ՆՁԱԿ
   
   

Գործարար աշխարհ

 

Գալուստ Գյուլբենկյան

 

Համաշխարհային մագնատ, պարոն 5 տոկոս, նշանավոր մեկենաս, որի առաջ որքի էին կանգնում անգլիական պառլամենտի հպարտ լորդերը: Հայ ազնվական ոչ միայն ծագումով, այլև ոգով: 

1869 թվականի մարտի 23-ին Կոստանդնուպոլսի Սկյութար թաղամասում հաջողակ և ունևոր գորգավաճառ Սարգիս Գյուլբենկյանի ընտանիքում ծնվում է առաջնեկ որդին` Գալուստը: Հոր հարստությունը Գալուստի համար փայլուն կրթություն ստանալու հեռանկարներ է բացում: Ուսանելով Լոնդոնի «Թագավորական քոլեջի» ճարտարագիտության բաժնում և ավարտելով այն 1887-ին բարձրակարգ ճարտարագետ-նավթարդյունաբերողի որակավորմամբ` հայրն ուղարկում է Գալուստին Անդրկովկաս` ուսումնասիրելու Բաքվի քարյուղի հանքերը : Արդեն իսկ 21 տարեկանում Գյուլբենկյանը համարվում էր նավթային հարցերի առաջնակարգ փորձագետ ողջ աշխարհի մակարդակով:  Գյուլբենկյանը որոշում է հոր տված 30 000 ֆունտ ստեռլինգ դրամագլխով  սեփական գործ սկսել:

Աչքի ընկնելով գեղագիտական բարձր ճաշակով` Գյուլբենկյանն իր կյանքի ընթացքում պարբերաբար ձեռք է բերել արվեստի եզակի նմուշներ` տեր դառնալով աշխարհի ամենահարուստ անձնական հավաքածուին: Հարկ է նշել, որ 1929 թվականին սեփական ժողովրդին կերակրելու նպատակով ռուսական իշխանությունները սկսեցին վաճառել Էրմիտաժի դարավոր գանձերը: Համամարդկային նշանակություն ունեցող արվեստի գործերը չափազանց ցածր գներով վաճառում էին Արևմուտքի երկրներին: Էրմիտաժի հարստության գնորդներից էր այն ժամանակ արդեն նավթային մագնատի համբավ ձեռք բերած Գալուստ Գյուլբենկյանը: Մահվանից 14 տարի անց իրականանում է նրա վերջին ցանկությունը. Լիսաբոնում բացվում է Գյուլբենկյանի անունը կրող թանգարանը, որն այժմ աշխարհում լավագույններից մեկն է: : Լինելով շատ խնայող ու ժուժկալ մարդ սեփական ընտանիքում` նա գումարներ չէր խնայում Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Հորդանանի հայկական համայնքներին առատաձեռն նվիրատվություններ անելու համար: Համբավավոր հայ մեծահարուստը մեծ գումարներ է ներդրել նաև Երուսաղեմի պատրիարքարանի, Կ. Պոլսի ս.բ. Փրկիչ հիվանդանոցի և Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման, ինչպես նաև Երևանի ծայրամասում կառուցված Նուբարաշեն և Նոր Կեսարիա թաղամասերի շինարարության գործում:

Համաշխարհային համբավի տիրացած հայ մեծահարուստը երբեք չի մոռացել իր արմատներն ու իր ժողովրդին` ամենաօրհասական պահերին կանգնելով նրա կողքին: Նա Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի ու Հորդանանի հայկական գաղութներում առատաձեռն նվիրատվություններով բարելավել է դպրոցներն ու առողջապահական կենտրոնները, ավելին` նրա միջոցներով առ այսօր սփյուռքահայ հազարավոր պատանիներ ու երիտասարդներ ստացել և ստանում են միջնակարգ ու բարձրագույն կրթություն, հրատարակվում են հայագիտության համար խիստ անհրաժեշտ հազարավոր գրքեր ու աշխատություններ: Երուսաղեմի պատրիարքարանի, Ստամբուլի ս.բ. Փրկիչ հիվանդանոցի և էջմիածնի Մայր տաճարի վերանորոգումների համար մենք ևս պետք է հիշենք մեծ բարերարի անունը:  Կյանքի վերջին տարիներին Գյուլբենկյանը բնակություն է հաստատում Պորտուգալիայում` իր համար ժամանակավոր կացարան դարձնելով լիսաբոնյան «Ավիզ» շքեղ հյուրանոցի համարները:

Կյանքի մայրամուտին` 81 տարեկանում զրկվում է հավատարիմ կողակցից: Դա նրան ստիպում է մտածել կտակի մասին, որում ցանկություն է հայտնում Լիսաբոնում հատուկ ֆոնդ ստեղծել` եվրոպայով մեկ ցրված իր հավաքածուի բոլոր նմուշները` իր բոլոր «զավակներին» մեկտեղելու համար: Ֆոնդին նա կտակում է 2,6 միլիարդ դոլար և 102 միլիոն բյուջեով տարեկան շահույթ: 2 տարի անց` 1955 թվականի հուլիսի 20-ին իր օթևանած հյուրանոցում էլ դարի մեծագուն մարդկանցից մեկը հրաժեշտ է տալիս կյանքին: Նրա վերջին հանգրվանը դառնում է իր միջոցներով Լոնդոնում կառուցված ս.բ. Սարգիս եկեղեցին: