ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենամեծ օդամաքրիչ աշտարակը

Չինաստանի Շենսի նահանգի Սիան քաղաքում կառուցել են աշխարհի ամենամեծ օդամաքրիչ աշտարակը, որի բարձրությունը 100 մ է։ Ենթադրվում է, որ կառույցը կնվազեցնի օդի աղտոտվածության մակարդակը։ Չինաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչների խոսքով՝ չափումները ցույց են տվել, որ օդի որակի բարելավումը նկատվում է 10 քմ տարածության վրա։ Աշտարակն արտադրում է օրեկան ավելի քան 10 խմ. մաքուր օդ։ Աղտոտված օդը մտնում է ապակեպատ «ջերմոցներ», որտեղ տաքանում է արևի ճառագայթներով և բարձրանում աշտարակով վեր՝ ֆիլտրացիայի ենթարկվելով։ Աշտարակը մաքրում է օդը և՛ ամռանը, և՛ ձմռանը։ Աշտարակը կառուցելու նախագիծը ստեղծվել է 2015 թվականին, իսկ շինարարությունն ավարտվել է անցած տարի։