ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Հայտնի է մարդու ուղեղի հիմնական սպառնալիքը

ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի Մանկական հիվանդանոցի բժշկական կենտրոնի գիտնականները անցկացրել են հատուկ ուսումնասիրություն և ապացուցել, որ տրանսպորտի հետ կապված քաղաքային օդի աղտոտվածությունը մարդկանց ուղեղի հիմնական սպառնալիքներից մեկն է:
Հետազոտությանը մասնակցել է 147 երեխա: Ուսումնասիրության ընթացքում կատարվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա՝ ուղեղի անատոմիական պատկերներն ստանալու համար:
«Փորձարկումների» ընթացքում երեխաների մոտ օգտագործվել է օդային աերոզոլների տարբեր էֆեկտներ, ինչը նման է եղել Ցինցինատի քաղաքում 27 տարբեր վայրում վերցված նմուշների վերլուծությունը: Գիտնականները պարզել են, որ աղտոտված օդն առաջացնում է մոխրագույն նյութի ծավալի և կեղևային շերտի հաստության նվազում: Եվ դա կարող է ազդել տարբեր մտավոր և ֆիզիկական գործընթացների զարգացման վրա: