ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել

2019 թվականին Համաշխարհային օվկիանոսի ջրի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել: Մինեսոտա նահանգի Սբ․ Թոմաս համալսարանի պրոֆեսոր Ջոն Աբրահամը նշում է, որ օվկիանոսների տաքացումը հանգեցնում է ավելի ուժգին փոթորիկների հայտնվելուն և խաթարում է ջրի ցիկլը, ինչը նշանակում է ավելի շատ ջրհեղեղներ, երաշտներ և անտառային հրդեհներ, ինչպես նաև ծովի մակարդակի բարձրացում:
«Օվկիանոսը հենց այն է, ինչը մեզ հայտնում է, թե որքան արագ է տաքանում Երկիրը: Մենք պարզեցինք, որ 2019 թվականը ուսումնասիրությունների պատմության մեջ ոչ միայն ամենատաքն է եղել, այլ նաև ցույց է տվել մեկ տասնամյակի ընթացքում ամենամեծ տաքացման աճը»,-նշում է Աբրահամը:
Գիտնականները ակնկալում են, որ մինչև դարի վերջ օվկիանոսի մակարդակի բարձրացումը կլինի մոտ մեկ մետր, ինչը կհանգեցնի ամբողջ աշխարհում մոտ 150 միլիոն մարդու տեղահանմանը։