ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականներ. Մինչև 2050թ. ռոբոտներն աշխատավայրերում կփոխարինեն Երկրի բնակչության կեսին

Մինչև 2050թ. ռոբոտներն աշխատավայրերում կփոխարինեն Երկրի բնակչության կեսին։ Նման կանխատեսումներ են արել ամերիկացի գիտնականները։Ռոբոտաշինության մշտական կատարելագործման պատճառով այդ մեքենաներն ամեն տարի ավելի արդյունավետ են դառնում այն գործառույթներն իրականացնելիս, որոնք նախկինում  կարող էր անել միայն մարդ արարածը։ Այդ պատճառով աստիճանաբար ռոբոտներն ավելի ու ավելի շատ կսկսեն փոխարինել մարդկանց աշխատավայրերում։ Մեքենաներն հատկապես արագ են զբաղեցնում մարդկանց տեղը սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:  Ավելին, Ջորջիայի համալսարանի գիտնականները հայտնել էին, որ սկսել են ռոբոտներին էթիկայի եւ բարոյականության հիմքեր ուսուցանել։