ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Մարդկության IQ-ն աստիճանաբար նվազում է  գիտական

Նորվեգացի գիտնականները պարզել են, որ վերջին մի քանի տասնամյակի ընթացքում IQ թեստերի արդյունքները վկայում են մարդկանց ինտելեկտի մակարդակի նվազման մասին:
Գիտնականների տվյալների համաձայն՝ 20-րդ դարի առաջին կեսի ընթացքում IQ-ի մակարդակի աճը ստացել է Ֆլինի էֆեկտ անվանումը (ինտելեկտի գործակցի աճ): Այս ֆենոմենը բացատրելու համար բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվել, և գործոնների շարքին է դասվել սննդի, առողջապահության և ուսման որակի բարելավումը:
Նշվում է, որ ժամանակի ընթացքում սա փոխարինվել է հակառակ էֆեկտով, և մարդկանց մտավոր ունակությունները սկսել են նվազել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հետազոտության հիմք են հանդիսացել 1970-2009 թվականներին զինվորական ծառայության անցած նորվեգացիների IQ-ի թեստավորման արդյունքները:
Ընդհանուր առմամբ, գիտնականները 730 հազար թեստի արդյունք են օգտագործել:
Հետազոտողների հաշվարկների համաձայն՝ մի սերնդափոխության արդյունքում բնակչության ինտելեկտի մակարդակը միջինը նվազել է 7 կետով: Գիտնականների կարծիքով՝ IQ-ի մակարդակի նվազումը մասամբ կարող է կապված լինել շրջակա միջավայրի գործոնների, ինչպես նաև՝ մարդկանց կենսակերպի հետ: