ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Գլոբալ տաքացման դեմ պայքարին տարեկան ավելի քան 100 մլրդ դոլար կհատկացվի

Լեհաստանում դեկտեմբերի 16-ին անցկացված ՄԱԿ-ի կոնվենցիայի համաժողովի կողմերը հռչակագիր են ընդունել կլիմայի փոփոխության մասին, որն ստացել է Կատովիցյան պակտ անվանումը՝ ըստ քաղաքի անվանման, որտեղ անցկացվել է համաժողովը:


Փաստաթուղթը հանդիսանում է 2015-ին ընդունված Փարիզյան կլիմայական համաձայնագրի իրականացման այսպես կոչված՝ ճանապարհային քարտեզը: Կատովիցյան պակտի տակ ստորագրողները համաձայնել են մոլորակում գլոբալ տաքացմանը դիմակայելու հարցում անբավարար գործողությունների մասին զեկույցի հետ:

Զեկույցում նշվում է, որ պետք է թույլ չտալ գլոբալ միջին ջերմաստիճանի աճն ավելի շատ, քան 1.5 աստիճան՝ ըստ Ցելսիուսի՝ արդյունաբերական հեղափոխության մեկնարկի ցուցանիշի հարաբերությամբ:

Փաստաթղթում ընդգծվում է անհապաղ գործողությունների անհրաժեշտությունը գլոբալ տաքացման հետևանքները սահմանափակելու հարցում, ջանքերի ակտիվացումն ու այդ նպատակով տարեկան ավելի քան 100 մլրդ դոլար գումարի տրամադրումը: