ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին հակաբիոտիկ

Գիտնականների միջազգային խումբն առաջին անգամ սինթեզել է կեդարցիդին կոչվող հակաուռուցքային նյութը: Այդ միացությունն արդյունավետ է ուռուցքային բջիջների, ինչպես նաեւ հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրԷների դեմ պայքարում:
Հետազոտողները կեդարցիդինի մոլեկուլային կառուցվածքը որոշել են բնության մեջ այն գտնելուց սոսկ 10 տարի անց: Միացությունը Հնդկաստանում հողի նմուշներից արտազատվել է շուրջ 30 տարի առաջ:
Մասնագետների կարծիքով՝ ստացված արդյունքները կօգնեն մշակելու հակաբիոտիկների եւ հակաուռուցքային ազդանյութերի նոր սերունդ: