ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Չինաստանում գործարկվել է աշխարհի ամենախոշոր ռադիոհեռադիտակը

Չինաստանում գործարկվել է աշխարհի խոշորագույն ռադիոհեռադիտակը, որի բացման արարողությանը Գունչժոու նահանգում ներկա էին այլ երկրներից հրավիրված հարյուրավոր գիտնականներ:
Հեռադիտակն ունի 500 մ տրամագծով ալեհավաք, ինչը բազմիցս գերազանցում է Պուերտո Ռիկոյում Արեսիբո աստղադիտարանում գտնվող հեռադիտակի չափերը , որը մինչ այդ աշխարհում խոշորագույնն էր համարվում:
Նոր հեռադիտակի աշխատանքի առաջին իսկ ժամերին ստացվել են ազդանշաններ պուլսարից, որը Երկրից ավելի քան 1300 լուսային տարվա հեռավորության վրա է:
Չինական ռադիոհեռադիտակի ստեղծման համար հինգ տարի է պահանջվել: Այն կառուցելու համար 180 մլն դոլար է ծախսվել, այն ֆունդամենտալ գիտությունների ու տիեզերքի յուրացման ոլորտում Չինաստանի իրականացրած խոշոր ու կարևոր նախագծերից մեկն է:
Աստղադիտարանը Չինատանի հարավում է գտնվում, այն կառուցելու համար իշխանությունները գրեթե 8 հազար գյուղացիների են տեղահանել:
«Սինհուա» գործակալության փոխանցմամբ չինացի աստղագետների տրամադրության տակ հզոր գործիք է հայտնվել հեռավոր գալակտիկաներին հետևելու, գուցե նաև այլմոլորակային բանականություն որոնելու համար:
«Նոր հեռադիտակի վերջնական նպատակն է բացահայտել այն օրենքները, որոնցով զարգանում է տիեզերքը: Տեսականորեն եթե մենք ազդանշան ստանանք այլմոլորակային քաղաքակրթությունից, այն կանցնի այն ռադիոազդանշաններով, որոնք մենք արդեն հիմա ստանում ենք աստղ -պուլսարներից»,- հայտնել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի աշխատակից Ցզյան Լեին, որը ղեկավարում է աստղագիտական դիտարկումների ազգային ինստիտուտը: