7 փաստ, որ ապացուցում են մարդկային մարմնի հզորությունը
Մեզանից շատերը հաճախ դժգոհում են սեփական մարմնից` մոռանալով, թե ինչպիսի ունակությունների և հզորության է տիրապետում մարդկային մարմինը:
Ներկայացնում ենք մի քանի փաստեր ու գիտական հետազատությունների արդյունքներ, որոնք ապացուցում են մարդկային մարմնի ուժն ու գերակայությունը բնության այլ արարծների նկատմամբ:
1.Մարդը մոլորակի լավագույն վազորդն է հեռու տարածությունների վրա: Մարդը չի համեմատվի հովազի հետ վազքի արագությամբ, սակայն երկար հեռավորությունների դեպքում մարդն իր ետևում է թողնում բոլոր արարածներին: Համեմատության համար նշվում է, որ հովազն առանց դադարի կարող է 1-5 կմ վազել, ձին` 30-100 կմ, իսկ մարդը` 650 կմ:
2.Լյարդը կարող է վերականգնվել ինչպես մողեսի պոչը: Մարդու օրգաններից շատերը կարող են վերականգնվել վնասվելուց հետո, ինչպես օրինակ` մաշկը, ոսկորները և նույնիսկ նյարդային բջիջները: Իսկ ամենատպավորիչ հատկությամբ օժտված է լյարդը: Եթե անգամ մարդ կորցնում է լյարդի 75 տոկոսը, այն կարող է վերականգնվել ամբողջությամբ:
3.Մարդ կարող է 50 տոկոսով ավելի ուժեղ կծել, քան գորիլան:
4.Մարդկային ուղեղն այնքան նյարդային բջիջներ ունի, որքան աստղեր կան Ծիր Կաթին համաստեղությունում: Ուղեղում 100 մլրդ նեյրոն կա, որը հավասար է մեր Գալակտիկայում առկա աստղերին:
5.Մարդկային հիշողության ծավալն ավելին է, քան 30 000 iPhone-ներինը միասին: Գիտնականները պարզել են, որ մարդկային հիշողությունը կարող է մինչև 1 մլն գիգաբայթ տեղեկություն պահել:
6.Հզոր համակարգչին անգամ 40 րոպե է պետք, որ կատարի այն, ինչ մարդկային ուղեղն անում է 1 վայրկյանում:
7.Մարդը լույս է ճառագում: Ճապոնացի գիտնականները գերզգայուն տեսախցիկների միջոցով ֆիքսել են մարդուց ճառագայթող լուսարձակումը, որը սակայն 1000 անգամ թույլ է այն լույսից, որը կարող է տեսնել մարդկային աչքը: