ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Առաջին քայլը՝ սպիտակներին. շախմատը ճանաչել են ռասիստական խաղ

Ավստրալիայի ռադիոհեռարձակման կորպորացիայի (ABC) Սիդնեյի մասնաճյուղը շախմատը ռասիստական սպորտաձև է անվանել, քանի որ, կանոնների համաձայն, սպիտակներն առաջինն են քայլ կատարում և առավելություն ունեն սևերի նկատմամբ։
Հայտնի գրոսմայստերների մասնակցությամբ նախատեսվել է քննարկում այս սկանդալային «բացահայտման» շուրջ։
Սակայն ավստրալացի շախմատիստ Ջոն Ադամսը հրաժարվել Է ABC-ի առաջարկից՝ մեկնաբանել խաղի ռասիստական համատեքստը։ Նա իր վրդովվմունքը հայտնել է Twitter-ում։
Նրան աջակցել է աշխարհի նախկին չեմպիոն 57-ամյա Գարի Կասպարովը:  «Եթե դուք անհանգստանում եք, որ շախմատ խաղալը ռասիստական է, ապա խաղացեք գո՝ այնտեղ սևերն են սկսում խաղը», – նշել է Կասպարովը։
2019 թվականի մարտին երկու հայտնի գրոսմայստերներ՝ Մագնուս Կառլսենը և Անիշ Գիրին, արդեն բարձրացրել են սպիտակների առաջին քայլի հարցը ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման միջազգային օրվա շրջանակներում:
«Առաջին քայլի կանոնը երբեք չի վերաբերել ռասային կամ քաղաքականությանը, բայց մենք կարող ենք խախտել այն, որպեսզի ուղերձ հղենք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ գույնը պետք է առավելություն տա շախմատում կամ կյանքում»,- նշել էր Կառլսենը: