ՆՁԱԿ
   
 

«Թերթելով էջերը։ Էլեկտրոնային գրքի մշակույթը Հայաստանում»

2016-03-11 -2016-03-11
Սեմինար-քննարկում
Ընդհանուր

«Թերթելով էջերը. Էլեկտրոնային գրքի մշակույթը Հայաստանում»

Մարտի 11-ին ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղը ԱՄՆ Շրջանավարտների ասոցիացիայի և ԱՄՆ դեսպանատան «Տեղեկատվական ռեսուրս» կենտրոնի հետ համատեղ, «Armenian eBooks» նախաձեռնության շրջանակներում կազմակերպեց  «Թերթելով էջերը. Էլեկտրոնային գրքի մշակույթը Հայաստանում» սեմինար-քննարկումը։ 

Ծրագրին մասնակցեցին Շիրակի մարզի հանրային գրադարանների աշխատակիցներ՝ շուրջ 20 գրադարանավարներ։

Ծրագրի ընթացքում նրանք ծանոթացան էլեկտրոնային գրքերի ստեղծման և տարածման առանձնահատկություններին, հմտացան էլեկտրոնային գրախանութներից ու շտեմարաններից, էլ. գրքերի ընթերցիչներից օգտվելու գործում։

Armenian eBooks  թիմի աջակցությամբ  մասնակիցները սովորեցին պատրաստել էլեկտրոնային հրատարակության պատմվածքների ժողովածուներ, որոնք հետագայում կտեղադրվեն Apple iBookstore  և  Google Play գրախանութներում։ Քննարկվեցին նաև էլեկտրոնային գրահրատարակչության խնդիրներն ու հեռանկարները, զարգացման հիմնական մոդելները: