ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Գիտնականները հաշվարկել են, թե ինչպես է համացանցը ազդում մոլորակի վրա

Հետազոտող Ջոաննա Մոլը հավելված է ստեղծել, որը վերլուծում  է Google–ի օգտագործման ազդեցությունը մոլորակի վրա  և վերլուծության արդյունքները ներկայացրել է նախորդ շաբաթ։ Բանն այն է, որ համացանցն ու հանրահայտ ծառայությունները օգտագործում են սերվերների ու տվյալների կենտրոնների ճյուղավորված կառուցվածքը, որոնք լուրջ սպասարկում և էլեկտրաէներգիա են պահանջում։ Մոլը ասում է. «Google–ը վայրկյանում մշակում է 47 000 հարցում, դա մոտ 500 կգ ածխաթթու գազ է վայրկյանում, այսինքն 0.01 կգ ամեն հարցումի համար»։
Google–ը էկոլոգիական սպառնալիքի միակ աղբյուր չէ, մյուս հայտնի կայքերը ևս նկատելի հետք են թողում։ Օրինակ, Ֆեյսբուքը 2016 թվականին արտադրել է 718 000 տոննա ածխաթթու գազ, այնքան, որքան 200 000 ավտոմեքենաները, հայտնում է Quartz–ը։