ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ճապոնացիները բույրերով զարթուցիչներ ու քնի տևողությունը երկարացնող սարքեր են ստեղծել                         

Cheero-ն Լաս-Վեգասում կայանալիք ամենամյա CES ցուցահանդեսին նոր սարքավորումների շարք կներկայացնի, որոնք բույրի միջոցով կարթնացնեն քնկոտներին կամ կերկարացնեն քնի տևողությունը: Սարքերը տարբեր բույրեր ունեն` լավանդայի, խեժի և այլն:
Գիտնականները վստահեցնում են, որ այս բույրերը կարող են ինչպես արթնացնել մարդկանց, այնպես էլ երկարացնել քնի ընթացքը: Օրինակ՝ փորձերին մասնակցած 31 անձինք վստահեցնում են, որ լավանդայի բույրի շնորհիվ ավելի հանգիստ ու երկար են քնել: Սպասվում է, որ Sleepion սարքը վաճառքում կհայտնվի մարտ ամսին:
Cheero ընկերության մյուս արտադրանքը SensorWake զարթուցիչն է, որը քսպրեսսոյի, անանուխի ու շոկոլադի բույրերով կարթնացնի աշխատանքի կամ դասի շտապողներին: Եթե բույրի տարածվելուց 3 րոպե հետո տվյալ անձը չարթնանա, կմիանա զարթուցիչի ազդանշանը: