ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Աստղագետները կանխատեսել են Արեգակի ակտիվության արագ կտրուկ նվազում

2050 թվականին Արեգակը ավելի սառը ու աղոտ կլինի, կանխատեսում են Սան Դիեգոյի Քալիֆորնիական համալսարանի աստղագետները:
Գիտնականների կարծիքով՝ այս փոփոխությունները կլինեն արեգակնային ակտիվության «գրանդ նվազագույնի» արդյունք. այն պարբերական իրադարձություն է, որի ժամանակ Արեգակի մագնիսական դաշտը թուլանում է, ավելի քիչ բծեր են առաջանում եւ ավելի քիչ ուլտրամանուշակագույն է ճառագայթվում:
Մասնագետներն իրենց հետազոտության մեջ 20 տարի հետևել են Արեգակին նման աստղերին և այս տվյալների հիման վրա եզրակացրել, որ Արեգակը 21-րդ դարակեսին ավելի աղոտ կլինի:
Արեգակնային ակտիվությունը 11-ամյա պարբերականությամբ  մեծանում և փոքրանում է: Ըստ որում՝ աստղագետների հաշվարկներով 2050 թվականին Արեգակի ջերմաստիճանը կարող է նվազել մինչև մաունդերովյան նվազագույն, որը գրանցվել է մոտ 1645-ից 1715 թվականների ժամանակահատվածում: Այդ ժամանակ, աստղագետ Էդվարդ Ուոլթեր Մաունդերի հաշվարկով, Արեգակի վրա սովորական 40-50 հազար բծի փոխարեն ձևավորվել է ընդամենը միայն 50 հազար: Պատմության այս հատվածը հաճախ կապում են «փոքր սառցե դարաշրջանի» հետ, սակայն ոչ բոլոր գիտնականներն են այս կարծիքին համաձայն՝ համարելով, որ նույնիսկ արեգակնային ակտիվության ուժգին անկման դեպքում չի կարող տեղի ունենալ գլոբալ սառեցում: