ՆՁԱԿ
   
 

Հայ-հնդկական գիտատեխնիկական և ինովացիոն կապերի հաստատում

2016-03-31 -2016-03-31
Հանդիպում
Ընդհանուր

Հայ-հնդկական գիտատեխնիկական և ինովացիոն կապերի հաստատում

Ս.թ. մարտի 31-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը հյուրընկալեց Հնդկաստանի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների նախարարության գիտության և տեխնոլոգիաների դեպարտամենտի միջազգային համագործակցության հարցերով խորհրդական Ս. Կ. Վարշնիին (S. K. Varshney), ով Երևանում է հայ-հնդկական միջկառավարական հանդիպման շրջանակներում: 

Պարոն Վարշնին շնորհակալություն հայտնեց ընդունելության և Հնդկաստանի ազգային ինովացիոն հիմնադրամի (Հնդկաստանի Հանրապետության Գիտության և տեխնոլոգիայի նախարարության կազմում գտնվող կառույց) հետ համագործակցելու ցանկության համար և նշեց հիմնադրամի մտադրությունը զարգացնելու այս համագործակցությունը: 
Հյուրը ներկայացրեց Գիտության և տեխնոլոգիայի նախարարության և Հնդկաստանի ազգային ինովացիոն հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները, որոնք նպատակաուղղված են գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, դեղագործության և տնտեսության այլ ոլորտներում ինովացիոն գաղափարների առաջխաղացմանը, փաստաթղթավորմանը, ռիսկերի գնահատմանը, մտավոր սեփականության պաշտպանությանը, բիզնեսի զարգացմանը և գաղափարների տարածմանը: 
ՆՁԱԿ-ի տնօրենը ներկայացրեց Կենտրոնի գործունեությունը, վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանի տեղեկատվական ռեսուրսները` ուղղված ՀՀ-ում գիտատեխնիկական և նորարարական գործունեության տեղեկատվական աջակցությանը: Նշեց, որ կան մի շարք գիտական և նորարարական նախագծեր և կարելի է հնդկական գիտական կողմի հետ շարունակել և հասցնել առևտրայնացման: Բացի այդ, տնօրենը խոսեց միջազգային երիտասարդական գիտաժողովներ կազմակերպելու գործում ՆՁԱԿ-ի փորձի մասին և առաջարկեց կազմակերպել հայ-հնդկական համատեղ գիտաժողով` ուղղված նորարարական գործունեության ակտիվացմանը:
Ի պատասխան պարոն Վարշնին առաջարկեց Կենտրոնի նախագծերն ու առաջարկությունները ներկայացնել Հնդկաստանի ազգային ինովացիոն հիմնադրամի առաջիկա քննարկմանը, որի արդյունքում կմշակվեն հետագա հնարավոր համագործակցության ուղիները:

Հանդիպման ավարտին կողմերը գոհունակություն են հայտնել առաջին հանդիպումից, հավաստելով համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: