ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Մեծ Բրիտանիայում մշակում են ԱԹՍ, որը կարող է օդում մնալ 1 տարի 

Բրիտանական BAE Systems և Prismatic ընկերությունները հայտարարել են անօդաչու թռչող սարքի պատրաստման ծրագրերի մասին, որը ունակ կլինի առանց դադարի գտնվել օդում մեկ տարի շարունակ, հայտնում է ՏԱՍՍ–ը։
ԱԹՍ–ն կկարողանա խնդիրների լայն շրջանակ իրականացնել, այդ թվում՝ դիտարկում իրականացնել եւ կապ պահպանել հեռավոր շրջաններում։
Հեղինակների մտահաղացմամբ՝ ԱԹՍ–ի թևերի երկարությունը կկազմի 35 մետր, իսկ քաշը՝ 150 կիլոգրամ։ Ընկերությունում նշել են, որ ապարատի թեթևությունը և արդյունավետությունը թույլ կտա նրան հաղթահարել մեծ բարձրություններ։