ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Գիտնականները  քնած ժամանակ օտար բառեր սովորելու հեշտ միջոց են  հայտնաբերել

Շվեյցարիայի Բեռնի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ նոր տեղեկություն կարող են ստանալ, քանի դեռ քնած են:
Հետազոտության ժամանակ գրանցվել են 41 կամավոր մասնակցի ուղեղի ակտիվության ցուցանիշները: Քնած ժամանակ նրանց ականջակալների միջոցով թույլ են տվել բազմաթիվ զույգ բառեր լսել, որոնք կազմված էին ծանոթ բառից հարազատ լեզվով և «կեղծ բառից»:
Գիտնականները հորինված «լեզու» են օգտագործել գիտափորձի հարյուր տոկոսանոց արդյունքի համար, քանի որ օտար լեզուների իմացությունը կարող էր ազդել փորձի արդյունքների վրա:
Այնուհետև գիտափորձի մասնակիցները թեստ են անցել: Նրանց ասել են հորինված բառերը, որոնք լսել էին քնած ժամանակ, և հարցրել՝ կարող են արդյոք այդ իրերը տեղավորվել կոշիկի տուփի մեջ:
Գիտնականները եկել են եզրահանգման, որ խոր քնի փուլում մի քանի անգամ լսված արտահայտություններն ավելի լավ են հիշվում: Ըստ նրանց՝ դա պայմանավորված է ուղեղի այն հատվածի ակտիվության պահի հետ համընկնելով, որը պատասխանատու է հիշողության համար