ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Հնագետներն անհայտ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերել Արևմտյան Սահարայում

Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականներն ուշադրություն են դարձրել արբանյակից ստացված արտասովոր պատկերներին և օդային լուսանկարներին: Պեղումների արդյունքում պարզվել է, որ կադրերում են հայտնվել հնագույն կառույցների մնացորդները:
Ինչպես ընդգծում են հետազոտողները, քարերից ստեղծված կառույցները տարբեր ձևեր և չափսեր են ունեցել՝ շրջանաձևից մինչև ուղղանկյունաձև և կիսալուսնաձև: Դրանցից ոմանք կազմում են համալիր կառույցներ, որոնց զբաղեցրած ընդհանուր տարածքը հասնում է 630 մետրի:

Գտածոյի հստակ անվանումն ու տարիքը դեռևս հայտնի չեն, սակայն գիտնականները ենթադրում են, որ դրանցից ոմանք ավելի քան 1500 տարվա պատմություն ունեն: