ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Ժանտախտը Եվրոպա է հասել դեռևս քարե դարում

Ժանտախտի ցուպիկը Եվրոպա է ներթափանցել դեռևս քարե դարում՝ մի քանի հազարամյակ ավելի վաղ, քան դրա մասին առկա հիշատակումները գրավոր աղբյուրներում: Համաձայն հետազոտության արդյունքների, որ անց է կացրել Մաքս Փլանքի անվան՝ մարդկության պատմության ուսումնասիրման ինստիտուտը, ժանտախտ առաջացնող ցուպիկը Եվրոպա է հասել 4,8-3,7 հազար տարի առաջ տափաստանային քոչվորների միգրացիոն ալիքի ժամանակ:
Գիտնականները անալիզի են ենթարկել ավելի քան 500 ատամներ և ոսկրերի նմուշներ, որոնք գտնվել են Գերմանիայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Էստոնիայի ու Լատվիայի տարածքներում: Արդյունքում գտնվել են Yersinia pestis-ի գեների առկայության մի քանի դեպքեր: