տարբերակը, որը կիրականացնի սպասարկման գրասենյակի գործառույթներ, ինչպես գործող սպասարկման գրասենյակները հնարավորություն կունենան մեկ պատուհանի սկզբունքով մատուցել ծառայություններ:


Պարտապանի գույքի օտարման կապակցությամբ կատարվող գործողությունների առավել կարճ ժամկետների սահմանում:
Պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվում եղած դրամական միջոցների բանկի կողմից օգտագործման և դրա դիմաց տոկոսներ ստանալու հնարավորություն:
Սնանկության վարույթում գտնվող պարտապանի գույքի օտարման ավելի կարճ ժամկետների սահմանում և պարտապանի դրամական միջոցների տնօրինման արդյունավետության բարձրացում:


էլեկտրականության միացման 6 գործընթացները հասցվել են 3-ի և բավականին կրճատվել են միացման համար պահանջվող ժամկետները. 0,4 ԿՎ, 31-400 ԿՎԱ լարման ցանցին միացումը կազմում է 135 օր նախկին 9 ամսվա փոխարեն:
Հստակեցվել է էլեկտրականության միացման համար անհրաժեշտ վճարների որոշման կարգը և կրճատվել է միացման վճարների արժեքը. միացման վճարի մեծությունը որոշվում է սահմանված բանաձևով` ելնելով միայն պահանջվող հզորությունից, մասնավորապես` Երևանում 0,4 ԿՎ31-400 ԿՎԱ լարման ցանցին միացման վճարը կազմում է 1,673,000 ՀՀ դրամ նախկին 4,805,500-ի փոխարեն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կայքի միջոցով այսուհետ հնարավոր է սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու հայտը ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով: 

Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման քաղաքականության մշակման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման վարչությունը, հեռ` (+374 11) 59-71-30: 

ՀՀ կառավարության 11.02.2016թ. «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին N 110-Ա որոշում

ԵԱՏՄ անդամակցության հետևանքով փոփոխությունների ենթարկված կարգավորումների կիրառման նկարագրություններ
Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում. ի՞նչ է փոխվել
Պայմանագրերի կատարման ապահովումը Հայաստանում
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ շրջանառության հարկի մասին
Կորպորատիվ կառավարման կանոնագիրք
Հարկերի վճարում` էլեկտրոնային եղանակով
Detailed Statistics on LLC registration

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՀՀ տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մշակման բնագավառում իրականացվող խնդիրներից է իրավական ակտերի մշակման գործընթացում կարգավորման ազդեցության գնահատման (այսուհետ` ԿԱԳ) գործիքների ներդրման ապահովումը: Իրավական ակտերի ԿԱԳ ներդրումը ՀՀ-ում պայմանավորված է 2008 թվականին «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելով` իրավական ակտերի նախագծերի ազդեցության գնահատման աշխատանքների իրականացման պարտադիր պահանջի սահմանմամբ, որն իրավական ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետությունում Կարգավորման ազդեցության գնահատում իրականացվում է 7 ոլորտում` 6 նախարարությունների կողմից, ՀՀ կառվարության   համապատասխան որոշումների հիման վրա.

  1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում` նաև փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 15.10.2009թ. N 1159-Ն որոշում և «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 29.10.2009թ. N 1237-Ն որոշում):
  2. ՀՀ արդարադատության նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 22.10.2009թ. N 1205-Ն որոշում):
  3. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 14.01.2010թ. N 18-Ն որոշում):
  4. ՀՀ ֆինանսների նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 10.09.2009թ. N 1021-Ն որոշում):
  1. ՀՀ առողջապահության նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 23.09.2009թ. N 1104-Ն որոշում):
  2. ՀՀ բնապահպանության նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 13.08.2009թ. N 921-Ն որոշում):

ԿԱԳ ներդրման գործընթացում Հայաստանին օժանդակություն է ցուցաբերվում Եվրոպական Միություն-Հայաստան համագործակցության շրջանակներում կնքված «Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում/Ստանդարտ ծախսերի մոդել» Թվինինգ ծրագրի պայմանագրով: Հայաստանում ծրագրի շահառուն հանդիսանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությունը ցուցաբերում է «ՀԱՈՒՍ» հանրային կառավարման ֆիննական ինստիտուտը (http://www.haus.fi/en/):
ԿԱԳ ներդրման շրջանակներում 29.12.2011թ. ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման» հայեցակարգը, որը հնարավորություն կընձեռի ապահովել առավել արդյունավետ պետական կարգավորում: ԿԱԳ համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է հետևյալ նպատակների իրականացում.

  • ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացում
  • իրավաստեղծ գործունեության մեջ որոշումների կայացման թափանցիկության ապահովում, ինչպես նաև հասարակության և շահագրգիռ կառույցների ներգրավվածության բարձրացում
  • իրավական ակտերի վերանայման արդյունավետության բարձրացում, որի արդյունքում կմեծանա հասարակության և գործարար միջավայրի վստահությունը ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ
  • իրավական ակտերի նախագծման ընթացքում և դրանք ընդունելուց հետո հնարավոր վարչական բեռի հաշվարկման գործիքի` Ստանդարտ ծախսերի մոդելի ներդրում
  • իրավական ակտերի ազդեցության գնահատման և վերլուծության չափանիշերի մշակում և ներդրում, որի արդյունքում որոշումների ընդունումը կլինի ավելի հիմնավորված:

ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմիններում կարգավորման ազդեցության գնահատում իրականացնող մասնագետների ցանկ

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից հաստատված բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների «Կարգավորման ազդեցության գնահատում» վերապատրաստման ծրագրով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ 2013 թ.-ից իրականացվում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստում, որի շրջանակներում արդեն իսկ վերապատրաստվել են շուրջ 200 քաղաքացիական ծառայողներ:

♦ Միայն 2014թ. ընթացքում կարգավորման ազդեցության գնահատման են ենթարկվել շուրջ 380 իրավական ակտեր, որոնցից մոտ 9.74 %-ին (մոտ 37 իրավական ակտ) տրվել է տնտեսական, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում դրական ազդեցությամբ, իսկ շուրջ 7.89%-ին (մոտ 30 իրավական ակտ) բացասական ազդեցությամբ եզրակացություն: Վերջիններս նախագծողների կողմից լրամշակվելուց հետո միայն ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը:

Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացված կարգավորման ազդեցության գնահատման արդյունքների գրաֆիկական պատկեր

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ

ՓՄՁ ոլորտի ցուցանիշներ
2016թ.-ին իրականացված աշխատանքների համառոտ նկարագիր
2015թ.-ին իրականացված աշխատանքների համառոտ նկարագիր
2014թ.-ին իրականացված աշխատանքների համառոտ նկարագիր

Երկրում սոցիալական համերաշխության, քաղաքական կայունության և տնտեսական աճի ապահովման երաշխավորված միջոցը զարգացած փոքր և միջին ձեռնարկատիրության առկայությունն է: Զբաղվածության ապահովման և, դրանով իսկ աղքատության հաղթահարման խնդիրներն արմատական լուծումներ են ստանում միայն հասարակության միջին խավը ձևավորող փոքր և միջին ձեռնարկությունների միջոցով: Հայաստանի Հանրապետության կառավարության համար հրատապ է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խոչընդոտների վերացումը` շարունակաբար բացահայտելով և ներդնելով աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ:

Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացումն է կոչված ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն:

Փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին ուղղված պետական աջակցության ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական և գերակա ուղղություններից մեկն է: Այս առումով փոքր և միջին ձեռնարկատիրությունն իր առանձնահատկություններով և զարգացմամբ ընձեռած հնարավորություններով այն անկյունաքարն է, որը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում:

Կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման և դրանով իսկ աղքատության հաղթահարման, ինչպես նաև` երկրում սոցիալական համերաշխության և քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում` ուղղված փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ համապատասխան ծրագրերի (միջոցառումների) իրականացմանը, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խոչընդոտների բացահայտմանն ու վերացմանը` շարունակաբար ներդնելով փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ (գործիքներ):

Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության ժամանակակից ենթակառուցվածքները և գործուն մեխանիզմներն անհրաժեշտ նախապայմաններ են ստեղծել փոքր և միջին ձեռնարկատիրության հեռանկարային զարգացման համար` ուղղված գիտատար և նորարարական արտադրությունների աջակցմանը, տեխնոլոգիաների փոխանցման համար նպաստավոր պայմանների ձևավորմանն ու փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնմանը:

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարության հիմնական նպատակն է` ՀՀ տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացման գործում փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի ներուժի լիարժեք օգտագործումը և նրա դերի բարձրացումը:

2000թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որն առաջին անգամ սահմանեց Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների չափորոշիչներն ու փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության հիմնական ուղղությունները: ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների չափորոշիչները Եվրամիության կողմից սահմանված փոքր և միջին ձեռնարկատիրության չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով մշակվել և 2010թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը:

2001 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում մշակվում և իրականացվում են փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության տարեկան ծրագրեր, որոնք նպատակաուղղված են ապահովելու «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով ամրագրված փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացումը: ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության (ռազմավարության), ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացման ու պետական աջակցության տարեկան ծրագրերի մշակման իրավասությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ դրանք իրականացնող հիմնական կառույց է հանդիսանում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ), որը հիմնադրվել է ՀՀ կառավարության 2002թ. մարտի  19-ի N282 որոշմամբ` փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2002թ. ծրագրի շրջանակներում որպես ծրագրային միջոցառում:

ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և աջակցության ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացում նշանակալի դեր ունեն նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունները (ծրագրերը): Աշխատանքներ են իրականացվում ՀՀ-ի և ԵՄ երկրների ձեռնարկությունների միջև կապի ստեղծման և համագործակցության ուղղությամբ: Մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում կատարվել են համապատասխան փոփոխություններ (05.10.2010թ. ՀՕ-142-Ն), որի նպատակն է`համահունչ դարձնել փոքր և միջին ձեռնարկատիրության չափորոշիչները ԵՄ երկրներում ընդունված չափորոշիչներին:

ԵՄ Արևելյան գործընկերության «Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին համապատասխանեցման» պլատֆորմի ներքո 2011-2012 թվականների ընթացքում իրականացվել է «Տնտեսական քաղաքականության իրականացում» ծրագիրը: Գործընթացն ունի շարունակական բնույթ: Ծրագրի շրջանակներում ընդգրկված են ԵՄ արևելյան գործընկերության երկրները` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա:

Ծրագրի արդյունքում 2012 թվականի հոկտեմբերին հրատարակվել է «ՓՄՁ քաղաքականության ինդեքս, Արևելյան գործընկերության երկրներ 2012» աշխատությունը:

«Տնտեսական քաղաքականության իրականացում» ծրագրի շրջանակներում հայկական կողմի հետ համագործակցող կողմեր են հանդիսանում OECD, European Commission, European Training Foundation (ETF), EBRD կազմակերպությունները:

2015թ.-ի հոկտեմբերին հաստատվել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018թթ. ռազմավարությունը, որտեղ ներկայացված են հանրապետությունում ՓՄՁ իրավիճակը, իրավիճակի վերլուծությունը, առաջիկա երեք տարիների ՓՄՁ ոլորտի ռազմավարական նպատակները, դրանց իրականացման հիմնական ուղիներն ու միջոցները, միջազգային փորձի ուսումնասիրությունը, ոլորտի քաղաքականության գնահատականները, ուժեղ և թույլ կողմերի վերլուծությունը:

Ռազմավարության իրականացման միասնական նպատակը գիտելիքի և նորարարության հիման վրա, կառավարման որակի բարձրացման միջոցով, ՓՄՁ սուբյեկտների և ընդհանրապես ոլորտի որակական զարգացման ու մրցունակության բարձրացումն է։

Հանդիսանալով Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը՝ կառավարությունը շարունակական քայլեր է իրականացնում ՓՄՁ ոլորտի զարգացման, մասնավորապես` ՓՄՁ պետական աջակցության համակարգի զարգացման ուղղությամբ: Եթե նախորդ տարիներին ոլորտի զարգացման քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած էր ՓՄՁ սուբյեկտների քանակական աճի և ռեսուրսների հասանելիության վրա, ապա առաջիկա տարիներին շեշտը դրվելու է գիտելիքի, որակի, ՓՄՁ սուբյեկտների և ընդհանրապես ոլորտի մրցունակության բարձրացման վրա։ Առաջիկա երեք տարիներին ՓՄՁ զարգացման ռազմավարության գլխավոր նպատակը ներքին և միջազգային շուկաներում մրցունակ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ապահովումն է, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ոլորտի խթանման համար հիմնական կարևոր սկզբունքների ներկայացումը, փոքր և միջին բիզնեսի գործունեության համար մրցունակ միջավայր ապահովելը` կազմակերպությունների զարգացման և ձեռնարկատիրական գիտելիքի տարածման, ֆինանսական միջոցների հասանելիության, հարկային համակարգի պարզեցման և մասնավոր հատվածի հետ երկխոսության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև նորարարությունների և կայուն զարգացման խթանման միջոցով։

Հայաստանում ՓՄՁ ոլորտի պետական աջակցության իրականացում (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կայքէջ)
Ասիական զարգացման բանկի «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագիր

Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչությունը, հեռ` (+374 11) 59-71-35, Էլ. փոստ` aohanyan@mineconomy.am: