ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Xiaomi-ն էլեկտրոհեծանիվ կարտադրի

Չինական էլեկտրոնային հսկա Xiaomi-ն ընդլայնում է իր արտադրանքների շրջանակը: Վերջերս ընկերության տեղեկատուում հայտնվել է խելացի հեծանիվ YunBike C1-ի լուսանկարը: Վերջինիս արտադրությամբ զբաղվում է Yunmake ընկերությունը: Նախագծի համար Xiaomi-ն 10 մլն յուան է ներդրել: Հեծանիվն արտադրվելու է կանացի և տղամարդու մոդելներով, տարբերվելու է գույներով, Արտաքինից YunBike C1-ը սովորական հեծանիվ է, սակայն այն ունի 180 վատտ հզորությամբ էլեկտրոշարժիչ:  Սա թույլ է տալիս հեծանիվին բացել 25կմ/ժ արագություն: Տրանսպորտային միջոցը սնվում է 5100 միլիամպեր հզորությամբ Samsung 18650 մարտկոցից, որը բավականացնում է 55կմ: Հեծանիվը լիցքավորվում է 3 ժամում: Այն կշռում է ընդամենը 16 կգ ու կարող է տանել մինչև 120 կգ ծանրություն: