ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականներն առաջին անգամ մարդու ուղեղի մեջ հավելյալ հիշողություն են «ներարկել»

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսորը ցուցադրել է մարդու հիշողության լավացման համար ուղեղային իմպլանտի օգտագործումը: Դոնգ Սոնգ անունով կենսաբժիշկը «հիշողության պրոթեզ» է ներկայացրել: Այդպիսով, պատմության մեջ առաջին անգամ էլեկտրոնային սարք է հայտնվել, որը կարող է լավացնել մարդկային հիշողությունը: Սոնգի թիմն աշխատանքն ստուգել է 20 կամավորի վրա:
Սոնգը կամավորների ուղեղին է միացրել սարքը, որը կարողացել է ուղեղի ակտիվության մասին տվյալներ հավաքել:
Ստացված տվյալների համաձայն՝ նման խթանումը մոտ 15%-ով բարելավել է կարճատև հիշողությունը, իսկ աշխատանքային հիշողությունը՝ մոտ 25%-ով:
Սարքը դեռևս թեստավորում է անցնում, սակայն, ամենայն հավանականությամբ, այն կկիրառվի գործնականում: