ՆՁԱԿ
   
 

Ինովացիոն նորույթներ

Ավստրալացիները ստեղծել են աշխարհում առաջին ռոբոտ հովվին 

Սիդնեյի համալսարանի գիտնականները սկսել են աշխարհում առաջին ռոբոտ հովվի փորձարկումները:
Քառանիվ սարքը կոչվում է SwagBot: Այն կարողանում է հոտի մեջ հավաքել ոչխարներին, կովերին ու ձիերին, տեղաշարժվել դժվարանցանելի տեղանքով, ինչպես նաև տեղափոխել ծանր բեռներ:
Մասնագետները մտադիր են ապագայում ռոբոտ հովվին զինել հատուկ զգայակներով, որոնք կվերահսկեն անասունների մարմնի ջերմաստիճանն ու կհետևեն նրանց տեղաշարժին: Դրա շնորհիվ SwagBot-ը կկարողանա առանց դժվարության հայտնաբերել հիվանդ կենդանիներին: 
Բացի այդ, ռոբոտ հովիվը կկարողանա հոտի արածելու համար ընտրել ամենալավ վայրը` զգայակների միջոցով որոշելով տվյալ տեղանքում աճող աճող խոտի քանակը: