ՆՁԱԿ
   
   
 Ընդհանուր տեղեկություններ
ՀՀ Կառավարության որոշմամբ 2009 թվականին ստեղծվել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը` Գյումրու, Վանաձորի, Հրազդանի և Կապանի մասնաճյուղերով: Կենտրոնը հանդիսանում է ԱՊՀ Անդամ Պետությունների գիտատեխնիկական տեղեկատվության կառավարման Միջպետական խորհրդի անդամ: Միաժամանակ, ՀՀ Կառավարության որոշմամբ Կենտրոնը հանդիսանում է գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակումը համակարգող ՀՀ ազգային տեղեկատվական կենտրոն: ԱՊՀ անդամ պետությունների միջպետական ծրագրերի և ինովացիոն համագործակցության շրջանակներում, վերջինս, հանդիսանում է նաև ՀՀ ազգային կոնտակտային կենտրոն:

 Կենտրոնի վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանը հայտնի է տարածաշրջանում և երկրի սահմաններից դուրս իր մասնագիտացված եզակի հարուստ ֆոնդերով:

Կենտրոնը իրականացնում է նորարարությունների, նորամուծական գաղափարների զարգացման գործընթաց` աջակցելով դրանց առևտրայնացման նախապատրաստման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը, մատուցելով գիտատեխնիկական տեղեկատվական և գրադարանային ծառայություններ:

Այսօր ՆՁԱԿ-ը իրականացնում է`

  • Տեղեկատվական ռեսուրսների ձևավորում (ՏԲ-ներ, վերլուծական և տեղեկատվական նյութեր) արտացոլելով ՀՀ գիտատեխնիկական և նորարարական ներուժը
  • Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակում
  • Տեղեկատվական և գրադարանային ծառայություններ
  • Գործարար-տեղեկատվական, խորհրդատվական աջակցություն`

         - նորամուծական գաղափարներին և ծրագրերին
         - մտավոր սեփականության օբյեկտների պահպանմանը և առևտրայնացմանը
         - նոր գործընկերների որոնման և ինովացիոն մշակումների առևտրայնացման գործում
         - ձեռներեցներին

  Նորամուծություններ կիրառող ձեռներեցների և արտասահմանյան գործընկերների միջև տեխնոլոգիական համագործակցության հաստատման նպատակով ՆՁԱԿ-ը իր գործունեության ընթացքում համագործակցում է Հայաստանի, ինչպես նաև արտերկրի նմանատիպ տարբեր կազմակերպությունների հետ:

 

Մեր կայքում Դուք կգտնեք հավաստի տեղեկատվություն Ձեզ հետաքրքրող ինովացիոն ձեռներեցության հարցերի վերաբերյալ: Հուսով ենք` ներկայացված տեղեկատվությունը կօգնի Ձեր գործունեությունը ավելի հեշտ, արդյունավետ և արագ իրականացնելու համար: