ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Գիտնականներն ապացուցել են Դարվինի գլխավոր տեսություններից մեկը

Բրիտանացի կենսաբաններն ապացուցել են, որ կենդանիների ենթատեսակներն իսկապես առանցքային դեր են խաղում դրանց էվոլյուցիայում, ինչպես ժամանակին գրել է Չարլզ Դարվինն իր «Տեսակների ծագումը» աշխատությունում:
Նշվում է, որ Դարվինի աշխատություններում էվոլյուցիայի ամենավառ օրինակներից մեկը Գալապագոսյան սերինոսազգիների՝ ճնճղուկների ընտանիքի ոչ մեծ թռչունների պատմությունն է, որոնք տարբեր են սննդակարգով և բնակության միջավայրով:
Այդ թռչունները, ինչպես պատահաբար հայտնաբերել է Դարվինը, ծագել են մեկ նախնուց, բայց հետագայում դրանց տեսքը, հատկապես՝ կտուցի կառուցվածքն ու չափերը նկատելիորեն փոխվել են նոր միջավայրին համապատասխանելու համար։
Կենդանական արյունով սնվող սերինոսազգիներին պատկանող թռչունները ձեռք են բերել սուր և բարակ կտուց, իսկ բույսերի սերմեր ուտող նրանց ցեղակիցները՝ հաստ և ամուր կտուցներ։
Ուսումնասիրելով թռչունների և այլ կենդանիների տեսակային բազմազանությունը Դարվինը նկատել է, որ այն կենդանատեսակները, որոնք ավելի շատ ենթատեսակներ ունեն, ավելի արագ են զարգացել։
Գիտնականները երկար ժամանակ նույնիսկ չեն փորձել ստուգել այս տեսությունը, քանի որ դրա համար անհրաժեշտ է եղել լայնածավալ գենետիկ վերլուծություն իրականացնել հարյուրավոր կենդանիների տեսակների և դրանց ավելի մեծ թվով ենթատեսակների համար:
Բրիտանացի կենսաբանները խնդրի լուծման համար որոշել են օգտագործել կարգաբաշխական տվյալները (taxonomic data) և տարբեր կաթնասունների ենթատեսակների նկարագրությունները, որոնք հավաքվել են աշխարհի տարբեր անկյուններումմ վերջին երեք դարերում:
Հաշվարկները ցույց են տվել, որ կաթնասունները, որոնք մեծ թվով ենթատեսակներ ունեն, իրականում միջին հաշվով ավելի արագ են զարգացել, քան դա արել են նրանց մտերիմ կամ հեռավոր ցեղերը։
Գիտնականները նաև պարզել են, որ Դարվինի տեսության մեջ «կանխագուշակվածն» ավելի ուժեղ է դրսևորվել ծովային և ձեռնաթև կաթնասունների վրա, քան նրանց ցամաքային «բարեկամների» վրա։