ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Կորոնավիրուսի մուտացիաներն ազդում են հիվադության ընթացքի վրա

Կորոնավիրուսով վարակված պացիենտի մոտ հիվանդության զարգացումը կարող է տարբեր լինել՝ կախված վիրուսի մուտացիայից։
Հետազոտողները 11 հիվանդի մոտ ուսումնասիրել են կորոնավիրուսի մուտացիան։ 4 ամսականից մինչև 71 տարեկան 8 տղամարդուց և 3 կնոջից նմուշները վերցվել են հունվարի 22-ից մինչև փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում։ Նրանցից որոշներն Ուհանից են (քաղաքը Չինաստանում դարձել էր համաճարակի էպիկենտրոնը), իսկ մյուսներն այդ քաղաքում վարակվածների կոնտակտներն են եղել։
Գիտնականները պարզել են, որ Չժեցզյան նահանգի պացիենտների մոտ հայնտնաբերված մուտացիաներն ամենաագրեսիվն են, նման մուտացիաներ են առկա նաև Եվրոպայում վարակվածների մոտ։ Պակաս ակտիվ մուտացիաները նման են եղել ԱՄՆ-ում հիվանդության զարգացմանը։ Հետազոտության կայքում նշվել է նաև, որ բժշկական հանրությունը դեռ չի ստուգել հոդվածի ճշգրտությունը, այդ պատճառով չարժե դրանով առաջնորդվել կլինիկական պրակտիկայում։