ՆՁԱԿ
   
 

Գործարար աշխարհ

 

Ռալֆ Յիրիկյան

 

Ռալֆ Սեզարի Յիրիկյանը ծնվել է 1967 թ. նոյեմբերի 16-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում։ 1987 թ. ընդունվել է Բեյրութի ամերիկյան համալսարան, որն ավարտել է 1991 թ.` ստանալով տնտեսագիտության բակալավրի կոչում: 1992 թ. ստացել է նաև նույն համալսարանի գործարար կառավարման բակալավրի կոչում:

2004 թ. նոյեմբերից Ռալֆ Յիրիկյանը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրենն է։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի LTE ցանցի ներդրման շնորհիվ Հայաստանը դասվում է 4G ցանց ներդրած փոքրաթիվ երկրների շարքին։ Ինչպես և երկրի բնակելի տարածքի ավելի քան 96%-ում ծածկույթ ապահովող ժամանակակից 3.5G ցանցի դեպքում, որն ամենաընդարձակն է Հայաստանում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի LTE` 4-րդ սերնդի ցանցը նույնպես աստիճանաբար հասանելի կդառնա Հայաստանի ամբողջ բնակչությանը։

Ռալֆ Յիրիկյանին շնորհվել են բազմաթիվ շքանշաններ, այդ թվում`«Մովսես Խորենացի» մեդալ` շնորհված ՀՀ նախագահի կողմից , «Պատվո շքանշան» շնորհված ՀՀ նախագահի կողմից, «Մեսրոպ Մաշտոց» շքանշան` շնորհված ԼՂՀ նախագահի կողմից , «Անանիա Շիրակացի» մեդալ` շնորհված ԼՂՀ նախագահի կողմից, «Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշան` շնորհված Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից, «Մանթաշյանց ասպետ» պատվո ադամանդյա շքանշան` շնորհված ՀՀ Մշակույթի նախարարության և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից, «Մանթաշյանց ասպետ» պատվո պլատինե շքանշան` մշակույթի զարգացման գործում բացառիկ ներդրման համար, Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է բարձրագույն ուսումնական և գիտական մի շարք հաստատությունների պատվավոր դոկտորի աստիճան և այլ պատվավոր կոչումներ, այդ թվում` «Տարվա մարդ» կոչումը` «Հայաստանի ոսկրածուծի դոնորների ռեեստր» հիմնադրամի և «Հանրօգուտ գործունեության համար» մրցանակը` Թեքեյան մշակութային միություն Լոնդոնի «Թեքեյան խնամակալ մարմնի» կողմից։

”Շատերն ինձ համարում են բարերար, բարեգործ : Ամենայն պատասխանատվությամբ այսօր այստեղ հայտարարում եմ` ես բարեգործ չեմ: Այն, ինչ անում է Viva Cell-MTS-ը, որը հասարակության կողմից որակվում է որպես բարեգործություն, ոչ այլ ինչ է , քան կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն:  Մեծ շրջանառություն և եկամուտ ունեցող ընկերությունները պատասխանատվություն են զգում սոցիալական անապահով խավի նկատմամբ: Միջազգային մենեջմենթում դա, կարծես, օրինաչափություն է, իսկ Հայաստանում Viva Cell-MTS-ն առաջին կազմակերպությունն է, որ հետևում է այս “բարի նպատակին”:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նվիրատվության շնորհիվ Ոսկան Երևանցու բացառիկ արժեք ներկայացնող Աստվածաշունչը,որը տպագրվել է  1666 թվականին Ամստերդամում և տարիներ շարունակ եղել է արտասահմանյան մի մասնավոր հավաքածուի կազմում, այժմ գտնվում է մայր ձեռագրատանը` Մատենադարանում: Ոսկան Երևանցու Աստվածաշունչ մատյանի այս օրինակը 1668թ.-ից ունի արծաթյա ընտիր կազմ և հայկական արվեստի և պատկերագրության եզակի նմուշ է:

Ռալֆ Յիրիկյանը ևս մեկ անակնկալ է մատուցել՝ իր անձնական գրադարանից Աստվածաշնչի ևս երկու օրինակ հանձնելով Մատենադարանին: Դրանցից մեկը տպագրվել է 1854 թ., իսկ մյուսի տպագրման տարեթիվը կպարզեն մասնագետները՝ համապատասխան ուսումնասիրությունից հետո: