ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Մոտ ապագայում ամենապահանջված մասնագիտությունները

Մոտ ապագայում ամենապահանջված մասնագիտությունները տեխնոլոգիական ոլորտում կլինեն:
Դրանք կենսաինժեներները, կենսադեղագետները, կենսաինֆորմատիկները, խելացի միջավայրի նախագծողները, ռոբոտատեխնիկական, կիբերանվտանգության, այլընտրանքային էներգիայի ոլորտի մասնագետներն են:
Նշվում է, որ այս ոլորտի մասնագետներն արդեն մեր օրերում էլ պահանջված են և գնալով նրանց էլ ավելի մեծ նշանակություն կտան:
Արդի մասնագիտությունների շարքում Ջաբարովը նաև նշել է նեյրոհոգեբաններին, ծրագրավորողներին, ինժեներ-նախագծողներին, եռաչափ տպման ինժեներներին, ճարտարագետներին և վիտուալ իրականության դիզայներներին:
Մասնագետի խոսքով` նոր թվային մասնագիտությունները կարելի է սովորել առցանց և ոչ առցանց դասընթացների, համալսարանների կողմից առաջարկվող հատուկ ծրագրերի, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերությունների շնորհիվ: