ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Երկրի օզոնային շերտը սկսել է վերականգնվել               

Բնապահպանները հայտնաբերել են, որ Անտարկտիդայի վրա օզոնային անցքը 2000-ից հետո, երբ այն հասել էր իր առավելագույն չափերին, կրճատվել է։  Օզոնային անցքի մակերեսը փոքրացել է 4 մլն քառ/կմ–ով։ Չնայած դրան՝ 2015-ին գիտնականները ֆիքսել էին Անտարկտիդայի վրա օզոնի ամենամեծ անցքը։ Գիտնականների կարծիքով՝ դա տեղի չէր ունենա, եթե չլիներ Չիլիում Կալբուկո հրաբխի ժայթքումը։ Մթնոլորտի մեծ քանակությամբ մասնիկների արտանետումը նպաստեց բևեռային ամպերի քանակի և չափի աճին, որոնց հետ ռեակցիայի մեջ է մտնում մարդու արտադրած քլորը։ Գիտնականները նման եզրակացության են եկել՝ ընդհանրացնելով վերջին 15 տարվա դիտարկումների տվյալները։ Գիտնականները պնդում են, որ օզոնային անցքի փոքրացումը վկայում է մթնոլորտում օզոնի պարունակության աստիճանական վերականգնման մասին։ Դրա պատճառը, ըստ բնապահպանների, պետությունների կողմից 1987-ի Մոնրեալի արձանագրության պահպանումն է, որը կոչված է կրճատել մթնոլորտի ցածր քլորոֆտորածխաջրածինների արտանետումները։