ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Մենդելեևի աղյուսակում նոր տարրը կկոչվի գիտնական Յուրի Հովհաննիսյանի պատվին

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունն առաջարկել է Մենդելեևի աղյուսակի նոր տարրը կոչել ռուսաստանցի ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանի պատվին: Հովհաննիսյանի պատվին ատոմային 118 թվի ներքո գտնվող տարրը կկոչվի՝ «օգանեսիում» (Og): Ատոմային 115 թվի ներքո մեկ այլ տարր «մոսկովիում» (Mc) անունը կստանա: Յուրի Հովհաննիսյանը Մենդելեեւի աղյուսակի ծանր տարրերի բացահայտման համահեղինակներից է (ռեզենֆորդիում, դուբնիում, բորիում):

Առաջին անգամ Մենդելեևի պարբերական աղյուսակն ընդլայնվել է 2011 թվականին, երբ ավելացվել են 114-րդ և 116-րդ տարրերը: