ՆՁԱԿ
   
 

«Գիտատեխնիկական գրադարանի գրադարանային-տեղեկատվական գործառույթները»

2016-10-07 -2016-10-07
Երևան
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն
Սեմինար
Ընդհանուր

«Գիտատեխնիկական գրադարանի գրադարանային-տեղեկատվական գործառույթները»

«ՆՁԱԿ» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը 2016թ. հոկտեմբերի 7-ին, «Դարձիր գրադարանի բարեկամ» կարգախոսի ներքո «Գրադարանավարի օր» մասնագիտական տոնի կապակցությամբ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի ուսանողների և դասախոսների համար կազմակերպել է ուսումնագործնական սեմինար «Գիտատեխնիկական գրադարանի գրադարանային-տեղեկատվական գործառույթները» թեմայով:

Ամբիոնի առաջին կուրսի ուսանողները և դասախոսը շրջայց են կատարել հանրապետւության ամենախոշոր գիտատեխնիկական գրադարանի մասնագիտական ֆոնդեր, համապատասխան բաժիններում ծանոթացել են գրականության համալրման, տեխնիկական և գիտական մշակման, «ԱԼԵՖ» և «ԻՐԲԻՍ-64» համակարգերում փաստաթղթերի մուտքագրման աշխատանքներին, Կենտրոնում ձևավորված մասնագիտական, ինչպես նաև միջազգային գիտատեխնիկական ՏԲ-ներից օգտվելու հնարավորություններին, անհատներին և կազմակերպություններին տրամադրվող փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայությանը, Կենտրոնի կայքէջին և այլ աշխատանքներին:

Գրադարանի ընթերցասրահում ներկաների համար կազմակերպվել է գիտատեխնիկական գրականության ցուցահանդես, ինչպես նաև ցուցադրվել են տեսահոլովակներ գրադարաններում նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ: Ուսանողները լինելով հետաքրքրված գրադարանի տեղեկատվական պաշարներով, դարձել են գրադարանի բաժանորդներ: